o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՈՌՈՈՈՈ՜

30.05.2017 21:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՏՈՌՈՈՈՈ՜


(«ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՈՒՍԵՐԻ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԻ ՊԱՏՃԱՌՈՎ` ԱԼԻԵՎԸ ԿԱՏԱՂԵԼ Է» ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ցլամարտի համաշխարհային ֆեդերացիայից հայտնում են, որ եթե ցլերին գազազեցնում է կարմիր գույնը, ապա ազերբառաններին` հայկական եռագույնը:
Ա՛Յ ՔԵԶ ԲԱՆ...
Էս ինչ զուլում երկիր ա, ռուսները «Մոսֆիլմը» ձրի տվել են հայերին, իսկ հայերը ուզում են «Հայֆիլմը» վաճառել…

ԴՐԱՅՎ
Հիդրոմետից հայտնում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 27-ին այնպիսի շաբաթօրյակ էր կազմակերպել, որ մի կողմից փողոցները մաքրում էին, իսկ մյուս կողմից` անձրեւը լվանում:ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԱԺ-ՈՒՄ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պառավը մեռավ, հարսի տեղը լայնացավ…

ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԸ` 
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
– Մանդատից հրաժարվողների ճտերը մայիսի 30-ին ԱԺ-ում են հաշվելու:

ՀԱՅԴԵ ՓԱՐԻԶ
(ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԽՈՐԸ ԸՆԿՃԱԽՏԻ ՄԵՋ Է. ՆԱ ՄՏՈՐՈՒՄ Է ԸՆՏԱՆՅՈՔ ՖՐԱՆՍԻԱ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ 
ՄԱՍԻՆ` ՄԱՄՈՒԼՈՒՄ 
ՏԱՐԱԾՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայ Յեղափոխական Դաշնակցությունից հայտնում են, որ հաշվի առնելով անցած դարասկզբի Ֆրանսիա փախչելու իրենց անհաջող փորձը, Մարտուն Գրիգորյանին խորհուրդ են տվել չկրկնել այդ սխալը:

ԱԼԻԻ ԵՎ ՎԱԼԻԻ 
ՊԱՏՈՒՄ
(«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 
ՂԵԿԱՎԱՐ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 
ԱՆԴԱՄԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՎԵՐՑՆԵԼԸ`  ԻՐ ԿՈՂՄԻՑ  «ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՎԵՐՑՆԵԼԸ, ՈՐՊԵՍ  ԾԱԽՎԵԼ ՈՐԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
– Ինչ կարելի է Զառային, չի կարելի Նիկոլին…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА