o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆԺԱՄԿԵՏ ԿԱՊԱԼ

26.05.2017 22:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԱՆԺԱՄԿԵՏ ԿԱՊԱԼ


(«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՃԱՌՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ  ԽՆՁՈՐՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԼԵՀԱԿԱՆ, 
ՊԱՐԶԱՊԵՍ ՊԻՏԱԿԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ» ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ադրբեջանի մեջլիսից հայտնում են, որ կապ չունի, որ խնձորները լեհական ծագում ունեն, Լեհաստանն էլ է ադրբեջանական հող, ուղղակի լեհերին վարձով են տվել:
ՀՀԿ-Ի ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾՈՒՂԱԿԸ
Ըստ քաղտեխնոլոգների` Ծառուկյան դաշինքը տուպիկի մեջ է հայտնվել: Դեպի կոալիցիա ճանապարհը փակ է, իսկ Նիկոլենց հետ համագործակցության ելք չկա:

ԵԼԻ՛Ր ՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԱՆԻԾԵԼ Է
ՊԵԿ-ից հայտնում են, որ համակարգի օպտիմալացման ժամանակ 483 աշխատակցի կրճատելիս` առաջնորդվել են, «ով ամեն ինչ է, կդառնա ոչինչ» կարգախոսով:

ՄԻ ԵՌԱԳՈՒՅՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային` եզրափակչում Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու կապակցությամբ:ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋՆԵՐԸ
(ԸՆՏՐՎԵԼԻՍ ԻՐԵՆՑ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԱԾՆԵՐԻ ՄԵՋ ՆԱԵՎ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐ 
ԼԻՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Մարգարեներին իրենց հայրենիքում չեն սիրում, հո զոռով չի:

Ե՞ՐԲ ԵՆՔ ԲԱԺԱՆԵԼՈՒ 
ՄԵՐ ՓՈՂԵՐԸ
(ՊՊԾ ԳՆԴԻ ԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ 
ԲԱՆԿՈՄԱՏԻՑ ԳՈՂԱՑՎԱԾ 14 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՉՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱԱԾ-ից հայտնում են, որ 14 միլիոն դրամը իրար մեջ են բաժանել լեյտենանտ Շմիդտի զավակները, բայց թե երբ` չեն կարող ասել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА