o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

5 ՏԱՐՎԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ  ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ «ԳԵՂԵՑԿՈՒՀԻ» 

26.05.2017 22:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
5 ՏԱՐՎԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ  ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ «ԳԵՂԵՑԿՈՒՀԻ» 

Բոլորս էլ կհիշենք, որ 90-ականների մութ ու ցուրտ տարիներին «Միսս Հայաստան» մրցույթը համարվում էր լուսավոր կետ, որը սկիզբ առավ 1996 թվականից: Մրցույթի կազմակերպիչների մոտ նախնական գաղափարը ոչ թե «Միսս Հայաստան» մրցույթի անցկացումն էր, այլ մտադիր են եղել անել միջոցառում` կապելով այն սիրո աստվածուհի Աֆրոդիտեի անվան հետ, որը բաղկացած կլիներ 2 մասից` «Միսս Հայաստան-Աստղիկ» եւ «Աֆրոդիտե»: «Աֆրոդիտեին» կմասնակցեին հայուհիներ` աշխարհի տարբեր երկրներից: Սակայն կազմակերպիչները, չկարողանալով իրականացնել գաղափարը, որոշում են ի վերջո կյանքի կոչել «Միսս Հայաստան» մրցույթը:Այսպիսով` մինչ 2000 թվականը մրցույթի նախագահն էր Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ: Հետո, բավականին աղմկոտ, մրցույթի անցկացման իրավունքներն անցան ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար, այժմ Սարդարապատի թանգարանի տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻՆ, որի տիրապետության տակ մրցույթն ընդհատումներով կայացավ մինչեւ 2012 թվականը: Արդյունքում, խայտառակ համբավ ձեռք բերելով, մրցույթը կարծես կնքեց իր մահկանացուն, թեպետ Կ. Արիստակեսյանը բոլոր առիթներով վստահեցնում էր, որ մրցույթն անպայման մի օր կընթանա: 

«Նիկոլը նախազգուշացնում է Ծառուկյանին». Բաբկեն Հարությունյան

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Երկարատեւ դադարից հետո «Միսս Հայաստան» մրցույթն այս տարվա սեպտեմբերից վերադառնում է, բայց այս անգամ ոչ թե Կ. Արիստակեսյանի տիրապետությամբ, այլ բոլոր իրավունքներն անցել են «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանին` «Միսս Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրենին, որն այսուհետ կընթանա ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: ՀՀ մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո կրկին վերականգնվում է Հայաստանում մրցույթի անցկացումը, իսկ Սփյուռքի նախարարության աջակցությամբ` մրցույթին կարող են մասնակցել նաեւ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող 17-26 տարեկան չամուսնացած  հայուհիներ: Ըստ կազմակերպիչների` ժյուրիի կազմը չի հրապարակվելու մինչեւ մրցույթի վերջին օրը: Նախատեսվում է, որ վերջնական փուլին կլինեն 20-25 մասնակիցներ:

«ԲՈԼՈՐՍ ԷԼ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2012»-Ը»

«Միսս Հայաստան համահայկական հիմնադրամի» նախագահ ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ շեշտեց, որ իրենք չեն խոչընդոտելու մինչ այսօր տարբեր «Միսս Հայաստան» մրցույթներ անցկացրած կազմակերպիչներին. «Իրենք իրավունք ունեն անցկացնելու մրցույթ, պարզապես մենք ուզում ենք նոր մակարդակի վրա բերել մրցույթը: Բոլորս հիշում ենք, թե ինչպես է անցկացվել վերջին «Միսս Հայաստանը»` 2012-ին, որից հետո 5 տարի չի անցկացվել մրցույթը: Մեր երկրի համար վատ է, որ մրցույթը կայուն չի լինում, դրա համար կարելի է անել փոքր, բայց կայուն»,- ասաց Գ. Հարությունյանն ու տեղեկացրեց, որ մրցույթը կրկին վերսկսելու գաղափարով ինքն անձամբ է դիմել ՀՀ մշակույթի նախարարություն, եւ պարզվել է, որ նույն հարցով դիմել է նաեւ «Փյունիկ» հիմնադրամը, որը հաճախ է առնչվել խնդրին. «Վերջին տարիներին մոդելային ասպարեզից եւ բացարձակ անծանոթ այս բնագավառին մեր աղջիկները հաճախ էին մասնակցում տարբեր միջազգային ոչ հեղինակավոր մրցույթների: Հիմնականում նրանք հովանավորության համար դիմել են հենց «Փյունիկ» հիմնադրամին, եւ նրանք էլ, այս խնդրից մտահոգված, առաջինն են եղել, որ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը, թե անհասկանալի է, ովքեր են մասնակցում եւ Հայաստանը ներկայացնում միջազգային ասպարեզներում: Հետո նույն խնդրով եւ իմ գաղափարով ես եմ դիմում Մշակույթի նախարարությանը, արդյունքում մենք կցվեցինք եւ այսօր արդեն փորձում ենք այս ամենն իրականցնել»:

ՆԱԽԿԻՆ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆՆԵՐԻՆ» ՉԵՆ ԱՆՏԵՍԻ

Գ. Հարությունյանը նաեւ «Իրավունքին» տեղեկացրեց, որ նախկին «Միսս Հայաստաններին» չեն անտեսի. «Նրանք գուցե կլինեն ժյուրիի կազմում, կամ որպես պատվավոր հյուր: Բոլորս կապի մեջ ենք, նրանք էլ ուրախ են, որ նախաձեռնությունը վերջապես նոր շունչ է առնում: Մեզնից ոչ մեկը չի ուզում լինել գործող «Միսս Հայաստան», ուզում ենք ամեն տարի նոր Միսս հայտնաբերվի, եւ մեր երջանիկ պատմությունը կրկնվի, քանի որ բոլորս ունենք շատ հետաքրքիր պատմություն, հետաքրքիր ուղի ենք անցել, եւ այս մրցույթը մեր ճակատագրերն է փոխել»:

ՇԱԴՈՅԱՆԻ ԷՍՔԻԶՆԵՐՈՎ ՄՇԱԿՎՈՒՄ Է «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2017»-Ի ԹԱԳԸ

Այնուամենայնիվ, այժմ մշակվում է «Միսս Հայաստան 2017»-ի թագը` դիզայներ ԳԵՎՈՐԳ ՇԱԴՈՅԱՆԻ էսքիզներով. «Գեւորգը Շադոյան մշակում է հայկական ձեւով թագը, ցանկալի կլինի, որպեսզի յուրաքանչյուր տարվա «Միսս Հայաստան» ունենա իր թագը: Թեպետ աշխարհում ընդունված է, որ թագը փոխանցվում է, բայց իմ դառը փորձից ելնելով` ես կողմ եմ, որ թագը մնա գեղեցկուհու մոտ, բայց դեռ վերջնական չենք որոշել»,- տեղեկացրեց Գ. Հարությունյանը: 
Ինչեւէ, «Միսս Հայաստան 2017»-ը կընթանա սեպտեմբերի 15-ին, սակայն մինչ այդ փորձենք վերհիշել 1996 թվականից հետո ընդհատումներով կայացած, «Միսս Հայաստան» դարձած բոլոր գեղեցկուհիներին եւ պարզենք, թե ինչով են նրանք այսօր զբաղված:
 

​​​​​​​ԲՀԿ-ական պատգամավորի հորը մեղադրանք է առաջադրվել

Image may contain: 1 person«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 1996»
ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ է: «Միսս Հայաստանից» հետո մասնակցել է «Միսս Եվրոպա» մրցույթին, որտեղ 96 մասնակիցներից զբաղեցրել է 13-րդ տեղը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 1997»Image may contain: 1 person
ԱՆԳԵԼԻՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Ավարտել է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի դիզայնի ֆակուլտետը: Հաղթող է ճանաչվել նաեւ «Միսս Անդրկովկաս» եւ «Միսս Ասիայի եւ Օվկիանիայի երազանք-97» մրցույթներում: Իսկ «Միսս Եվրոպա-97»-ին, նվաճել է «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսը, որտեղ արժանացել է նաեւ Ալեն Դելոնի գեղեցիկ հաճոյախոսություններին: Այդ տարիներին Անգելինան հանդես էր գալիս որպես մոդել, հետո նկարահանվեց ֆիլմերում: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Այժմ որեւէ գործունեություն չի ծավալում:

 

 

 

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 1998»Image may contain: 1 person, closeup
ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գոհարն ավարտել է Կալիֆորնիայի պետական պոլիտեխնիկ համալսարանի միջազգային մարքեթինգի բաժինը: «Միսս Հայաստան» գեղեցկուհու  տիտղոսակիրը ճանաչվել է նաեւ «Միսս ԱՊՀ 1999», «Miss globe 2009»:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2000»Image may contain: 1 person
ՔՐԻՍՏԻՆԱ ԲԱԲԱՅԱՆ

Քրիստինան մասնագիտությամբ բժիշկ-կոսմետոլոգ է: Այժմ երեւանյան սպա-կենտրոններից մեկում աշխատում է որպես գլխավոր բժիշկ եւ ղեկավար: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Image may contain: 1 person, smiling, outdoor and closeup«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2001»
ԻՐԻՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Մրցույթից հետո Իրինան հանդես է եկել որպես մոդել, իսկ հետո` նաեւ որպես հաղորդավարուհի: Ամուսնացած է` ունի երեք դուստր:

 

 

«Օրինագիծ, որը սպառնալիք է ժողովրդավարական ազատություններին»

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2002»Image may contain: 1 person, closeup
ԱՆՅԱ ՄՈՎՍԵՍՅԱՆ

«Միսս Հայաստան» ճանաչվելուց հետո ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Այնտեղ հաճախել է թատերական ստուդիա, նկարահանվել տարբեր գովազդային տեսահոլովակներում: Վեց տարի անց կրկին վերադարձել Հայաստան: Անյան հաղթել է նաեւ Չեխիայում կայացած «Miss Princess of the world 2014» մրցույթում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Image may contain: 1 person, outdoor«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2003»
ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Միսս Հայաստանից» հետո Լուսինեն դարձավ նաեւ «Վիցեմիսս Եվրոպա-2005» մրցույթի հաղթող: 2003թ.- 2008թ. ավարտել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանը` միջազգային հարաբերություններ բաժինը:
2008-2013 Հանրային հեռուստաընկերությունում աշխատել է որպես մամլո քարտուղար:
2012 առ այսօր ղեկավարում է «Fresh Events» միջոցառումների կազմակերպությունը:
Մինչեւ օրս հանդես է գալիս որպես հաղորդավար:
Ամուսնացած է, ունի դուստր:

 

 

Image may contain: 1 person, smiling, closeup«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2006»
ՄԱՐԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մարինան մրցույթից մեկ տարի անց դադարեցրել է իր գործունեությունը մոդելային ասպարեզում, եւ ամուսնացել է` իր ողջ ժամանակը նվիրելով նորաստեղծ ընտանիքին: Այսօր արդեն երկու երեխայի մայր է:

 

 

 

 

 

 

Image may contain: 1 person, closeup

 

 

 

 

 

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2007»
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Մարգարիտան չի զբաղվում մոդելային կարիերայով:

 

 

Картинки по запросу միսս հայաստան աննա«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2012»
ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նա այժմ աշխատում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում:

 

Ներկայացրեց 
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА