ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՈՎ ԻՆՉ ԿՍՏԱՆԱ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻՑ»

24.05.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՈՎ ԻՆՉ ԿՍՏԱՆԱ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻՑ»

Բավականին ակտիվ քննարկվող թեմաներից ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն խոսքերն են, որ հայ-ամերիկյան` էներգետիկ ոլորտին վերաբերող համագործակցության համատեքստում մեր երկրում հնարավոր են ամերիկյան ներդրումներ` ընդհուպ 8 միլիարդ դոլարի: Այդ թեմայի մանրամասների մեջ չենք խորանա, համացանցը լեցուն է տեղեկատվությամբ, մեկնաբանողների էլ պակաս չկա: Նշենք միայն, որ ամերիկյան դեսպանի այդ խոսքերով ձեւավորվել են որոշ, ինչպես քաղաքական, այնպես էլ, այսպես կոչված, «քաղաքացիական» շրջանակներ: ՋԵՅՄՍ ԲՈՆԴԵՐԻ ԵՎ ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ 
ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ 
ԱՆՑԵ՞Լ ԵՆ
Ի դեպ, այդ բազմամիլիարդանոց ներդրումների խոստման վերաբերյալ առաջանում է հռետորական հարց: Իհարկե լավ է, որ «քեռի Սեմը» ուզում է զարգացնել մեր էներգետիկան, հատկապես այնպիսի բարձր տեխնոլոգիական ճյուղերը, ինչպիսիք է այլընտրանքային էներգետիկան: Սակայն ինչո՞ւ նույն ԱՄՆ-ն, քառորդ դար շարունակ էներգետիկ վիթխարի ներդրումներ անելով Ադրբեջանում, միայն այժմ այդ տեսանկյունից հիշեց Հայաստանի մասին: Ինչ է, պարտադիր պետք է հասներ նրան, որ Կովկասի թուրքերը այդ էներգետիկայից ստացած գումարներով զինվեին մինչեւ ատամները եւ ամբողջ տարածաշրջանում կայունության սպառնալի՞ք դառնային, ստեղծեին ֆաշիստական ռեժիմ, որ նո՞ր միայն «քեռի Սեմը» հիշեր քոչվորների ագրեսիան դիմագրավող Հայաստանի մասին: 
Թերեւս, դրդապատճառների մասին պատասխանը պետք է փնտրել այն հանգամանքում, որ բոլոր տեսակի «գունավոր» հեղափոխությունների, մայդանային տեխնոլոգիաների կիրառման փորձերը մեր երկրում տապալվել են, իսկ տեղական «հեղափոխականները» ոչ այլ ինչ են, քան գրանտագող եւ պորտաբույծ: Այսինքն` դեզերով կանաչ թղթադրամ ծախսելը շպիոնօնիկների հսկայական բանակ պահելու վրա ցույց տվեց իր կատարյալ անարդյունավետությունը, ու հիմա երեւի թե փորձ է արվում առաջարկել մեր երկրին ինչ-որ հրապուրիչ բան: Ի դեպ, ավարտվել է ոչ միայն շպիոնօնիկների, այլեւ շպիոնների առավել ազնվաբարո տեսակի` ջեյմսբոնդերի ժամանակը, եւ խորհրդանշական է, որ կյանքի 90-րդ տարում մահացել է Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորող բրիտանացի դերասան Ռոջեր Մուրը: 
Իսկ թե ամերիկյան փողերից ով քաղաքական օգուտ ստացավ կամ չստացավ` բավականին անկեղծ արտահայտվել է իր ծայրահեղ ամերիկամետ հայացքներով աչքի ընկնող քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Խոսելով ամերիկյան օգնության մասին` նա ասաց. «Այս օգնության արդյունքում աշխարհում ամրապնդվե՞ց լիբերալ դեմոկրատիան, իհարկե ոչ, այն այսօր ապրում է ճգնաժամ: Այդ արժեքները կրողներն են ճգնաժամի մեջ: Այդ կրողները, որոնք պետք է սկզբունքայնություն ցուցաբերեին... Շատ դեպքերում այդ օգնությունը ոչ թե լիբերալ դեմոկրատիայի զարգացմանը նպաստեց, այլ սնուցեց կոռուպցիոն ռիսկերը, որոնք առանց այն էլ կային զարգացող երկրներում, հետխորհրդային երկրներում, ինչու չէ նաեւ ՀՀ-ում»: Պարոն Մեհրաբյանը միանգամայն իրավացի է` լիբերալ-դեմոկրատական կարգեր Հայաստանում չկառուցվեցին, ծլեցին նոր կոռուպցիոներներ: Վկան` ԵՄ գրասենյակի գրանտագողության շուրջ բարձրացած կոռուպցիոն սկանդալը եւ այժմ քննիչներին ցուցմունք տվող խոշոր գրանտագողերը: 
Բ

Ով կփորձի կստանա շատ խիստ պատասխան. ԱԱԾ տնօրեն


այց արդյո՞ք արդեն ոչ թե օգնություններից ու դրամաշնորհներից, այլ ներդրումներից ԱՄՆ դեսպանի խոսելը որեւէ հեռանկար խոստանում է մեր երկրի արեւմտամետ ընդդիմադիրներին կամ, առավել եւս, տարատեսակ սաքունցազգիներին: Դժվար թե, քանզի ներդրումային քաղաքականության տրամաբանությունը եթե ինչ-որ գրանտներ նույնիսկ նախատեսում է, ապա ավելի շուտ գիտատեխնիկական բնույթի, այլ ոչ թե «քաղաքացիական հասարակության կայացման» համար: 
Ու անգամ, եթե ուղղակի քաղաքական ֆինանսավորում էլ գա, այն կտրվի միայն սեփական արդյունավետությունն ապացուցած ուժերին: Օրինակ, ինչո՞ւ է իրեն այդքան պատռտում «Ելք» դաշինքը` իրականացնելով բավականին զավեշտալի քայլեր: Եվ ինչո՞ւ է առավել ծայրահեղական հայացքներով հայտնի Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին» մի տեսակ ավելի հանդարտ, սպասողական վիճակում: Պարզ է, որ ելնելով ընտրաքվեների քանակից, համապատասխանաբար առաջինը ակնկալում է ավելի առատ, իսկ երկրորդը` ավելի համեստ զորակցություն: 

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` 
«ԱՂԲ ՔՉՓՈՐՈՂՆԵՐԻ» ԹԻՄ
Մենք արդեն առիթ ունեցել ենք վերլուծելու «Ելք» խմբակցության տարօրինակ պահվածքը նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկին` տարօրինակ «բոյկոտը», պատգամավորական երդումից խուսափելը, նիստերի օրակարգից անկապ ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը վատաբանելը, եւ այլն: Բայց պետք է հիշեցնենք եւ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի` մեր թերթին տված հարցազրույցը, ուր պատգամավորն ասել էր, որ իրենք «աղբ քչփորողներ» չեն, եւ աղբից «ընտրակեղծարարական» փաստաթղթեր հայթայթել եւ իրենց է փոխանցել քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը: 
Անշուշտ, Իոաննիսյանի նկարագրին լավ էլ սազական է աղբ քչփորելը, սակայն «աղբամանային փաստաթղթերի» պատմությունը հետաքրքիր շարունակություն ունեցավ արդեն Նիկոլ Փաշինյանի կատարմամբ: Պարոն Փաշինյանը դիմել է գլխավոր դատախազին` իր երկարաշունչ նամակն անվանելով «հաղորդում հանցագործության մասին»: Նամակում նկարագրվում է, ինչպես մայիսի 12-ին Գեւորգ Գորգիսյանը եւ պատգամավորության երկու թեկնածու ուղեւորվեցին Արաբկիրի ՀՀԿ շտաբներից մեկը, եւ. «Գեւորգ Գորգիսյանը 13:25-ի սահմաններում լքել է շտաբի տարածքը, սակայն Հ. Բաբայանն ու Ս. Անանյանը մնացել են շտաբի տարածքում` իրականացնելով հետագա դիտարկում, երբ 13:30-13:40-ի սահմաններում նկատել են, որ ընտրական շտաբ է մուտք գործում մաքրություն իրականացնելու համար նախատեսված համազգեստ կրող կին, ով շատ կարճ ժամանակ անց դուրս է եկել շտաբից` ձեռքում ունենալով կեսից ավել լցված սեւ պոլիէթիլենային տոպրակ, շտաբի դռների դիմաց գտնվող աղբամանների պարունակությունը դատարկել է տոպրակի մեջ, ավլել  շտաբի դիմացի հատվածը, աղբը լցրել ձեռքի տոպրակը եւ այն գցել շտաբի մոտ գտնվող աղբամաններից մեկի մեջ: Հ. Բաբայանի խնդրանքով` Ս. Անանյանն ուշադիր հետեւել է` տեսնելու համար, թե ո՞ր աղբամանն է կինը գցում տոպրակը, ապա մոտեցել է աղբամանին եւ ծխախոտի գլանակով ծակել սեւ պոլիէթիլենային տոպրակը (նշան անելով վերջինիս վրա), որը կինն արդեն իսկ նետել էր աղբամանը: Որոշակի ժամանակ սպասելով, որպեսզի իրենց նկատմամբ ուշադրությունն այլեւս կորչի, Հ. Բաբայանը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի ուղեկցությամբ մոտեցել է Անանյանի մատնանշած աղբամանին եւ այնտեղից հանել նշված տոպրակը:  Պոլիէթիլենային տոպրակն իր բաղադրությամբ տեղափոխվել է «Ելք» դաշինքի ընտրական շտաբ եւ ենթարկվել զննության...»:
Դիմումին Նիկոլ Փաշինյանը կցել է մի քանի տասնյակ էջ ինչ-որ թղթեր (ենթադրաբար` «աղբամանային փաստաթղթեր»), ու, բնականաբար, իրավապահների գնահատելիքն է` դրանք իրոք հանցագործության վկայություն են, թե` աղբ են` բառիս բուն իմաստով: Բայց այստեղ հետաքրքիրը հետեւյալն է` ինչու այդ «աղբամանային ջեյմսբոնդության» պատմությունն ուղարկվեց իրավապահներին ոչ թե անմիջապես, այլ համբերատար սպասեցին առավել քան տասը օր: Ի՞նչ փոխվեց այդ օրերի ընթացքում: Ինչո՞ւ սեփական անխտիր բոլոր քվեներին տեր լինելու եւ դրանցից ոչ մեկը չկորցնելու հայտարարությունից հետո (որը ոչ այլ ինչ էր, քան ընտրությունների լեգիտիմության մասին հայտարարություն), հիմա այդքան ժամանակ անց որոշվել է այդ եղանակով բորբոքել «ընտրակեղծիքների» թեման: 
Ում եւ ինչ են դրանով ապացուցում «ելքականները», ինչ ակնկալիքներ ունեն: Այդտեղ ընտրողներին ապացուցելու ոչինչ չկա, ընտրողները սպասում են կոնկրետ գործ անելուն, այլ ոչ թե հեքիաթներին, թե ինչքան վատն է «հանցավոր ռեժիմը», որը, ինչպես սիրում էր ասել այժմ քաղաքական մոռացության մատնված Լյովիկ Զուրաբյանը, «խուճապի մեջ է»: Դրսի ուժերի՞ն ասելիք ունեն, թե տեսեք, ի տարբերություն գրանտակեր ՀԿ-ների, ինչ լավ ենք աշխատել եւ կոնկրետ «ընտրախախտումներ» գտել: 
Իհարկե, քանի որ Դոնալդ Թրամփի` պաշտոնը ստանձնելուց ի վեր «քեռի Սեմը» վերջ է տվել սեփական առատաձեռնությանը եւ դարձել ահավոր «քծիբ», մրցակցությունը կանաչ թղթադրամների բարակ առվակի համար հաստատ սաստկացել է, եւ գզվռտոցի ընթացքում մարդիկ կարող են նաեւ մոռանալ ադեկվատության կանոնները, ու համառորեն չտեսնել, թե կողքից ինչ տեսք ունեն իրենց քայլերը: Բայց, այնուամենայնիվ, թերեւս պետք է, որ այնքան ողջամտություն ունենան, որպեսզի հասկանան, որ դեսպան Միլսի հիշատակած 8 միլիարդ ապագա ներդրումներից (եթե այդպիսիք լինեն), դժվար թե բան հասնի «աղբ քչփորողներին»: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Փոխհատուցում կստանան այն անձինք, որոնք 2008-ի մարտի 1-ից հետո հաշվառվել են որպես մարմնական վնասվածք ստացածներ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА