o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». այսօր Սողոմոն Թեհլերյանի հիշատակի օրն է

23.05.2017 14:08 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». այսօր Սողոմոն Թեհլերյանի հիշատակի օրն է

Այսօր` մայիսի 23-ին,  Սողոմոն Թեհլերյանի հիշատակի օրն է:

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թ.-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է Ցեղասպանությունը, կորցրել ընտանքին:

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանն արդարացնում է Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատախազների կողմից, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։ Դատավարության ժամանակ Թեհլերյանն ասում է. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:

Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945թ.-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА