o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐՆ» ԱՇԽԱՏՈՒՄ Է 

23.05.2017 20:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐՆ» ԱՇԽԱՏՈՒՄ Է 


Էջմիածին. հին ջրագծերը վերջապես դուրս եկան շահագործումից
Էջմիածնի Բաղրամյան փողոցում ջրի արտահոսքն անվերջ էր ու անվախճան: Ջրագծերն էին վթարված, թե մեկ այլ պատճառ կար` անհայտ էր:  Փաստն այն էր, որ դրանով պայմանավորված, այստեղ մշտական էին ջրի կուտակումներն ու վթարները:
Ներքաղաքային բաշխիչ ցանցի նախկին կառավարիչ կազմակերպությունից «ժառանգություն» մնացած խնդրի պատճառի հայտնաբերմանը ձեռնամուխ եղավ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Էջմիածին» տեղամասը: Աշխատանքների արագացման նպատակով ներգրավվեցին նաեւ մասնագետներ ու տեխնիկա Երեւանից: Ի վերջո, համատեղ ուժերով ջրմուղագործները եկան եզրակացության, որ ջուրն արտահոսում է հին, շահագործումից պաշտոնապես դուրս եկած խողովակներից: Հետո սեփական աչքով տեսան ու համոզվեցին, որ, իրոք, տարիներ առաջ ջրագծերի նոր ցանց կառուցելիս, հին ջրագծերը չեն անջատվել սնուցող ջրագծերից: Դրանցից ջուրը շարունակել է հոսել դեպի վթարված, ֆիզիկապես մաշված ջրագծեր ու արտահոսել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Բաղրամյան փողոցի 10, 12, 26, Սպանդարյան 1, Բաղրամյան-Սպանդարյան խաչմերուկ հասցեների հին ջրագծերն անջատվեցին, վերացվեցին վթարները, ինչի շնորհիվ էլ կարգավորվեց ջրի ճնշումն ու հնարավոր դարձավ ավելի լավ ջրամատակարարում ապահովել տեղի բաժանորդների համար: Գոհ են բնակիչները, ուրախ է «Վեոլիա Ջուրը»:   

Հայաստանից ՌԴ զանգերի ռոումինգը կարող է հանվել․ ԵԱՏՄ-ում աշխատում են այդ ուղղությամբ

Գյումրի. շահեց ջրամատակարարը, շահեց սպառողը
Բաժանորդների ջրամատակարարման շարունակական բարելավվումը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի առաջնահերթ խնդիրն է: Սակայն ընկերության համար «Ջուր` ամեն գնով» սկզբունքն անընդունելի է: Որովհետեւ նման մոտեցմամբ ձեռք բերված «հաջողությունը» կարճ է տեւում. ծախսերի ավելացումը բերում է տնտեսական անկման, ու ջրի առատությանը հաջորդում է այդ կենսական ռեսուրսի խիստ անբավարարությունը: Տուժում է ջրամատակարարը, տուժում է սպառողը:
Դրա համար էլ «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարման ժամերն իր սպասարկման տարածքում ավելացնում է համակարգի զարգացմանը, ճիշտ տնտեսվարմանը զուգընթաց ու առկա հնարավորությունների սահմաններում: Բայց նաեւ շարունակաբար, իր քայլ առ քայլ ընթացքով սպառողներին վստահություն ներշնչելով, որ ի վերջո բոլոր խնդիրները կլուծվեն:
Այսպես է ընկերությունը գործում նաեւ Գյումրիում, որտեղ անցած 4 ամիսներին այս ուղղությամբ ու տրամաբանությամբ զգալի աշխատանք է տարվել: Հերթական միջոցառման հասցեն Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 3, 5 եւ Գարեգին Նժդեհի հրապարակի 2ա, 4բ շենքերն են: Դրանք սպասարկող թվով 2 բակային պոմպերը վաղուց հնամաշ էին, ծախսատար եւ քիչ արդյունավետ: Իսկ ջուր տալիս էին միայն 6 ժամ օրական: 
Ընկերության «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շիրակ» տեղամասի մասնագետները օրերս այդ 11 կՎտժ հզորությամբ հին պոմպերը փոխարինեցին 4,8 կՎտժ հզորությամբ ժամանակակից պոմպերով: Վերջիններս ոչ միայն սպառում են ամսվա կտրվածքով 828 կՎտժ պակաս էլեկտրաէներգիա, այլեւ անհամեմատ ավելի հուսալի են շահագործման մեջ: Կնշանակի նշված հասցեների շուրջ 128 բաժանորդների համար ջրամատակարարումը այսուհետ կդառնա ավելի կայուն: Ավելին, ջուր կմատակարարվի արդեն 8 ժամ օրական:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА