ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՃՏՊ Գոգոլի փողոցի վերջնամասում

20.05.2017 10:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՃՏՊ Գոգոլի փողոցի վերջնամասում

Մայիսի 20-ին, ժամը 00:29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գոգոլի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 14/26 հասցեի մոտ «Toyota Vitz» մակնիշի 34 RQ 208 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորության սյանը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները վարորդին դուրս են բերել արգելափակումից եւ տեղափոխել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Երևանում մեքենան դուրս է եկել մի փողոցի երթևեկելի հատվածից և հայտնվել այլ փողոցի տներից մեկի տանիքին. կա տուժած

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА