o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԵՐԱՑԵԼ Ա

16.05.2017 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԹԵՐԱՑԵԼ Ա


«ՍԱՆԻԹԵՔ» ընկերությունից հայտնում են, որ եթե Նիկոլ Փաշինյան տանիքներին թռվռալուց եւ աղբամաններում քուջուջ անելուց բացի պադվալներում էլ ման գար` 21 տոկոսից ավելի ձեն  կհավաքեր:
ՀԻՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ` ՆՈՐՈՎԻ
Թագավորը մեռավ, կեցցե Նապոլեոնը:

ԱՉԿՈ Ա ԽՓԵԼ
(«ԵԼՔ»  ԴԱՇԻՆՔԻ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 
21 ՏՈԿՈՍ 
ՀԱՎԱՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«ՏՈՏՈ ԳԵՅՄԻՆԳ» ընկերությունից հայտնում են, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նախընտրական ազարտը եւ հավաքած 21 տոկոսը, որոշել են «Ելքը» անվանափոխել «Բլեք-Ջեկի»:

ԴԵՊՈՐՏ
Ըստ Միգրացիայի կոմիտեի նախագահի` եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իրեն խելոք չպահել, նրան «Ելքի» վիզա ենք տալու եւ վտարենք: ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՕՐԻ ՉԻ, ԲԱՅՑ ՄԻ ՀԱԼԻ Ա
(ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ` «ՍՏԵՂԾՈՒՄ ԵՄ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ իմունոլոգների` ընդդիմությունը էն օրն ա ընկել, որ իմունիտետը հազիվ բավականացնում ա, որ դիմադրության շարժում ստեղծի:

ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Ոստիկանությունից հայտնում են, որ իրենք Զարուհի Փոստանջյանին չեն քաշքշել, այլ ընդհակառակը` ինքն ա կամավոր քաշքշվել…

ՎԱՏ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Ըստ ԱԺ աշխատակազմի` մայիսի 18-ին ԱԺ առաջին նիստին կարող է առնվազն 8 պատգամավորի համար լինի նաեւ վերջինը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА