ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՏՈՆ. «ԱԶԳ-ԲԱՆԱԿ»-Ը ՆՈՐ ՇՈՒՆՉ Է ՍՏԱՆՈՒՄ

11.05.2017 10:06 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
 ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՏՈՆ. «ԱԶԳ-ԲԱՆԱԿ»-Ը ՆՈՐ ՇՈՒՆՉ Է ՍՏԱՆՈՒՄ

ՀՀ նախագահը Հաղթանակի օրը դիմավորեց Ստեփանակերտում եւ Շուշիում: Հանրահավաքներին սովոր Ազատության հրապարակում «Անմահ գունդ» միջոցառմանը մեկտեղված էին 2-րդ աշխարհամարտի, Արցախի ազատամարտի եւ ապրիլյան պատերազմի անմահների դիմանկարները` պապերից մինչեւ ծոռներ: Ստեփանակերտում եւ Շուշիում էլ երեխաների մեծ մասը փողոցներ եւ հրապարակներ էին դուրս եկել զինվորական համազգեստներով` ճաքեցնելով խաղաղամոլների սրտերը... Խորհրդանշական պահեր մայիսյան հաղթատոնին շատ կային, դրանք կարելի է երկար թվարկել, սակայն այդ ամենը սոսկ խորհրդանշական չէ, այլ իր մեջ կրում է  պետականաշինության նկատմամբ որոշակի կոնցեպտուալ վերաբերմունք: 

Հայաստանում սկսվեցին մասսայական ռեպրեսիաները` 1937-ի ոճով (տեսանյութ)

ԲԱՆԱԿ` ՀԱՐԹԱԿ ԴԵՊԻ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ստեփանակերտի Թումո կենտրոնում ՀՀ նախագահը պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի եւ Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ տվեց «Թումո-բանակ» ծրագրի արցախյան մեկնարկը: Ավելի վաղ` փետրվարին, «Թումո-բանակ» ծրագիրը` որպես այդպիսին, մեկնարկել էր Դիլիջանի Թումո կենտրոնում, եւ գլխանց դրվել է նպատակ, որպեսզի զինծառայողները ձեռք բերեն գիտելիքներ եւ հմտություններ, որոնք կիրառելի են ե՛ւ ծառայության ընթացքում, ե՛ւ զորացրվելուց հետո: 

Շարունակությունն էլ արդեն Շուշիում տեղի ունեցած հանդիպումն էր` ինչպես նոր զորացրված, այնպես էլ ժամկետային զինծառայության մեջ գտնվող եւ ծառայության ընթացքում անձնվիրությամբ եւ խիզախության համար պարգեւատրված զինծառայողների հետ: Ըստ էության, Գերագույն գլխավոր հրամանատարը այդ հանդիպումները դարձրել է արդեն ավանդական, ու Շուշիում նաեւ «Ազգ-բանակ» ծրագրի բաղադրիչները դարձան քննարկման առարկա, այդ թվում` Վիգեն Սարգսյանի առաջարկած «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց նաեւ «Դիտակետ» անվամբ ծրագիրը, որով բոլոր զորացրված զինծառայողները մասնակցելու են ծառայությանը վերաբերող բազմաշերտ հարցման` այդ ուսումնասիրության արդյունքները այնուհետ պաշտպանության ոլորտի արդիականացմանը ծառայեցելու համար: «Բանակի արդիականացման ու զարգացման ճանապարհին պետք է համարձակ լինենք` ռազմավարական տեսանկյունից կարեւոր այս ոլորտը բերելու թափանցիկության եւ հաշվետվողականության դաշտ, միեւնույն ժամանակ պաշտպանության ոլորտը դարձնելով պետական կառավարման նոր մոտեցումների ձեւավորման հարթակ»,-ասել է պաշտպանության նախարարը` հավելելով, որ առաջադեմ հասարակություններում բանակի պես կարեւորագույն օղակը չի կարող դուրս լինել հասարակական զարգացումներից: 

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը միաժամանակյա անդրադարձ կատարեց ե՛ւ Շուշիի փառավոր հաղթանակին, ե՛ւ «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը. «Այսօր մեզ բոլորիս համար շատ հիշարժան օր է, շատ հիշարժան օր, որովհետեւ, եթե 25 տարի առաջ չլիներ այս օրը, մենք ոչ միայն հնարավորություն չէինք ունենա այստեղ նստելու, այլ միգուցե արդեն կորցրած կլինեինք այս Արցախ աշխարհը, որովհետեւ Շուշիի ազատագրումը հնավորություն տվեց մեզ ամբողջովին մոբիլիզացնելու մեր ուժերը, դառնալու «ազգ-բանակ» ու հասնելու նրան, որ Ղարաբաղն ամբողջովին ազատագրվի, եւ ապահովվի գոնե այստեղ ապրողների անվտանգությունը: Հիմա շատերն են փորձում խոսել, մեկնաբանել` ոմանք դրական տեսանկյունից, ոմանք բացասական, ուրիշներն ինչ-որ տեղ նաեւ հեգնական, այն գաղափարը, որ առաջ քաշեց պաշտպանության նախարարը, նկատի ունեմ` «ազգ-բանակ»-ը: Ովքեր լավ չեն ըմբռնում այս գաղափարի էությունը, նրանց խորհուրդ կտամ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել մեր ազատամարտին` անկախ նրանից` եղել են զինված ուժերի կազմում, թե ապրել են քաղաքացիական կյանքով»: 

Այսպիսով, երկրի ղեկավարը կապակցեց ոչ միայն «Ազգ-բանակը» եւ բարձր տեխնոլոգիական հմտությունները, այլեւ «Ազգ-բանակը»` որպես սերունդների միջեւ կապ: Այդ կապը հատուկ շեշտադրվեց նաեւ Սերժ Սարգսյանի Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հղված ուղերձում: 

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿԱՊԸ` ՈՐՊԵՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՊԱՀԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Զինծառայողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը հատուկ շեշտեց, որ բացի հաղթանակ ունենալուց, այն նաեւ պահել ու պահպանել է պետք: 

Իսկ պահելն ու պահպանելը սկսվում է ավագների սխրանքի գնահատականից. «Առաջին հերթին շնորհավորում եմ մեր վետերաններին, որոնց շարքերը, ցավոք, տարեցտարի նոսրանում են: Այսօր մեզ համար գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր մեծագույն հարգանքն ու հիացմունքը նրանց հանդեպ: Նաեւ առիթ է` արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարդկային փորձությունների միջով եւ մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի եւ զարգացման հեռանկար»: Իսկ ինչ վերաբերում է նորագույն պատմությանը, ապա. «1992 թվականի մայիսի 9-ից հետո այս տարեթիվը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ: Շուշիի ազատագրումով ոչ միայն Ստեփանակերտը, այլեւ Արցախի ողջ ժողովուրդը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս մեծագործությունը եւ դրա ամբողջական պատմական նշանակությունն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատվել եւ վերլուծվել ուսումնասիրողների կողմից: Մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին եւ պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել եւ չենք զոհաբերելու»: 

Աշխարհի լավագույն մտածողները՝ Հայաստանում. նախագահ Արմեն Սարգսյանը Դիլիջանում բացել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը

Հետադարձ հայացքով նայելով վերջին քառորդ դարին, կարելի է ասել, որ մենք, բարեբախտաբար, զերծ մնացինք այնպիսի ավերիչ երեւույթից, ինչպիսին է անցյալի ժխտումը շատ ու շատ նորանկախ պետություններում: Մեզանում չկան հոգեմաշ եւ սերունդների միջեւ բաժանարար գծեր քաշող վեճեր, թե արդյոք մեզ հոգեհարազատ է Գեորգիեւյան ժապավենը` որպես հաղթանակի խորհրդանիշ, արդյոք Երկրորդ աշխարհամարտը մեր ազգի համար Հայրենական պատերազմ էր, եւ արդյոք 1940-ականների մարտական փառքի ժառանգությունը մերն է: Այդ ամենը շատ բնական ու օրգանական ձեւով մեր երկրում եւ հանրությունում միավորվել է միասնական շղթայի մեջ, ինչը թույլ է տալիս կենտրոնանալ այլ խնդիրների լուծման վրա: 

Իսկ տարածաշրջանը, ուր ապրում ենք, արտաքին մարտահրավերների պակաս չունի: 

ՆԵՐՔԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անցած քառորդ դարում, բարեբախտաբար, նաեւ զերծ մնացինք հեղաշրջումներից եւ քաղաքացիական հակամարտություններից: Իսկ սահմանադրական բարեփոխումներով անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգին` նաեւ առաջին անգամ ստացանք իրավիճակ, որ ներքին կայունությունը կատարյալ է, ընտրությունների արդյունքները փողոցում վիճարկող չկա: 

Ճիշտ է, որոշակի շրջանակներ դեռեւս կապում են սին հույսեր այն բանի հետ, որ ընտրություններում ջախջախված եւ Սահմանադրական դատարանում մերժում ստացած Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել է դիմել Եվրադատարան: Ընդ որում, այդ նույն շրջանակները միաժամանակ հորթի հրճվանքով խանդավառվեցին Ֆրանսիայի ընտրություններում Մակրոնի հաղթանակով, չգիտես ինչու, դա համարելով գլոբալիստական լիբերալիզմի վերածնունդ եւ հաղթարշավի սկիզբ: Մինչդեռ ե՛ւ այդ խանդավառությունը, ե՛ւ Եվրադատարանով մեր ընտրությունների արդյունքներին միջամտելու հույսերը այն աստիճանի սնամեջ են, որ երբեմն զարմանում ես, թե ինչպես են այդ խայծը կուլ տալիս անգամ քաղաքագիտության դոկտորի աստիճան ունեցող մարդիկ: 

Մինչդեռ, թեեւ Երեւանի ավագանու ընտրարշավում, նոր ԱԺ-ի աշխատանքի մեկնարկում, կառավարության ձեւավորման գործընթացում հետաքրքիր եւ ինտրիգային պահեր շատ կան, սակայն այդ ամենը կապ ունի որոշակի տակտիկական վերադասավորումների, ինչպես նաեւ 2018-ին նախապատրաստվելու հետ: Բայց մի բան հաստատ է` այդ բոլոր գործընթացները ընդամենը կենդանի քաղաքական օրգանիզմի դրսեւորումներ են, բայց ոչ երբեք` սպառնալիք` համակարգային կայունությանը: Մեր պետականությունն արդեն հասել է հասունության այն աստիճանի, որ անցյալում է թողել ներքին ցնցումների փուլերը: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА