o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.05.2016 16:11 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի` ԼՂՀ-ն ճանաչելու նախագծի քննարկումը կառավարությունում զարմանալիորեն առիթ է տվել, որպեսզի Ադրբեջանի ամբողջ վերնախավը զառանցանքներ դուրս տա: Այնպիսի զառանցանքներ, որ դրանց արձագանքելու հարկադրված եղավ ՀՀ նախագահի մամլո խոսնակ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ. «Ավաղ, Ադրբեջանում այնքան երկար են ապրել բռնապետության ներքո, որ արդեն անգամ իշխանության ամենաբարձր օղակներում են մոռացել, որ այլ երկրներում սովորաբար լինում են նաեւ բանտերից դուրս գտնվող մարդիկ, որոնք ընդդիմադիր են: Այլ երկրներում բանտերից դուրս գտնվող ընդդիմադիրները, պատկերացնո՞ւմ եք, իրավունք ունեն օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշել եւ այլ երկրներում, օ՜ զարմանք, կառավարությունները պարտավոր են իրենց նիստերի օրակարգում ներառել ընդդիմադիրների նախաձեռնությունները եւ քննարկել դրանք»: 

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, թե ինչ է լինելու կառավարության նիստին այդ հարցի վերաբերյալ, եւ արդյո՞ք կառավարությունը հավանություն է տալու ընդդիմադիրների նախագծին, հստակություն է մտցրել փոխարտգործնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ. «Ոչ, դա այդպես չէ: Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ Կառավարության եզրակացությանը:  Իսկ համաձայն եզրակացության` ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ»: Իսկ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն էլ պարզ ասել է.  «Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»: Այնպես որ, ամեն ինչ զարմանալի աստիճանի հստակ է. թուրքերը եթե կռիվ սկսեն` ժամերի ընթացքում ճանաչման ամբողջ ընթացակարգը կյանքի կկոչվի, եթե տազ արած մնան` առայժմ ճանաչում չի լինի` բանակցություններին չվնասելու համար: Չնայած, եթե մի բան ճանաչել է պետք, ապա ինչո՞ւ միանգամից չճանաչել Արցախը մեր կազմում, առավել եւս, որ 1989-ի դեկտեմբերի 1-ի վերամիավորման ակտը ունի գործող օրենքի կարգավիճակ:

Ինչ վերաբերում է մեր ներքին կյանքին, ապա բոլորը փնտրտուքի մեջ են, թե ում հետ եւ ինչպես գնալ ընտրությունների: Այդպես են վարվում ե՛ւ աջերը, ե՛ւ ձախերը, բայց իրավիճակը լրիվ համապատասխանում է հայտնի երգի խոսքին. «Աջ գնամ, թե ձախ, ծուռ են երկուսն էլ, ճամփա, այս գիշեր դու էլ ես հարբել»: Եվ, իրոք, իրեն աջ համարող քյառթու ՀՀՇ-ական ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ասում է. «Չեմ կարող ասել` որպես առանձի՞ն ուժ կմասնակցենք ընտրություններին, թե՞ կմիավորվենք ու դաշինք կստեղծենք այլ ուժերի հետ: Այս պահի դրությամբ կուսակցության ներսում դեռեւս նման քննարկումներ չեն եղել: Դաշինք կկազմենք, թե չենք կազմի, խորհրդարան կգնանք, թե` ոչ, ու նմանատիպ այլ հարցեր դեռ չկան մեր օրակարգում»: Իսկ ՀՀ թիվ մեկ կոմունիստ ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ ստույգ գիտի, որ խորհրդարանում կոմունիստներ կլինեն, բայց. «Չենք բացառում, որ եթե մեր շահերը համընկնեն, ապա ընդհանուր դաշինք կկազմենք ձախակողմյան ուժերի հետ: Մենք հիմա համագործակցում ենք Առաջադիմական միացյալ կոմկուսի հետ, ունենք փոխադարձ համաձայնության ծրագիր»: Բայց ամենազարմանալին, իհարկե, Նիկոլենց կուսակցության մամլո խոսնակ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ է, ով բարձրաձայն երազում է, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները լուծարվեն եւ միավորվեն մեկ կուսակցության մեջ, սակայն միաժամանակ գիտի, որ դա անհնար է: Զարմանալի է, մի՞թե պարոն Սիմոնյանը չգիտի, որ ընդդիմադիր լինելը չի կարող կոչվել գաղափարախոսություն, քանզի ցանկացած կուսակցության նպատակ իշխանության հասնելն է, եթե դա իհարկե կուսակցություն է: Բայց, երեւի թե, մեր կուսակցությունների մեծ մասը լրիվ ալաֆրանգի են, եթե նույնիսկ տեսականորեն մտածող կա, որ նույն տեղում կարելի է հավաքել կոմունիստներին եւ Սովետը քանդողներին: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА