o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

05.05.2017 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ


Մի Նապոլեոնով Ծառուկյան դաշինքում գարուն եկավ:


ԱՆԻԾՎԵՐ ԱՅՆ ՕՐԸ, ԵՐԲ ԵՍ ԲԱՑԵՑԻ ԱՅԴ ԳԻՐՔԸ
Կրթության եւ գիտության նախարարությունից հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու փակած գիրքը թարս էր բացել:

ՀԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ


ՉՍՏԱՑՎԱԾ ԲԼԵՖ
Ըստ Սպորտի եւ երիտասարդության նախարարության, Գագիկ Ծառուկյանին նշանակելու են Շաշկու ֆեդերացիայի  նախագահ, որովհետեւ ուզում էր ընտրված պատգամավորներին ֆուկ աներ:

ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆ
ՀՅԴ-ից հայտնում են, որ նոր ԱԺ-ում ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ  անժամկետ  կոալիցիոն հուշագիրը կվերափոխի ցմահով, իսկ ելնելով նրա զառամյալ տարիքից` նաեւ հետմահու:
ՀԱՄԱՐՅԱ ԳՈՒՍԱՆ
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանին շնորհելու են թափառական ելքչի կոչում:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՏԵՐԸ ՀԱՇՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Լուսակերտի թռչնաֆաբրիկայից հայտնում են, որ մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները ավարտվի, Զարուհի Փոստանջյանը եւ Նիկոլ Փաշինյանը իրար այնքան կգովեն, որ ոչ ճուտ կմնա, ոչ էլ ձու, որպեսզի ընտրությունից հետո հաշվեն:

ԱՐՔԱՅԻ ԳԱՄԲԻՏ
ԿԸՀ-ից հայտնում են, որ Ծառուկյանի կողմից ընտրապայքարից հետո «ժերտվա» տրվող զինվորները սկսել են հենց Ծառուկյանին «ժերտվա» տալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА