ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆինանսավորվել է ամենափոքր «Android»-սմարթֆոնի արտադրությունը

05.05.2017 13:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆինանսավորվել է ամենափոքր «Android»-սմարթֆոնի արտադրությունը

Ինչպես գրում է Vesti.ru-ն` ֆինանսավորվել է ամենափոքր «Android»-սմարթֆոնի արտադրությունը: Այն ունի 2,45-դյույմանոց էկրան: Նորույթը, որի անունը «Jelly» է, աշխատում է «Android 7.0» օպերացիոն համակարգով, հավաքվում է հանովի մարտկոցով, «microSD»-քարտով և երկու «SIM»-քարտի հնարավորություն ունի: Արտադրողը՝ չինական «Unihertz» ընկերությունը, արդեն հավաքել է բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են սարքավորման արտադրությունը սկսելու համար: Նախնական մոդելը կարժենա 69 դոլար, իսկ « Jelly Pro»-ն, որը կունենա հիշողության երկու անգամ մեծ ծավալ, կարժենա 95 դոլար: Նախատեսվում է վաճառքը սկսել օգոստոս ամսից: Ինչպես նվում է, սմարթֆոնի մարտկոցը «միջին տեմպերով օգտագործելու դեպքում» կհերիքի 3 օր:

Թաիլանդը կհատի կաուչուկաբեր ծառերը՝ կրճատելով դրա արտադրությունը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА