o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին

02.05.2017 11:54 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպման մասին տեղեկատվություն չկա,- հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Դիվանագետի խոսքով՝ համանախագահները որևէ տեղեկատվություն չունեն նախագահների հանդիպման ժամկետների վերաբերյալ: Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կայացել է ապրիլի 28-ին, Հոգլանդն ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ: Նախատեսվում էր, որ Մոսկվայում Հայաստանի ևԱդրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը պետք է քննարկեին երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստումը:

Ադրբեջանի և Վրաստանի սահմանին իրականացվելու է չհամաձայնեցված տարածքների համատեղ զննում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА