o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.05.2016 16:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հաշված օրեր են մնում մինչեւ ԵՎՐԱՏԵՍԻԼԸ, եւ ի հայտ է գալիս մի զազրելի բան: Պարզվում է, որ այդտեղ ոչ ավել-ոչ պակաս արգելել են Արցախի դրոշը` ամենակեղծավոր ձեւով դա պատճառաբանելով «չքաղաքականացնելու» անհրաժեշտությամբ: Բայց, զարմանալի է, ախր ցանկացած դրոշ կապ ունի քաղաքականության հետ, այդ թվում եւ մասնակից պետությունների դրոշները: Իսկ ընդհանրապես արգելելը տրամաբանական կարող է լինել միայն տեռորիստական կառույցի, ասենք` «Իսլամական պետության» պարագայում, եւ Արցախի դրոշի վերաբերյալ սրանց որոշումը բնութագրելու համար տպագիր բառապաշարը պակասություն է տալիս: Բայց ամենակարեւորը հետեւյալն է` ի՞նչ ունենք անելու այդ համաեվրոպական աղբանոցում: Քիչ է, որ գոմիկանոց է, քիչ է, որ իրական մրցույթի փոխարեն քվեների քաղաքական վաճառք է գնում, հիմա էլ այդպիսի գարշելի բան են որոշում: Լավ, ե՞րբ է վերջապես մերոնց կամքը հերիքելու` այլեւս սեփական փողով ու այդ զզվելի եւ մեզ միայն վնաս բերող միջոցառումներին չմասնակցելու համար: 

ԶԱՐՄԱՆՔ

Բայց ոչ պակաս արգահատելի են հայրենական արտադրության, հայկական անուն-ազգանուն կրող մեր պացիֆիստները: Այդպիսի սուտ խաղաղասերներից մեկն է «իրավապաշտպան» ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ. «Ֆեյսբուքյան օգտատեր Ադամ Ադամյանը գրում է. «Ծնվեց յոթերորդ թոռնիկս, վաղվա զինվորը հայոց բանակի: Յոթը որդով սեղան չնստա, բայց յոթը թոռով սեղան կնստեմ: (Իմ պատասխանը թուրքին)»: Թող շնորհավոր լինի Ադամի թոռնիկի ծնունդը, բայց հիմա ի՞նչ, եւ Ադամի նորածին թոռնիկը, ում պապն արդեն զինվոր է կարգում, եւ նրանից հետո ծնված թոռնիկները, երբ մեծանան պետք է ճիշտ մեր այսօրվա զինվորների պես խրամատում պառկած նշանառության տա՞կ վերցնեն իրենց տարեկից ադրբեջանցի զինվորին կամ լինեն նրանց թիրախու՞մ: Սա՞ ենք թողնում մեր սերունդներին»: Սակայն սույն, կներեք արտահայտությանս համար, «մարդասերը» նաեւ հավասարության նշան է դնում մեր զինվորների եւ թշնամու տմարդի ասկյարների միջեւ. «Նստեցի համակարգչի դիմաց ու, սեփական մեղքի ծանր զգացումով, որ շարունակում եմ ապրել` անուն առ անուն կարդացի մեր մամուլում հրապարակված հայաստանցի զոհերի ողջ ցուցակը, ապա` ադրբեջանական կայքերում հրապարակված ադրբեջանցիների ցուցակը ու չէի կարողանում, մինչեւ այսօր չեմ կարողանում, այդ երկու ցուցակների պատանիների չլինելիության արդարացումը գտնել»: Դրան մնում է պատասխանել թերեւս միայն ափսոսանքով, որ համակարգչի ստեղնաշարը չունի «յախք» կոճակը:  

Իսկ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ զարմանալիորեն իրեն դրել է ռազմատենչի տեղ: Խոսելով տարածք վերադարձնելու հիպոտետիկ հնարավորության մասին` նա ասում է. «Ցանկացած նման թուղթ կամ արտահայտություն կամ խոսք կամ անգամ խոհ, նշանակում է պատերազմի ոչ թե վերացում, այլ սաստկացում: Արդեն զիջել ենք տարածական, թող չասեն, որ դրանք դիրքեր չէին, 100 հայ մարդ իր կյանքը տվեց, սուգ եւ վիշտ մտավ ազգի սիրտը եւ 100 հայ օջախ: Ես կարծում եմ, որ ցանկացած փոփոխություն առաջնագծում, առանց վերջնական լուծման, առանց Արցախի ինքնիշխանության եւ ամբողջականության ճանաչման, նշանակում է ուղղակի պատերազմի բերում դեպի Հայաստանի Հանրապետության սահմանները, դեպի Սյունիք, դեպի Տավուշ, եւ թող ոչ մեկը չասի, որ ճանաչումը ինքը պատերազմական գործողություններ կբերի, ոնց որ Սերժ Սարգսյանը ժամանակին մեղադրեց ինձ եւ «Ժառանգությանը»: Պատերազմը եղել է այս իշխանության մեղքով, եւ մենք պետք է համախմբվենք պետականության, արդար Հայաստանի շուրջ»: Անշուշտ, ռազմատենչությունը լավ բան է, սակայն մի հարցնող լինի` այ Րաֆֆի, այդ դեպքում ինչո՞ւ ես սեփական որդիներիդ ապահովագրել զինծառայությունից` նրանց այդպես էլ թողնելով ԱՄՆ քաղաքացիների կարգավիճակում: 

Այն, որ աղանդը լավագույն բիզնեսներից մեկն է, դա հայտնի է: Սակայն, զարմանալիորեն պարզվում է, որ Հայաստանի ՄՈՐՄՈՆՆԵՐԻ պարագայում գործում է «գողը գողից գողացավ» սկզբունքը: Վերեւից Աստծու զարմանալու մասին շարունակությունը չենք տալիս, քանզի չգիտենք, թե իրենց աստվածն ինչ սորտի աստված է: Բայց հետաքրքիրն այն է, որ ըստ մամուլում հայտնված տեղեկության` Հայաստանի գլխավոր մորմոն Սթիվեն Կառլսոնը ԱՄՆ է զեկուցել, որ կասկածում է Երեւանի եւ մարզային կառույցների ղեկավարների կողմից աղանդավորական փողերի խոշոր յուրացում` դատելով նրանից, որ ե՛ւ թանկարժեք ավտոմեքենաներ են ձեռք բերել, ե՛ւ տների թանկարժեք վերանորոգումներ: Չնայած ավելի լավ է այդ աղանդապետիկները լափեն ամերիկյան փողերը, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիների ուղեղները: 

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА