ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան բողոքել է ՆԱՏՕ-ին՝ «Հակաահաբեկչական պայքարում ինչո՞ւ եք քրդերից օգնություն խնդրում»

28.04.2017 16:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան բողոքել է ՆԱՏՕ-ին՝ «Հակաահաբեկչական պայքարում ինչո՞ւ եք քրդերից օգնություն խնդրում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին այն բանի համար, որ նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ապավինում են Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) օգնությանը, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: 

2019թ․ «Մամուլի ազատության ինդեքսում» Թուրքիան 157-րդն է 180 երկրների ցանկում

Էրդողանն ահաբեկիչներ է անվանել քուրդ զինյալներին ու հայտարարել, որ նրանց չեզոքացնելու համար Թուրքիան կձեռնարկի անհրաժեշտ քայլերը՝ անկախ Արևմուտքի դիրքորոշումից:

«Մենք դրանց լավ ենք ճանաչում: Այս ահաբեկիչները ՆԱՏՕ-ի անդա՞մ են: Ոչ: Հակաահաբեկչական պայքարում մենք պետք է միասին լինենք: Ինչո՞ւ ենք դրանցից օգնություն խնդրում», - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ էր հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 և Իրաքի 8 քուրդ մարտիկ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА