o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի հասարակական կազմակերպությունները և արտաքին ազդեցության գործոնը

28.04.2017 16:46 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի հասարակական կազմակերպությունները և արտաքին ազդեցության գործոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«Իմ իմաստնությունը, տարիքն ու փորձը թույլ են տալիս չտրվել գայթակղությանն ու ու չբացել հայկական դիվանագիտության հնարավոր ազդեցության բոլոր լծակներն ու քարտերը». Արմեն Աշոտյանը հակադարձում է Հայկ Կոնջորյանին

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի հասարակական կազմակերպությունները և արտաքին ազդեցության գործոնը:

 Ճշմարտություն «Իրազեկ քաղաքացիների միավորում» և այլ հասարակական ուժերի մասին»

 

      Վերջին տարիներին Հայաստանում առավել ակտիվորեն են սկսել զարգանալ տարբեր քաղաքական միություններ, հասարակական շարժումներ և ՀԿ-ներ, հանգամանք, որը, որպես կանոն, հետևանք է պետության ժողովրդավարական զարգացման, սակայն Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ այլ է:

            Սույն հետաքննության արդյունքները հիմք տվեցին ենթադրելու, որ Հայաստանի հասարակական հատվածի որոշ ներկայացուցիչներ արտաքին պատվեր են կատարում: Հաճախ ՀԿ-ները վերածվում են քաղաքական գործիքի արտերկրյա պատվիրատուների ձեռքին, որոնք փորձում են ազդել երկրի ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում և՝ ընտրական գործընթացների:

            Հայաստանի նախընտրական գործընթացներին միջամտելը արձանագրվել է նաև 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շրջանում: Մարտի վերջին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակեց հանրապետության 114 մանկապարտեզների և դպրոցների տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները[1]: Կազմակերպության անդամները որդեգրել էին բանսարկության մեթոդը՝ ստելով ուսումնական հաստատությունների տնօրեններին, ներկայանալով որպես ՀՀԿ-ի նախընտրական շտաբի աշխատակիցներ: Արդյունքում ԻՔՄ-ն ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարածեց խոսակցությունների ձայնագրություններ, որոնք իրենց կարծիքով ապացուցում են, որ ուսումնական հաստատությունների աշխատակիցներն ու ղեկավարությունը քարոզչություն են ծավալել՝ հօգուտ իշխող կուսակցության, ինչն արգելվում է ընտրական օրենսգրքով: Դատախազությունը, քննելով ձայնագրությունները, եզրակացրեց, որ 114 դեպքից միայն մեկն է հակասում օրենքին:

Անցկացվեց քաղաքացիական հետաքննություն՝ պարզելու, թե «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ինքնուրո՞ւյն է գործում արդյոք, թե՞ ՀԿ-ի գործունեության թիկունքում կանգնած են արտաքին ուժեր, որոնք տվյալ կազմակերպությունը օգտագործում են որպես Հայաստանի ներքին գործընթացներին ներազդելու գործիք:

            Ծանոթանալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պաշտոնական կայքին (http://uicarmenia.org/ru/)՝ «Մեր մասին» բաժնում կարդում ենք հետևյալը.

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Մենք մտադիր ենք նվազեցնել ապատեղեկատվությունը և դրա ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա։

Տեսլական

Մեր կազմակերպությունը պատրաստվում է դառնալ լավագույն կենտրոններից մեկը, որը կխրախուսի օբյեկտիվ տեղեկատվության վրա հիմնված հանրային կարծիքի ձևավորումը և որոշումների ընդունումը։

Առաքելություն

Մեր առաքելությունն է բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը պետական և հանրային նշանակություն ունեցող ոլորտներում, ինչը մեր համոզմամբ ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնական և անբաժանելի բաղադրիչն է:

Մենք միջոցներ ենք ձեռնարկում Հայաստանում լրագրողական դաշտի ունակությունների բարձրացման համար: Ավելին, մենք ինքներս ենք իրականացնում լրատվական գործունեություն՝ ArmRusInfo ռուսալեզու լրատվական կայքի և Sut.am ապատեղեկատվության դեմ պայքարող (ֆակտ-չեքինգ) կայքի միջոցով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում ընտրությունների որակի բարձրացման համար՝ թե´քվեարկության օրը դիտորդություն իրականացնելով և թե´ դրան նախորդող գործընթացների վրա ազդեցության միջոցով:

Վտանգավո՞ր են Սևանի համար «անաբենա» ցեղի ջրիմուռները. «Հայաստանի Հանրապետություն»

Մենք չեն ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր:

            Դիտարկենք այս կազմակերպության հիմնական դրույթներն առանձին-առանձին.

  1. Մենք մտադիր ենք նվազեցնել ապատեղեկատվությունը և դրա ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականին Դանիել Իոաննիսյանի կողմից: Հետևելով ԻՔՄ-ի գործունեությանը՝ պարզ է դառնում, որ նրա հիմնական թիրախը Ռուսաստանն է և ԵԱՏՄ-ն, ինչպես նաև երկրի իշխանությունները, որոնք կողմնակից են Հայաստանի զարգացման եվրասիական ուղղությանը:

            2014-2015 թթ. կազմակերպությունը Հայաստանի մի շարք մարզերում անցկացրել է սեմինարներ և վարժանքներ (թրեյնինգներ)՝ «Հայաստանի զարգացման հեռանկարները ԵԱՏՄ-ում» թեմայով, որոնք հիմնված էին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի հետ գործակցության անհավաստի տնտեսական վիճակագրության և ԵԱՏՄ-ում Հայաստանի հնարավոր հեռանկարների անհիմն բացասական կանխատեսումների վրա: Սեմինարների ժամանակ խոսվում էին ԵԱՏՄ-ի կայացման ճանապարհին միայն հնարավոր հիմնախնդիրների և տվյալ միության կազմում Հայաստանի մասնակցության բացասական հետևանքների մասին: Օտարերկրյա հիմնադրամների պաշտոնական կայքէջերը թերթելիս կարելի է հայտնաբերել այնպիսի հովանավորներ, որոնք վճարում են հակառուսական և հակաեվրասիական քարոզչության համար: Մասնավորապես, եվրասիական թեմատիկայով «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության միջոցառումները պատվիրված և կանխավճարված են «NED» (National Endowment For Democracy)` Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամի կողմից: Սույն միջոցառումների անցկացման համար կազմակերպությունը Հիմնադրամի կողմից ստացել է 24 400 դոլար:

            Այսպիսով, կազմակերպության առաջադիր խնդիրն է բացասական լույսի ներքո ցույց տալ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի հետ գործակցության գործընթացը և լռել տվյալ տնտեսական միության կազմում երկրի իրական նվաճումների մասին:

 

Սեղմագիր «NED» հիմնադրամի պաշտոնական կայքից, որը ԻՔՄ-ին գրանտ է հատկացրել՝ ԵԱՏՄ-ի թեմատիկայով հասարակական քննարկումներ իրականացնելու նպատակով:

            2016 թ. «NED»`Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամի կողմից ԻՔՄ-ին հատկացվել է 57 000 դոլար՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մասնակցության բացասական հետևանքների տեսանկյունից հետազոտությունների անցկացման բնագավառում: Արդյունքում, տվյալ թեմայով պիտի հրապարակվեին տարբեր հոդվածներ, ինչպես նաև Հայաստանի լրագրողների և քաղաքացիական հատվածի մասնակցությամբմիջոցառումներ՝ ԵԱՏՄ-ի թեմատիկայով:

Սեղմագիր «NED» հիմնադրամի պաշտոնական կայքից, որը ԻՔՄ-ին գրանտ է հատկացրել՝ ժողովրդավարության զարգացման և անվտանգության տեսանկյունից ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության բացասական հետևանքների մասին նյութերի նախապատրաստման նպատակով:

Կարևոր զարգացումներ ՀՀ-ի համար՝ արտաքին քաղաքական ուղղությամբ. «Ժամանակ»

            «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու վերլուծություն կիրականացնի՝ ուշադրությունը սևեռելով ԵԱՏՄ-ի բացասական ազդեցությանը Հայաստանի ժողովրդավարական զարգացման և աշխարհաքաղաքական անվտանգության տեսանկյունից: Կազմակերպությունը հետազոտություն կիրականացնի և կհրապարակի հոդվածներ և տեսանյութեր՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու թեմայով, ինչպես նաև լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ կկազմակերպի սեմինարներ Երևանի մերձակայքում:

            Միջոցառումներն անցկացվեցին 2016 թվականի հունիս-հուլիսին Ծաղկաձորում և առնչվում էին Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերին: Այդ սեմինարներից մեկին ներկա էր Հայաստանում Եվրամիության առաքելության հանձնակատար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

           Միջոցառում հունիսի 10-12-ը Ծաղկաձորում: Դեսպան Պյոտր Սվիտալսկին «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում լրագրողների համար» թեմայով միջոցառմանը՝ կազմակերպված Տեղեկացված քաղաքացիների միության ջանքերով «NED» հիմնադրամիկողմից հատկացված գրանտի հաշվին:

  1. «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում ընտրությունների որակի բարձրացման համար՝ թե´քվեարկության օրը դիտորդություն իրականացնելով և թե´ դրան նախորդող գործընթացների վրա ազդեցության միջոցով:

 

Հարց է առաջանում՝ մանկապարտեզների և դպրոցների տնօրենների նկատմամբ խաբեությամբ և բանսարկությամբ ուղղորդված ԻՔՄ-ի նախաձեռնությունը կազմակերպության սեփակա՞ն որոշումն էր, թե՞ այն նաև դրսի պատվեր էր:

      Ըստ կայքերում հրապարակված արևմտյան հիմնադրամների տվյալների՝ կարելի է հայտնաբերել ԻՔՄ-ի ոգեշնչման աղբյուրը՝ «EED»(European Endowment for Democracy)՝ Ժողովրդավարության սատարման եվրոպական հիմնադրամ: Վերջինիս կողմից Իրազեկ քաղաքացիների միավորումը հատկացված գրանտի նկարագիրը հետևյալն է. «2017 թվականի ապրիլին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Սրանք առաջին ընտրություններն են 2015 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, ինչը Հայաստանին հնարավորություն է տալիս անցում կատարել խորհրդարանական հանրապետության: Այս ընտրություններն առաջին անգամ կանցվացվեն ըստ նոր ընտրական օրենսգրքի, որում ներդրված են խիստ բարդ ընտրական գործողություններ: Հաշվի առնելով առաջիկա ընտրությունների նշանակությունը՝ ԻՔՄ-ն կիրականացնի 12-ամսյա տեղեկատվական-բացատրական միջոցառումներ առնվազն 500 հազար հայաստանյան ընտրողների համար: Դրանք կանցկացվեն Ինտերնետ տիրույթում և՛ օֆլայն, և՛ կկենտրոնանան տեղեկատվական առումով առավել կարիքավոր բնակչության վրա: Տեղեկատվական այս արշավի ընթացքում կարտադրվի 16 տեղեկատվական տեսահոլովակ, որոնց ձայնային հատվածները կհեռարձակվեն ռադիոյով, իսկ հոլովակները ամբողջությամբ՝ նաև հեռուստատեսությամբ և սոցցանցերում: ԻՔՄ-ն հայերին կտեղեկացնի իրենց իրավունքների և հնարավորությունների մասին իրավապահ մարմինների հետ փոխգործակցության, ինչպես նաև իրենց ձայնի կարևորության առումով: Արդյունքում, նախաձեռնությունը հուսով է ուժեղացնել իրավապահ մարմինների պատասխանատվությունը, նվազեցնել կոռուպցիայի մակարդակը և օժանդակել քաղաքացիներին ընտրությունների ընթացքում լինել առավել անկախ»:

      Սեղմագիր «EED» հիմնադրամի պաշտոնական կայքից, որը հավաստում է ԻՔՄ-ին տրամադրված գրանտի մասին:

Միասնական քննությունների լրացուցիչ փուլում կլինեն սահմանափակումներ. «Հայաստանի Հանրապետություն»

      Այսպիսով, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին միջամտության դեպքի առումով ԻՔՄ-ի գործողությունները ևս կրել են ինքնուրույն բնույթ, իսկ ընտրությունների ընթացքում իրավապահ մարմինների պատասխանատվության բարձրացման և քաղաքացիների անկախության սատարման առումով արևմտյան հիմնադրամի կողմից պատվիրված նախաձեռնությունը ենթադրում էր դպրոցների տնօրենների նկատմամբ բանսարկությունների և շանտաժի, հանրային տիրույթում աղմուկի հետագա հրահրում, անվստահության մթնոլորտի ստեղծում՝ ի վնաս գործող իշխանության:

 

  1. Մենք չեն ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր:

 

Վերոնշյալ փաստերից ակնհայտ է դառնում, որ ԻՔՄ-ն քաղաքական գործիք է Արևմուտքի ձեռքին, որը օգտագործում է այս կազմակերպությանը՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին և գործում է բնավ ոչ իր քաղաքական կամքով:

Այստեղ ծագում է ամենակարևոր հարցը. որքանո՞վ է ԻՔՄ-ի գործունեությունը համընկնում հայաստանյան օրենսդրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին, երբ այդ կազմակերպությունը ներկայացնում է օտարերկրյա ուժերի շահերը և արևմտյան հիմնադրամների փողերով միջամտում է ներքաղաքական գործերին:

Պատասխանն ակնհայտ է: Եթե սա մինչ այժմ թույլատրելի է ժողովրդավարական Հայաստանում, ապա անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում վերանայել հանրապետությունում ՀԿ-ների գործունեության ձևաչափը և բացառել արտաքին ուժերի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ:

Հիմնական եզրակացություններ

  • Արևմուտքը ֆինանսավորում է Հայաստանի ՀԿ-ները, որոնք ակտիվորեն զբաղված են հանրապետությունում սոցիալական լարվածության հրահրմամբ, արմատականության սերմանմամբ և հասարակության մասնատմամբ. արդյունքում՝ հակաօրինական ակցիաներ Հայաստանի իշխանությունների դեմ՝ կապված ռուսաստանամետ և եվրասիամետ արտաքին քաղաքական ուղղության նրանց ընտրության հետ:
  • Ռուսատանը և ԵԱՏՄ-ն արևմտյան կառույցների հիմնական թիրախն են, որոնք իրենց ենթակա ՀԿ-ների և ԶԼՄ-ների միջոցով տարածում են ապատեղեկատվություն:
  • Արևմուտքը հետևողականորեն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես՝ խորհրդարանական ընտրությունները որպես հակամարտ նախաձեռնությունների ֆինանսավորման միջոց՝ քողարկված ժողովրդավարության զարգացման ևքաղաքացիական հասարակության բարեհունչ պատճառաբանություններով:
  • Արևմտամետ ՀԿ-ները չեն համապատասխանում քաղաքացիական հասարակության իրական պահանջներին և իրականում խոչընդոտում են հանուն Հայաստանի նրա առողջ զարգացմանը, իսկ նրանց գործունեությունն արտահայտում է բացառապես Արևմուտքի շահերը, որը ձգտում է Հայաստանին տարանջատել Ռուսաստանից և ստեղծել անկայուն դաշտ Մոսկվային դաշնակից հանրապետություններում:
  • «NED»-ի և «EED»-ի գրանտներն ուղղված են ակտիվիստների և իշխանության միջև լարվածության և բախումների հրահրմանը, ինչն ակներև է ֆինանսավորվող նախագծերի արդյունքներից:
  • Հարկ է վերանայել Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեության ձևաչափը և փոփոխություններ կատարել հասարակական կազմակերպությունների մասին օրենքում՝ բացառելով նրանց անօրինական միջամտությունը ներքաղաքական գործընթացներին:

Ազգային և Եվրոպական հիմնադրամների կողմից Հայաստանի հասարակական կազմակերպություններին 2016 թվականին տրամադրված ժողովրդավարությանը սատարող գրանտները

         2016 թվականին ժողովրդավարությանը սատարող «NED» ազգային հիմնադրամը ֆինանսավորել է Հայաստանի 22 հասարակական կազմակերպությունների: Գրանտների ընդհանուր գումարը կազմել է 1 241 714 դոլար: Գրանտների մեծ մասն առնչվում էր Հայաստանում տարածքային ինքնակառավարման մարմինների և խորհրդարանական ընտրություններին: Հայկական հասարակական կազմակերպություններին տրամադրված գրանտների մասշտաբների և բովանդակության վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ արտերկրյա հիմնադրամները քաղաքականացնում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ մղելով նրանց դեպի հակաօրինական դաշտ: Քողարկվելով ամենաթողության դեմ պայքարի կարգախոսներով՝ հայկական արևմտամետ հասարակական կազմակերպություններն ստեղծում են կայուն բախումնային իրավիճակ հասարակության ներկայացուցիչների և իշխանության միջև՝ ատելություն սերմանելով Հայաստանի քաղաքական կյանքում: Գրանտների ծավալները փաստում են այն իրողությունը, որ Արևմուտքը միջամտում է Հայաստանի ներքին գործերին ՀԿ-ների միջոցով, որոնք լիովին ստանձնել են քաղաքական գործառույթներ՝ ներկայացնելով արտերկրյա պետությունների շահերը: Այսպիսով, Հայաստանի ազգային անվտանգության և պետության ներքին կայունության տեսակետից հույժ կարևորվում է հայաստանյան ՀԿ-ների գործունեության ձևաչափի վերանայումը:

Ռուսների հետ մերձեցման երեկո` կա՛մ չի կայացել, կա՛մ միայն մեկն է «մերձեցել»

            Ընտրական գործընթացների ժամանակ Արևմուտքը հարկ եղած դեպքում ակտիվորեն օգտագործում է իր վերահսկողության ներքո գտնվող ՀԿ-ներին որպես ընտրություններում կամ Հայաստանում ճգնաժամային իրավիճակներում հանդես եկող արդյունավետ գործոններ: ՀԿ-ների՝ հետագայում ներկայացված ցուցակում առկա է նաև «Գալա TV» տեղեկատվական ռեսուրսը, որը Գյումրու քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ ստեղծեց «Գալա» կուսակցությունը և մասնակցեց ընտրություններին[7]: Ստացվում է, որ Արևմուտքը Հայաստանում արդեն բացահայտ կերպով ստեղծում է կուսակցություններ և չի թաքցնում, որ վերջնական նպատակը ամեն գնով իշխանափոխության հասնելն է: Արևմտյան աղբյուրներից ֆինանսավորվող հասարակական-քաղաքական ուժերը հրահանգավորվում են միևնույն կենտրոնից: Հենց այդպես եղավ անցյալ տարի հուլիսին Երևանի ոստիկանական շենքի գրավման ժամանակ: Արևմտամետ ՀԿ-ները հանդես եկան միասնական ճակատով՝ դատապարտելով իշխանություններին բռնության մեջ, ոչ մի մեկնաբանություն չտալով ընդվզողների գործողություններին: Նույն միասնական ճակատով արևմտամետ ՀԿ-ները հանդես եկան խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ սատարելով ՀՀԿ-ին աջակցող դպրոցի տնօրենների գործողությունները մերկացնող Դ.Իոաննիսյանի նախաձեռնությանը: Կազմակերպությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ և կոչ արեցին հասարակական-քաղաքական դաշտին աջակցել Իոաննիսյանին[8]:

            Ակնհայտ է, որ արևմտյան աղբյուրներից ֆինանսավորվող ՀԿ-ների գործունեությունից հանրային օգուտ չկա: Դրանք ոչ միայն չեն արտացոլում իրական հասարակական պահանջը, այլև խեղաթյուրում են այն՝ կյանքի կոչելով բացառապես Արևմուտքի նկրտումները: Հայաստանյան ՀԿ-ներին նման ծավալով գրանտների տրամադրումը նպատակ ունի ոչ թե բարելավել հայ հասարակության կյանքը, այլ այն վերածել կառավարվող ամբոխի, ում կարելի կլինի ուղղորդել ցանկացած հունով:

«NED»-ից գրանտներ ստացած ՀԿ-ների ցանկը

  • Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտ (45036$) - քննարկումների, վարժանքների (թրեյնինգների) կազմակերպում և ժողովրդավարության ու իրավունքի գերակայության թեմաներով հոդվածների նախապատրաստում. միակողմանի նյութերի մշտական տարածող՝ վերլուծություններ և հարցազրույցներ ընդդեմ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի:

 

  • Հելսինկյան ասոցիացիա (60 660$)– Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում, այդ իրավունքների խախտման հասարակական ըմբռնման ներկայացում: Այդ թեմայով հոդվածների և տեսահոլովակների նախապատրաստում: Կազմակերպությունը ակտիվորեն մասնակցել է հուլիսյան իրադարձությունների ժամանակ բողոքի փողոցային ցույցերին՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի, տարբեր հայտարարություններով սատարել ընդվզողներին: Կազմակերպությունը հուլիսյան դեպքերի առնչությամբ մյուս ՀԿ-ների հետ համատեղ զեկույց է նախապատրաստել՝ «Կրակվածները, ծեծվածներն ու խաբվածները» վերտառությամբ:

 

  • Լրագրողների անկախ ցանց (91 380$) – Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության իրավիճակի վերլուծություն, ինչպես նաև մարդու իրավունքների թեմայով ֆիլմերի նախապատրաստում: Այսպես կոչված Լրագրողների անկախ ցանցը խթանում է Epress.am էլեկտրոնային կայքի գործունեությունը, որն ակտիվորեն Հայաստանում քարոզում է հոմոսեքսուալիզմ, ֆեմինիզմ և յուվենալ արդարադատություն: Կայքն իր աշխատանքները վարում է հակառուսական հռետորաբանությամբ:

«ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելը՝ առանց բողոքի նոտայի, ունի «քոռ կոպեկի» արժեք». Բաբայան

  • Թրանսփերենսի ինթերնեշընլ հակակոռուպցիոն կենտրոն (49 636$) –Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ (2017թ.) 500 հոգուց բաղկացած դիտորդների խմբի ստեղծում և ընտրախախտումների վերաբերյալ անկանխակալ քննության կազմակերպում: Դիտորդական խմբերում ընդգրկված արևմտամետ ՀԿ-ների նախագահների (Արթուր Սաքունց, Ավետիք Իշխանյան, Լևոն Բարսեղյան, Դանիել Իոաննիսյան) մասնակցությամբ համատեղ մամլո ասուլիս:

 

  • «Սոցիոսկոպ» սոցիալ-հետազոտական կենտրոն (30 083$) – 2015 թ. հանրաքվեի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման՝ իշխանության կողմից հանրության նկատմամբ կիրառվող տեխնոլոգիաների ուսումնասիրություն: Կազմակերպությունն ակտիվորեն առաջ է մղում ընտանեկան բռնության գաղափարները և յուվենալ արդարադատության թեման:

 

  • Հայաստանի հելսինկյան կոմիտե (34 795$) – Հայաստանի խորհրդարանական ընտրություններում որպես դիտորդ հանդես եկող ակտիվիստների խմբի ստեղծում, իշխանությունների կողմից քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ կիրառված ոտնձգությունների պաշտպանություն: Հայաստանի հելսինկյան կոմիտեն 2016 թ. վերջին նախապատրաստեց հաշվետվություն Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին՝ սկսած ցույցերի անցկացման ազատությունից մինչև Հայաստանում ԼԳԲԹ-ների իրավունքները: Հաշվետվությունում, մասնավորապես, նշվում է, որ մարդու իրավունքների մակարդակը Հայաստանում հետաճ է ապրել, իսկ բողոքողների իրավունքները ամենուր ոտնահարվում են: Ակնհայտ է, որ նման հաշվետվությունը չի կարող արտացոլել իրական վիճակը Հայաստանում, քանի որ այն պատվիրված է դրսից:

  • Լրագրող-հետաքննողներ(48 480$) – ֆինանսավորում է Hetq.am կայքը, որը մշտապես հանդես է գալիս իշխանությունների դեմ և սատարում է արևմտամետ ուժերին:
  • Դարասկիզբ (40 785$) – ֆինանսավորում է «Հայկական ժամանակ» թերթը, որն ակտիվորեն լուսաբանում է Հայաստանի արևմտամետ հասարակական-քաղաքական դաշտը:
  • Վերսուս ստուդիա(34 120$) – կազմակերպում է քննարկումներ ԽՍՀՄ-ի ամբողջատիրական համակարգի մասին և նախապատրաստում ֆիլմ կոմունիզմի և ժողովրդավարության տարբերությունների մասին՝ ըստ այն հայերի տեսակետի, որոնք ունեն թե՛ կոմունիզմի և թե՛ ժողովրդավարության փորձ:
  • Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն (37 328$) – վարժանքների (թրեյնինգների), քննարկումների կազմակերպում, Հայաստանում ժողովրդավարական արժեքների մասին հոդվածների նախապատրաստում:
  • Հասարակություն (32112$) կենտրոնի հիմնում, որտեղ երիտասարդ քաղաքական և հասարակական ակտիվիստները կարող են հանդես գալ փորձի փոխանակմամբ, համագործակցել և քննարկել տարբեր հարցեր:
  • Իրավունքի գերակայություն (36 794$) – հայաստանյան ոստիկանությունում կոռուպցիայի վիճակի ուսումնասիրություն:
  • Բնապահպանական իրավունք(43 315$) – քաղաքացիական ակտիվիստների ակտիվացում բնապահպանության ոլորտում:
  • Վելես(45 030$)–կառավարության հաշվետվողականության բարձրացում և Հայաստանի իրավական համակարգի ուսումնասիրման հնարավորություն:
  • Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե (36 666$) – Հայաստանում մամուլի ազատության մշտադիտարկում:
  • Իրավական տեղեկատվության կենտրոն (38 773$)- Հայաստանում մարդու իրավունքների մակարդակի մշտադիտարկում:
  • Տեղեկացված քաղաքացիների միություն (57 000$)–ժողովրդավարության զարգացման և անվտանգության տեսակետից Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության բացասական արդյունքների հիման վրա նյութերի ուսումնասիրություն և նախապատրաստում:
  • «Գյումրիում քաղաքացիական հասարակության առաջընթաց» զարգացման կենտրոն(39 940$) – նպաստել Գյումրիում քաղաքապետարանի ընտրություններում (2016թ.) թեկնածուների հաշվետվողականությանը, կազմակերպության գրասենյակում հարցազրույցների և բանավեճերի կազմակերպում:
  • Ժողովրդավարության մշտադիտարկման կենտրոն (32 485$) – Հայաստանի մարզերում քաղաքացիական ակտիվության և լիդերության թեմայով 100 վարժանքների (թրեյնինգների) կազմակերպում:
  • Մելտեքս (58 515$)– Ուկրաինայում ընթացող իրադարձությունների մասին հեռուստահաղորդման նախապատրաստում և թողարկում, ինտերակտիվ թոք-շոու՝ ուկրաինական և հայկական քաղաքական գործիչների մասնակցությամբ:
  • Մեդիանախաձեռնությունների կենտրոն(72 601$) – մամլո կենտրոնի հիմնում և Հայաստանի լրագրողական հանրության հետ վարժանքների կազմակերպում:
  • Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտ (226 229$)–Հայաստանում քաղաքական բազմակարծության սատարում, կուսակցությունների և քաղաքացիների միջև փոխգործակցության խորացման նպատակով միջոցառումների կազմակերպում:

«EED»-ի գրանտներ

Դավադիր ուժեր թող փնտրեն Արցախից հեռո՛ւ, շա՛տ հեռու. Արտակ Զաքարյան (Տեսանյութ)
  • Տարածաշրջան հետազոտական կենտրոն – կուսակցությունների և քաղաքացիների միջև հաղորդակցման կազմակերպում, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների համար մեդիայի՝ որպես հենարանի օգտագործում:

  • Իրավունքների տեղեկատվական կենտրոն – երիտասարդության՝ իրենց ընտրական իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացում:

  • Արտլաբ – օֆլայն և օնլայն հարթակների ստեղծում՝ ներգրավելով նրանց, ովքեր փորձառություն չունեն իրենց տեսակետների ակտիվ արտահայտման համար:

 

  • Մարդու իրավունքների ուժ – դատական համակարգի թափանցիկության բարձրացում դատական գործընթացի թափանցիկությանը հետևող լրագրողների՝ դատարանի դահլիճ ներգրավման միջոցով:

  • Գալա TV – Շիրակի մարզում ԶԼՄ-ների սատարում:

  • Տավուշի մարզում կանանց մասնակցություն տեղական ընտրություններին – Տավուշի մարզում քաղաքապետարանի ընտրություններին (2016 թ.)կանանց սատարում և կին թեկնածուների առաջմղում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА