o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՄ-Ն թրեյնինգներ է անցկացնում կոռուպցիայի դեմ, բայց լավ կլիներ մի հատ էլ իր գրասենյակում անցկացներ»

28.04.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ԵՄ-Ն թրեյնինգներ է անցկացնում  կոռուպցիայի դեմ, բայց լավ կլիներ մի հատ էլ իր գրասենյակում անցկացներ»

Հատուկ քննչական կոմիտեն երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով`  ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը, եւ որպես մեղադրյալ` քրգործում ներգրավված է եւս 13 անձ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Միջազգային հումանիտար զարգացման» (ՄՀԶՀԿ) ՀԿ նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ, որը բազմիցս բարձրաձայնել է գրանտակերների մասին ու ընդգծել դրա վտանգավորությունը:

«Հրապարակ». Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի լուծարման «նյութահեղափոխական» պատճառները. գնորդների անունները գաղտնի են

–Պարոն Ղուկասյան, Ձեր դիտարկմամբ` կարելի՞ է համարել, որ պետական մակարդակով Հայաստանում սկսում են պայքարել գրանտակերների դեմ, ինչի մասին բազմիցս հենց Դուք էիք նշում:

– Չեմ կարող եւ չեմ ուզում խոսել պետական մարմինների անունից կամ էլ գնահատական տալ` հիմնվելով միայն այս դեպքի վրա: Ուղղակի, վստահ կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհում դրամաշնորհային պատմությունները հաճախ այսպիսի զարգացումներ են ստացել: Բազմիցս ասել եմ ու կասեմ` եթե կա դրամաշնորհ, ուրեմն` կան կոռուպցիոն ռիսկեր, ատկատների սխեմաներ, եւ այդ դեպքում խոսել հայրենանվեր գործի մասին, շատ դժվար է: Եվրամիությունը թրեյնինգներ է անցկացնում կոռուպցիայի դեմ, բայց լավ կլիներ մի հատ էլ իր գրասենյակում անցկացներ նման դասընթաց: Ամեն դեպքում, զարմանալի չէ այս դեպքը, եւ հուսով եմ, որ հասարակությունը ճիշտ հետեւություն կանի: Իսկ մենք պատրաստվում ենք մեր առաջարկներով դիմել նոր Ազգային ժողովի գումարմանը եւ կառավարությանը, որպեսզի ՀԿ-ների մասին օրենքը վերանայնվի, եւ ընդհանրապես վերացվի ՀԿ-ների միջոցով օտար երկրների կողմից հնարավոր միջամտությունը մեր երկրի ներքին գործերին:

– Ի դեպ, Քննչական կոմիտեն այս դրական տեղաշարժի կողքին, բավական տարօրինակ ձեւով հարուցել է քրեական գործ` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի անձնական եւ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները ապօրինի հավաքելու եւ լրատվության միջոցով տարածելու դեպքի առթիվ, թեպետ նույն Դ. Իոաննիսյանի կողմից նման դիմում չի եղել քննչական կոմիտեին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարծում եմ` այս հարցի պատասխանը կարող է տալ միայն քննչական կոմիտեն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА