o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25.04.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս օրերին  համաշխարհային ուշադրության թիվ 1 օբյեկտը, ինչ խոսք, Ֆրանսիան է, որտեղ կիրակի օրը կայացան նախագահական ընտրությունների առաջին փուլը: Նման ուշադրության պատճառն էլ ի սկզբանե էր հայտնի. այս անգամ Ֆրանսիան ոչ թե պարզապես իր համար նախագահ է ընտրում, այլ նաեւ տալիս է այն հարցի պատասխանը, թե գոնե մինչեւ այս տարեվերջ Եվրամիությունը գոյություն կունենա՞, թե՝ ոչ:ՍՊԱՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔ
Ամեն դեպքում, նախագահական ընտրությունները հիմնականում հենց նշված խնդրի շուրջ էր կառուցված: Առանցքային թեկնածուներից երկուսը՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը եւ «Աննվաճ Ֆրանսիա» շարժման ղեկավար Ժան-Լյուկ Մելանշոնը մինչ ընտրություններն էլ Ֆրանսիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու գաղափարն էին առաջ տանում: Փոխարենը՝ նախնական փուլում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկի համարում ունեցող, «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հանդես էր գալիս ԵՄ-ում մնալու, բայց միաժամանակ՝ ՌԴ-ի հետ Ֆրանսիայի եւ ԵՄ-ի հարաբերություններն արագորեն կարգի բերելու դիրքերից: Թեեւ հենց դա էր պատճառը, որ դարձավ սուպերլիբերալ ուժերի համար ոչ ցանկալի թեկնածու, եւ հազիվ թե պատահական լիներ Ֆիյոնի անձի շուրջ ծագած կիսաքրեականացված հրապարակային սկանդալը, որը նկատելի հարված հասցրեց նրա վարկանիշին եւ, միաժամանակ, նրա փոխարեն վեր բարձրացրեց գրեթե անհայտ գործիչ Էմանուել Մակրոնը: Միայն այն, որ գործնականում ողջ լիբերալ քարոզչամեքենան կաշվից դուրս եկավ այդ անհայտ թեկնածուի վերելքն ապահովելու համար, հիմնավորում է, թե ինչու եւ որ շրջանակներում որոշվեց Ֆիյոնին փոխարինել Մակրոնով: 
Ուստիեւ՝ առաջին փուլի արդյունքները ոչ մի անակնկալ չմատուցեցին. նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ մայիսի 7-ին կքվեարկվեն Մակրոնն ու Լե Պենը: Քարոզչական մեխանիզմի մաս կազնող վարկանիշային թվերը, ըստ որոնց՝ Մակրոն-Լե Պեն մարտը կավարտվի մոտավորապես 60-40 տոկոս ձայների հարաբերությամբ, իր հերթին է հուշում, թե ում կողմն է ստվերային վերնախավի նախապատվությունը: 
Եվ իրոք միանգամայն հնարավոր կթվար Մակրոնի հաղթանակը, եթե միայն չմոռանանք, որ խաղասեղանին անձերից էլ առաջ դրված է ԵՄ-ի լինել-չլինելու գաղափարը: Այս առումով, դեռ հարց է, թե ո՞ր ուղղությամբ կգնան Ֆիյոնի ու Մելանշոնի մոտ 20-ական տոկոս ձայները: Ֆիյոնը արդեն իսկ հասցրել է աջակցություն խոստանալ Մակրոնին: Բայց սա այն դեպքն է, երբ մեծ հարցական կա, թե նրա ընտրազանգվածը որքանո՞վ է դրան համամիտ: Դեռ մեկ ամիս առաջ Ֆիյոնի կողմնակիցները նրա հաղթանակը համարում էին տեխնիկական խնդիր, ու հիմա էլ նրա գլխին սարքած պատմությունը շատերն են ընկալում, որպես մեծ դավաճանություն: Դրանից հետո միահամուռ կերպով կքվեարկե՞ն Մակրոնի օգտին, որին համարում են բախտի բերմամբ եւ դերասանական հատկանիշների հաշվին օրակարգում հայտնված անփորձ երիտասարդ, ով կդառնա Օլանդից էլ թույլ նախագահ: 
Իսկ Մելանշոնի ընտրազանգվածում հիմնականում ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցներն են, որոնք, ճիշտ է, Լե Պենին համարում են ծայրահեղական, բայց դե նա արդեն միակն է, որ կարող է կյանքի կոչել նախընտրած գաղափարը: Ու եթե ավելացնում ենք, որ Լե Պենը Մակրոնից մոտ երկու տոկոս պակաս ձայն հավաքելով, այնուամենայնիվ՝ հաղթել է ֆրանսիական 47 դոպարտամենտում՝ Մակրոնի 42-ի դիմաց, ապա իրոք Ֆիյոնի ու Մելանշոնի մոտ 20-ական տոկոս անկանխատեսելի ձայները կարող են միանգամայն այլ վերջնական պատկեր ֆիքսել:

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄՈՏ ԿԵՍԸ 
ԴԵՄ Է ԵՄ-ԻՆ
Վերջապես՝ այս հանգամանքն էլ հաշվի առնենք: Դեռ հազիվ էր առաջին փուլի արդյունքներն ի հայտ եկել, որ Փարիզն ու ֆրանսիական մի շարք քաղաքներ «պայթեցին» փողոցային անկարգությունների պատճառով: Կազմակերպիչներն ու մասնակիցներն այն անձինք են, որոնք միաժամանակ դեմ են ե՛ւ Մակրոնին, ե՛ւ Լե Պենին: Ընդ որում` նկատելի է, որ այս միանգամայն վճռական տրամադրված անձանց մոտ նկատվում է ծայրահեղ ազգայնամոլության դրսեւորումներ, ու դա հուշում է, որ ինչպես այս համառ ընտրազանգվածը, այնպես էլ՝ նրանց սկսած շարժումը, ի վերջո, կարող է եւ կողմնորոշվել Լե Պենի օգտին: Առավել եւս, որ Մակրոնի անձնական կյանքը նույնիսկ գերհանդուրժողական Ֆրանսիայում է համարվում սկանդալային. 39-ամյա Մակրոնն ամուսնացած է իր դպրոցական ուսուցչուհու՝ Բրիջիտ Տրոնյոյի հետ, ումից փոքր է 24 տարով: Ընդ որում, լրատվամիջոցներում հաճախակի են այդ ամուսնությունը համարել ձեւական՝ Մակրոնի եւ լրագրող Մատյե Գալեի միասեռական կապը քողարկելու փորձ:
Կարճ ասած, ֆրանսիական ընտրություններում, ելնելով հովանավորող ուժերի բալանսից, տրամաբանորեն պետք է, որ հաղթի գլոբալ սուպերլիբերալիզմի թեկնածուի համարում ունեցող Մակրոնը, սակայն անկանխատեսելիության մեծ գործոնը Լե Պենի օգտին է:
Ամեն դեպքում, անկախ հաղթողից, մեկ բան արդեն հաստատ է. Ֆրանսիայի բնակչության մոտ կեսն այս ընտրություններում ցույց տվեց, որ ցանկանում է ազգային պետականության, ազգային արմատների վերադարձը: Իսկ դա, անշուշտ, եթե ոչ այսօր, ապա վաղը խորքային տեղաշարժեր առաջ կբերի ԵՄ-ում: Առավել եւս, որ նույն ձգտումներն ակնհայտորեն առկա են նաեւ եվրոպական մյուս երկրներում:

ՆԵՂՆ ԸՆԿԱԾ ԹՐԱՄՓԸ 
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Սակայն ֆրանսիական ընտրությունների պատմությունը, բնական է, ունի նաեւ աշխարհաքաղաքական մեծ ինտրիգ. իսկ ի՞նչ վերաբերմունք ունեն գլոբալ խաղացողները թեկնածուների նկատմամբ: Այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ արտահայտվել է ԵՄ-ի փլուզման սցենարի օգտին, հայտնի փաստ է: Իհարկե, դրանից հետո Թրամփն իր շատ այլ հայտարարություններից 180 աստիճանով տարբերվող քայլեր է արել, բայց ասել, թե ԵՄ-ի հարցով նրա տեսակետը փոխվել է, տեսանելի հիմքեր չկան: Փոխարենը մեկ բան է տեսանելի. եվրոպական տարբեր երկրներ, թեեւ «կեսբերան» ողջունում են Թրամփի վերջին ուժային քայլերը, այդ թվում՝ Սիրիայի հրթիռակոծումը, բայց նաեւ ակնհայտ է այն վախը, որ առաջացել է Հին աշխարհում: Իմաստն էլ կարելի է հասկանալ. շատ եվրոպացիներ այն մտավախությունը հայտնեցին, որ այս կերպ Թրամփը կարող է հասնել մինչեւ մեծ պատերազմի, որի դեպքում հիմնական հարվածներից մեկը կարող է հենց Եվրոպային բաժին հասնել: Ընդ որում՝ բոլորն են նկատում, որ ՆԱՏՕ-ական այն համեմատաբար փոքրաքանակ զորամիավորումները, ինչքան էլ, որ ճոխացված ներկայացվեն, մեկ է՝ ի զորու չեն լինի ապահովել Եվրոպայի անվտանգությունը, իսկ ԱՄՆ-ն էլ հավելյալ օգնության հնարավորություն չի ունենա, եթե նույն սրությաբ շարունակի գործել միաժամանակ ռուսների եւ չինացիների դեմ: Ընդ որում, արդեն իսկ Թրամփն ամերիկյան երեք ավիակիրային նավատորմ է կուտակել Հյուսիսային Կորեայի մերձակայքում, Փհենյանը խոստանում է կանխարգելիչ հարվածի գնալ: Ընդ որում, եթե Թրամփը մինչ այս հայտարարում էր, թե լեզու է գտել Չինաստանի հետ, ապա Սի Ցզինպինի իր ամերիկյան գործընկերոջը խորհուրդ է տվել՝ զսպվածություն ցուցաբերել Հս.Կորեայի հարցում: Եվ «դիվանագիտերենից» թարգմանած՝ դա նշանակում է «կարմիր գծից» չանցնելու նախազգուշացում: Բայց ո՞վ իմանա, թե ինչ ծայրահեղ քայլերի կարող է գնալ Թրամփը, ում վարկանիշը համարվում է ԱՄՆ վերջին 65 տարվա նախագահների համեմատ նվազագույնը: Այսինքն՝ արմատական քայլերի բացակայության դեպքում, ինչպես արդեն խոստանում են, հեռանկարում իմպիչմենտ է ուրվագծվում:
Ու հաշվի առնենք նաեւ, որ միակ եվրոպական առաջնորդը՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ում հետ Թրամփը քիչ թե շատ գործնական կապեր էր հաստատել, գնաց կառավարության լուծարման ճանապարհով: Այսինքն, անգամ մերձավոր դաշնակիցը խուսափեց Թրամփի հետ պատասխանատվություն կիսելուց, ինչը, թերեւս, Թրամփի հետ հարաբերությունների հարցում էլ ավելի զգուշավոր է դարձնում Եվրոպային, ինչը դրդում է միասնականության պահպանման: Եվ արդյունքում՝ Թրամփին այդպես էլ դեռ չի հաջողվում եւ այս կերպ՝ հազիվ թե հաջողվի միասնական Եվրոպային վերահսկողության տակ պահել, ուրեմն ԵՄ-ի փլուզումը պետք է, որ մնա նրա ծրագրերում՝ մասնատել եւ տիրել տարբերակի համար:
Այսպիսով, եթե ոչ բացահայտ, ապա գոնե տակից, Թրամփի համար պետք է, որ ցանկալի լինի Լե Պենի հաղթանակը: Միայն թե Լե Պենը հանդես է եկել մինչեւ իսկ Ղրիմը ՌԴ-ի կազմում ճանաչելու օգտին: Այսինքն, եթե տրոհի ԵՄ-ն եւ գնա Ֆրանսիա-ՌԴ միանգամայն տրամաբանական դաշինքին, եւ եթե հանկարծ դրան որոշի միանալ նաեւ Գերմանիան, ու միաժամանակ գործադրվեն Չինաստանի հետ առեւտրատնտեսական համակարգի ստեղծման մեխանիզմները, այդ թվում՝ «Մետաքսի ճանապարհը»,  ապա դա ծանր հարված կդառնա ոչ թե միայն Թրամփի, այլ՝ անգլոսաքսոնական ողջ հարյուրամյա քաղաքականության համար:
Չնայած՝ Մակրոնի հաղթանակն էլ կարող է նույն բանին հասցնել: Հիշեցնենք՝ ի պատասխան ԵՄ-ն տրոհելու մասին Թրամփի ցանկություններին, ինչպես Չինաստանը, այնպես էլ՝ ՌԴ-ն արտահայտվեցին միասնակամ ԵՄ-ի օգտին: Այդ ֆոնին, թերեւս, պատահական չէր, որ կանցլեր Մերկելը ոչ միայն չարդարացրեց Սիրիային հասցված հարվածը, այլ Թրամփին խորհուրդ տվեց՝ չկրկնել այն: Թերեւս նույն իրավիճակային տրամաբանության մասին է ակնարկում նաեւ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ երեկվա հանդիպման ժամանակ ԵՄ գլխավոր դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, թե՝ Եվրոպան շահագրգռված է ռուսների հետ համագործակցել մինչեւ իսկ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցով:
Այսպիսով՝ ով կհաղթի Փարիզում, թերեւս Վաշինգտոնի եւ Մոսկվայի համար էական տարբերություն չունի: Պարզապես, ներկայիս գործընթացները ծավալվում են Սպիտակ տան համար ոչ ցանկալի հունով, ինչն էլ ավելի անկանխատեսելի կարող է դարձնել Թրամփին: Իսկ դա, իրոք, վտանգավոր է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ռուսաստանում մտադիր են չեղարկել վրացիների համար մուտքի արտոնագրերը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА