o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լեռան անալոգը»`Հայաստանում կանցկացվի «Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն

22.04.2017 12:38 ՄՇԱԿՈՒՅԹ
«Լեռան անալոգը»`Հայաստանում կանցկացվի «Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն

Արվետների հայկական խորհուրդի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հուլիսին կմերկնարկի «Ստանդարտ» ժամանակակից արվեստի  առաջին տրիենալեն, որը կկրի շարունակական բնույթ եւ կանցկացվի երեք տարին մեկ: Տրիենալեն կդառնա միջազգային հարթակ ժամանակակից արվեստի ոլորտում: Որպես հարթակներ ծառայելու են Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում գտնվող թանգարանները, Հայաստանի պատմամշակութային հուշարձանները: «Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն կկրի «Լեռան անալոգը» խորագիրը`ներշնչված ֆրանսիացի սյուռեալիստ գրող եւ պոետ Ռենե Դոմալի անավարտ վեպից: Տրիենալեին կմասնակցեն շուրջ 15 արվեստագետներ` Հայաստանից եւ արտերկրից:
ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ խոսքով` Հայաստանը ոչ միայն հավակնություն ունի կազմակերպելու ժամանակակից արվեստի տրիենալե, որի համար կան հնարավորություններ եւ միջոցներ. «Մեր խորին համոզմամբ Հայաստանում ժամանակակից արվեստի տրիենալե կազմակերպելը նշանակում է Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին, ժամանակակից արվեստում: ճանաչելի դարձնել Հայաստանի արվեստագետներին եւ ամենակարեւորը  երկիրը դարձնել համաշխարհային հարթության մեջ մի հարթակ, որտեղ կարող են աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստագետները շփվեն եւ ներկայացնեն իրենց արվեստը: Նաեւ Հայաստանի արվեստագետներին ներկայացնել ամբողջ աշխարհին: Սրանք կապեր են, հնարավորոթյուններ, մարդկային շփումներ, այս առումով կարծում եմ` տրիենալեն Հայաստանի համար դառնալու է կարեւորագույն գործիքներից մեկը, որը այն կձեւավորի նաեւ ավանդույթներ»,-նշեց մշակույթի նախարարը եւ նկատեց. «Ուրախալի է, որ լինելով առաջինը` տրիենալեն հիմնական ուղղությունը վերցրել է Գյումրի: Կարծում եմ` այսպես մենք կվերկանագնենք նաեւ Գյումրու տրիենալեի ավանդույթները, այնտեղ ունենք բացառիկ արվեստագետներ, որոնք արժանի են, որպեսզի ներկայանան միջազգային հարթակներում: Տրիենալեն իր մեջ կրում է նաեւ տնտեսական որոշակի աշխուժություն, կարծում եմ` գործարարները, տնտեսվարող սուբյեկտներն անպայման աջակցելու են տրիենալեի հեռագա աշխաատանքների կայացմանը»,-փաստեց Արմեն Ամիրյանը:

Հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում կանցկացվի թատերական փառատոն

Տրիենալենում, որպես գկլխավոր համադրող հրավիրված է Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգին, որը Վենետիկի 56-րդ Բիենալեին «Ոսկե առյուծի» արժանացած Հայաստանի ազգային տաղավարի համադրողն է: Տրիենալեի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի ժամանակակից արվեստի ոլորտում մեծ ճանաչում ունեցող Իլյա եւ Էմիլիա Կաբակովների եւ բրազիլահայ հայտնի մոդերնիստ, լուսանկարիչ Գասպար Գասպարյանի աշխատանքները:

Ցուցադրություններ տեղի կունենան Գյումրիում, Սեւանում, Բյուրականում:

Այս նախագիծը նպատակ ունի ստեղծելու ինտերակտիվ հարաբերություններ` տարեբր կրթություն եւ ավանդույթներ ունեցող արվեստագետների միջեւ, որոնք կիսում են Արարատ լեռը բարձրանալու երազանքը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА