ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները

21.04.2017 12:18 ՍՊՈՐՏ
Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդներին:

Այդպիսի պահեր լինում են, հատկապես, երբ խաղում ես Ռոնալդուի պես ֆուտբոլիստի դեմ.Հիերո

Ցուցակում տեղ են գտել բելգիական «Անդերլեխտի» դեմ խաղի լրացուցիչ ժամանակում հաղթական գոլ խփած Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Անդերսոն Տալիսկան («Բեշիկթաշ»), Մալոն («Սելտա») եւ Սեադ Կոլաշինացը («Շալկե»): Քվեարկությունը կավարտվի ապրիլի 21-ին՝ Երեւանի ժամանակով 17:00-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական «Սելտան», Ամստերդամի «Այաքսը» ու ֆրանսիական «Լիոնը»: Կիսաեզրափակիչի զույգերը որոշվելու են ապրիլի 21-ին կայանալիք վիճակահանությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА