o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆՏՐՈՂԸ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ  ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

29.03.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐՈՂԸ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ  ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Թեեւ ժամանակին շատերը քննադատում էին, թե ինչու ընտրությունները պետք է տեղի ունենան ապրիլի 2-ին, սակայն դա պարունակում է եւ որոշակի առավելություն: Լռության օրը ընկնում է ապրիլի 1-ի վրա, այսինքն` 2017-ի ապրիլի 1-ին փաստորեն օրենքի զորությամբ արգելվեց ընտրողներին խաբելը: Իսկ քարոզարշավի մնացյալ օրերին ամենայն պարզությամբ երեւում է, թե քաղաքական ուժերից ով ով է: ՀԱԿ-ՀԺԿ-Ն 

Այնքան շոկային էր, որ սկզբում չէի հավատում, որ սա կարող է իրականություն լինել. Արփինե Հովհաննիսյան

ՈՒՇԱՑԵԼ Է 

ԳՆԱՑՔԻՑ

«Խաղաղություն» քարոզող Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում ճիշտ կլինի անվանել ոչ թե խաղաղության աղավնի, այլ` խաղաղության ղառղառ, այս անգամ ի զորու չեղավ դրսեւորել ագռավային իմաստնություն: Նա թույլ տվեց ճակատագրական սխալներ: 

Հողատվության քարոզչությունն ու փաստացի կապիտուլյացիայի ենթարկվելու կոչերը, Ալիեւին չեղած դրական պետական որակներ վերագրելը, Ադրբեջանի աչքերով իրավիճակին նայելու հորդորը, երկրի ներքին կյանքում առկա բոլոր թերությունները արցախյան հակամարտության վրա «դուրս գրելը» չբերեցին այլ արձագանքի, քան զայրույթի եւ հիասթափության: 

Ծերուկը սխալվեց իր հաշվարկներում` Հայաստանի պայմաններում պացիֆիստական-կապիտուլյանտական շարժում ձեւավորել չստացվեց: Եվ չարաչար սխալվեց, այն աստիճանի, որ իրեն թվաց, թե տականքային-դավաճանական մտածողություն ունեցողների քանակը գնահատեց որպես 7 տոկոսը վստահաբար գերազանցող: Այդ պատճառով էլ, «ինքը ծակով չանցնելով` պոչից էլ ցախավել կապեց»` ի դեմս քաղաքական ինֆանտիլիզմի էտալոն Ստեփան Դեմիրճյանի` վաղուց արդեն գործնականում զրոյական ռեսուրսներ ունեցող ՀԺԿ-ով հանդերձ: Երեւի թե, ԼՏՊ-ին թվացել էր, որ «Կարենիչ» հայրանունը դեռեւս ի վիճակի է բարի հուշեր արթնացնել եւ ձայն բերել: Դա կոպիտ սխալ էր, քանզի եթե կարոտախտը ռեալ պոտենցիալ պարունակեր իր մեջ, ապա կոմունիստները մշտապես խորհրդարանական խմբակցություն կունենային: 

Ինչեւէ, դավաճանի մտածողություն ունեցողների տոկոսը, ի պատիվ մեր ժողովրդի, ցածր դուրս եկավ, դա չի ձգում անգամ 5 տոկոսի սահմանին, փոխարենը ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դարձավ մարզասարք` կոշտ բառապաշարի եւ հայհոյախոսության մեջ հմտանալու:  

Այժմ, երբ մինչեւ քարոզարշավի ավարտ բան չի մնացել, հանկարծ ե՛ւ Լեւոն Ակոպիչը, ե՛ւ նրա գլխավորած դաշինքը փոխեցին հռետորաբանությունը, «մոռացան» հող հանձնելու զիջումների մասին եւ խորիմաստ տեսքով հանդես են գալիս որպես «բանակցությունների կողմնակից»: Բայց կա՞ արդյոք որեւէ քաղաքական ուժ, որ դեմ է բանակցություններին: Ու հիմա ինչքան էլ ներսից պատռվի «հիմնադիր նախագահը», գնացքն արդեն գնացել է, եւ գործնականում ոչնչով հնարավոր չէ ջնջել դավաճանական, հակազգային ուժի խարանը: ԵՐԲ ԼԵԶՈՒՆ 

ԱՌԱՋ Է ԸՆԿՆՈՒՄ ՈՒՂԵՂԻՑ

Սեւ քարոզչությունը այս կամ այն չափով բնորոշ է բոլոր ոչ իշխանական ուժերին, ու անգամ ՀՅԴ-ն դրանից զերծ չի մնում: Դե հասկանալի է, երբ սեփական ռեսուրսը ընդդիմադիրների մոտ պակասում է հեղինակություն ձեռք բերելու համար, ճարահատյալ ձեռքերը գցում են փրփուրներից` փորձելով վարկաբեկել մրցակիցներին: Սակայն այդ հարցում կան անուղղելիներ եւ ռեկորդակիներ: 

Այսպես, «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից դպրոցների տնօրեններին սադրելը եւ ձայնագրություններ անելը, չունենալով հանդերձ լուրջ իրավական հետեւանք, քանզի այդ ամենը, ինչպես իրավամբ նշեց օմբուդսմեն Արման Թաթոյանը, ենթակա է մանրակրկիտ ուսումնասիրության, իսկ դատախազությունն ընդամենը մեկ քրեական դրվագ հայտնաբերեց, այնուամենայնիվ, դարձավ նյութ` ընդդիմադիր հայհոյախոսության համար: Նիկոլ Փաշինյանը շատ վիրավորական բնորոշումներ տվեց այդ տնօրեններին, իսկ Նաիրա Զոհրաբյանը, նրանց վերագրելով քուչի կրիմինալ բարքեր, կոչ արեց, որպեսզի ծնողները երեխաներին դպրոցներից հանեն: Այդ ամենն առանց մեկնաբանության չթողեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մատնանշելով, որ անընդունելի բառամթերքով խոսող ընդամենը երկու քաղաքական գործիչ կա` Նաիրա Զոհրաբյան եւ Նիկոլ Փաշինյան: Առաջինի առնչությամբ Աշոտյանն ասաց, որ անհույս եւ անուղղելի է, իսկ երկրորդի վերաբերյալ կարծիք հայտնեց, որ Նիկոլը, այնուամենայնիվ, ներողություն կխնդրի վիրավորանքի եւ զրպարտության համար: Ինչ վերաբերում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» թեթեւ ձեռքով շրջանառության մեջ դրված պահանջին` ՀՀԿ-ին զրկել ընտրարշավին մասնակցելու իրավունքից, ապա Աշոտյանի կարծիքով` շատ ավելի շատ հիմքեր կան «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» ընտրություններում դիտորդական առաքելություն իրավունքից զրկելու համար, քանզի իրականացնում են միակողմանի սեւ հակաքարոզչություն: 

 

ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ

Հ1-ը լավ նախաձեռնությամբ է հանդես եկել` բոլոր 9 քաղաքական ուժերին հրավիրել դեբատների: Ինչպես արձանագրեց Արմեն Աշոտյանը, հրավերն առայժմ ընդունել են միայն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ազատ դեմոկրատները», իսկ ՀԱԿ-ՀԺԿ-ն եւ «Ելքը» հրաժարվել են: Պատճառները պարզ են` իշխող կուսակցությունն իրեն շատ վստահ է զգում, դաշնակները առավել քան 120 տարվա ընթացքում լավ են սովորել «ծրագրի եւ կանոնագրի» արժեքը, «Ազատ դեմոկրատներն» էլ հստակորեն արեւմտամետ գծի կողմնակից են: 

Անկարան չի հավատում Երևանի անկեղծությանը. Էրդողանի խորհրդական

Իսկ մնացյալը ու, նախեւառաջ, հրաժարվողները ռեալ ասելիք չունեն: Մի բան է բազմության առջեւ կրակոտ ելույթներ ունենալը, երբ բազմության առկայության գործոնն իսկ վաղուց բացահայտված օրինաչափությամբ անջատում է մարդկանց ուղեղներն ու միացնում հույզերը, այլ բան է փաստարկված բանավիճել հեռուստաեթերում, որպես լսարան ունենալով փափուկ բազկաթոռներին բազմած եւ ամբոխային տրամաբանությանն այլեւս չենթարկվող քաղաքացիներին: Ճիշտ է, հեռուստատեսության միջոցով արդյունավետ ուղեղալվացում անելու տեխնոլոգիաները վաղուց հայտնի են, բայց անգամ դրանք կիրառելու համար գոնե նվազագույն ասելիք է պետք: 

Իսկ ասելիք չկա: «Ելքի» գործիչները լսարանին այլ բան չունեն առաջարկելու, բացի «ելք կա» մանթրայից ու Նիկոլի հայհոյանքներից, Ծառուկյան դաշինքը բացի պոպուլիզմից, առաջարկելու ուրիշ ապրանք չունի, ՀԱԿ-ՀԺԿ-ին ժողովուրդը վերաբերվում է այնպես, ինչպես սովորաբար վերաբերվում են բորոտներին, «կաշի քերթող» Արթուր Բաղդասարյանն ու «աչքեր հանող» Հեղինե Բիշարյանն իրենց կուսակցական կառույցով վաղուց ոտնահարել են Գյուլնազ տատի բոլոր հնարավոր եւ անհնարին հեղինակային իրավունքները, ՕՐՕ դաշինքն էլ երազում է խռովության եւ ապակայունացման մասին: Կոմունիստների առաջարկածն էլ «Made in USSR»` բավականին ոչ մրցունակ գաղափարական ապրանքն է, որին գեղեցիկ փաթեթավորում ապահովելու համար գրեթե բան չարեցին... 

Իսկ ՕՐՕ դաշինքի ծայրահեղականությունը ընտրողների մոտ գտավ շատ թույլ արձագանք: Հսկայական պաստառներն ու ինտենսիվ քարոզչությունը այդպես էլ չստեղծեցին զորավոր քաղաքական ուժի տպավորություն, Սամվել Բաբայանին ու մյուսներին ԱԱԾ-ն ձերբակալեց «Իգլայի» հայտնի գործով, անգամ նրանցից քաղբանտարկյալ սարքելուց բան չստացվեց, քանզի Բաբայանն ինքն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Հիմա էլ, ի տարբերություն ՊՊԾ գնդի զավթման «երանելի» օրերի, Սեյրան Օհանյանն այլեւս օժտված չէ ռեալ ուժային լծակներով:  

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА