ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՍԿԱՆԴԵՐԻ» ՄԱՍԻՆ ՀԻՇԵՑՈՒՄՆ ԱԼԻԵՎԻՆ ԽԵԼՔԻ ԿԲԵՐԻ՞

28.03.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԻՍԿԱՆԴԵՐԻ» ՄԱՍԻՆ ՀԻՇԵՑՈՒՄՆ ԱԼԻԵՎԻՆ ԽԵԼՔԻ ԿԲԵՐԻ՞

Անցած շաբաթվա վերջերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ երկու ելույթներով: Առաջինը՝ «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցն էր, որին էլ հաջորդեց Արցախի ՊԲ զորամասերից մեկում հնչած մտքերը: Երկու դեպքում էլ նախագահի խոսքում փոխկապակցված բավականին ուշագրավ մեսիջներ կարելի էր նկատել:ՈՒՄ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ 
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ
Նախ՝ ՀՀ նախագահը խոսելով միջազգային ահաբեկչությունից եւ, մասնավորապես, Սիրիայում՝ դրա դեմ ռուսական զինուժի հաջող պայքարից, ընդգծեց. «Կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի ակտիվորեն օգնել Ռուսաստանի զինված ուժերին այդ մեծ ու կարեւոր խնդրի կատարման գործում: ՌԴ-ն շատ մեծ ավանդ է ներդնում այդ պայքարում, եւ մենք պետք է կրենք թե՛ այդ պատասխանատվության, թե՛ այդ ջանքերի ինչ-որ մասը»: 
Իհարկե, այս միտքը հայաստանյան արեւմտամետներին հիստերիայի հասցրեց, առավել եւս, որ դրան զուգահեռ, ՀՀ նախագահը եւս մեկ անգամ կարեւորեց ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը: «Բա որ սրանից հետո «Իսլամական պետությունը» մեր տեղն իմանա, մեզ թշնամի համարի: Բա ի՞նչ կլինի Մերձավոր Արեւելքի մեր հայրենակիցների հետ: Իսկ Թրա՞մփը մեզ ինչպես կնայի սրանից հետո...»,- աղմկում են հայաստանյան այն արեւմտամետները, «մոռանալով» բառ անգամ ասել, որ առանց Հայաստանից հնչող հայտարարությունների էլ ԻՊ-ն հնարավորության դեպքում չի հապաղել մորթել ձեռքն ընկած հայերին, քանի հայկական եկեղեցիներ է ավիրել: Կամ, մի՞թե հայկական Քեսաբն ու նրա բնակիչներին էլ լիովին չէին ոչնչացնելու, եթե առանց այն էլ նեղ վիճակում գտնվող սիրիական բանակը չկարողանար ժամանակին քաղաքն ազատագրել:
Չնայած, էականը մեր արեւմտամետների վայնասունը չէ, եւ Ս. Սարգսյանի հայտարարությունն էլ, հաստատ, նրանց չէր հասցեագրված: Նախագահի մեսիջները շատ ավելի հեռուներն են ուղղված, այդ թվում՝ դեպի Եվրոպա. «Ես հիանալի հասկանում եմ, որ ե՛ւ Լոնդոնում, ե՛ւ Փարիզում շատ միջոցներ են ծախսվում անվտանգության համար, բայց ահաբեկչությունն իրականում հանցագործություն է, որն անհնար է կանխատեսել: Մի բան է, երբ կա տեսանելի թշնամի: Մեկ այլ բան, երբ փախստականների անվան տակ Եվրոպա կարող են ներթափանցել մարդիկ, որոնք բոլորովին այլ խնդիր ունեն: Դրա դեմ շատ դժվար է պայքարել»: Այսինքն՝ ինչքան էլ Եվրոպան տարաբնույթ խաղեր վարի, թեկուզեւ վերջին ահաբեկչական հարձակումը ցույց է տալիս, որ անգամ Լոնդոնում, եւ նույնիսկ՝ բրիտանական խորհրդարանի պատերի տակ մարդիկ չեն կարող իրենց նման հարձակումներից ապահովագրված համարել:
Կարճ ասած, որ ահաբեկչությունը մեր օրերի մեծագույն մարտահրավերներից է, եւ այդ ֆոնին, ինչպես Եվրոպան, այնպես էլ՝ Ռուսաստանը նաեւ այս փաստը պետք է նկատի ունենա. «Մենք արդեն շփման գծի ¥հայ-ադրբեջանական- Հեղ.¤ մյուս կողմում նկատում ենք արաբերեն խոսք ու այլ լեզուներով ձայներ: Մեզ թվում է՝ այն մարդիկ, ովքեր գնացել են Մերձավոր Արեւելք, հիմա աստիճանաբար սկսում են ներգրավել մեր տարածաշրջանի հակամարտություններում»:Կարճ ասած, որ եթե անցած պատերազմի տարիներին Ադրբեջանը հայերի դեմ վարձում եւ օգտագործում էր աֆղան մոջահեդներին, հիմա էլ կարող է ներգրավել ¥ավելի կոնկրետ, սկսել է ներգրավել¤ Սիրիա-Իրաքից դուրս մղվող ԻՊ-ի գրոհայիններին: Ուստիեւ, արդեն արցախյան զորամասին մեսիջ է հղվում նաեւ Բաքու. «Այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել: Այսօր մեր տղաները հետեւում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում: Այսօր պատերազմատենչ հարեւանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչեւ ամենակարեւոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված: Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս: Ու դա հարեւան երկրում շատ լավ գիտեն»:

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

ՍԻՐԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
«Իսկանդերի» կարգի զինատեսակի համազարկի հրամանի մասին բարձրաձայնումը, այն էլ՝ նախագահի մակարդակով, անշուշտ, բոլոր դիվանագիտական նրբերանգներից այն կողմ է անցնում: Ս. Սարգսյանը սովորաբար նախընտրում է ավելի փափուկ ոճը, եւ եթե հասել է այս կոշտությանը, դա հուշում է, որ կա նման առիթ: Այդ թվում` «շփման գծի մյուս կողմում նկատում ենք արաբերեն խոսք ու այլ լեզուներով ձայներ» արտահայտությանը պետք է շատ լուրջ վերաբերվել: 
Եվ դրանում տրամաբանություն կա: Նախ՝ Իրաքի ղեկավարությունը խոսում է արդեն առաջիկա շաբաթներին իրենց տարածքներն ԻՊ-ից մաքրելու հեռանկարի մասին: Սիրիայում եւս իրավիճակն ԻՊ-ի օգտին չէ: Մի կողմից, սիրիական բանակն այս օրերին գործնականում ազատագրեց Հալեպի մարզի ողջ արեւելյան հատվածը, որտեղ ԻՊ-ն ուներ բավականին ամուր պաշտպանական բնագծեր: Եվ հիմա, սիրիական ուժերը սպառնում են մի կողմից՝ Եփրատ գետի արեւմտյան ափով արագ շարժ կատարել դեպի հարավ՝ ազատագրելով ողջ կենտրոնական Սիրիան, եւ այստեղ ԻՊ-ի պաշտպանությունն անհամեմատ թույլ է: Մյուս կողմից, քրդական ուժերը, ամերիկյան աջակցությամբ, Եփրատից արեւելք շրջափակման մեջ են առել ԻՊ-ի մայրաքաղաք համարվող Ռաքքան: Միաժամանակ, օրերս դեսանտային անցում կատարեցին Եփրատից արեւմուտք, գրեթե ազատագրում են սիրիական ամենախոշոր՝ Ասադի ջրամբարի պատնեշի հատվածը, որից հետո կկարողանան ամբողջական շրջափակման մեջ առնել Ռաքքան ¥տե՛ս քարտեզը¤: Իհարկե, Սիրիայում գործում են նաեւ այլ ահաբեկչական խմբավորումներ, եւ պատերազմը դեռ կշարունակվի: Հարց է նաեւ, թե ինչ տեսք կունենա հետպատերազմյան Սիրիան: Սակայն հիմնական ահաբեկչական կառույցի՝ ԻՊ-ի վերջնական պարտությունն արդեն պարզ ուրվագծվում է: Եվ այս կառույցի` հատկապես օտարերկրյա վարձկան անդամներն արդեն իսկ սկսել են գնալով արագացող տեմպերով դուրս գալ Սիրիա-Իրաքից: Մինչդեռ` Բաքուն վերջին ժամանակներս նկատելի ակտիվությամբ փորձում է ղարաբաղյան պատերազմին տալ կրոնական տեսք, իսկ դա էլ ավելի մեծ հավանականություն է տալիս նրան, որ կրոնական եւ ֆինանսական գործոնների զուգորդմամբ, Ալիեւը կարող է փորձել՝ ԻՊ-ի «գործազուրկ» դարձող գրոհայինների գոնե մի մասին ներգրավել ղարաբաղյան հակամարտության մեջ: 

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՌՈՀԱՆԻԻ 
ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՑ
Բնական է, նաեւ հաշվի առնելով, որ ղարաբաղյան իրավիճակը, մեղմ ասած, շատ հեռու է Բաքվի նախապատվելի ընթացքից եւ գնալով միայն հեռանում է: Այդ մասին է հուշում նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ երեկ մեկնարկած մոսկովյան երկօրյա այցը:
Ռոհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի այսօր, եւ, ըստ տարբեր հայտարարությունների, կստորագրվեն երկու երկրների հարաբերությունների էլ ավելի խորացմանը միտված մի շարք փաստաթղթեր: Իսկ երեկ կայացավ ՌԴ վարչապետ Մեդվեդեւի հետ հանդիպումը, որից օրեր առաջ արդեն իսկ շրջանառության մեջ էին մտել տեղեկություններ, որ հիմնական քննարկման թեման է լինելու ԵՏՄ-ի հետ Ազատ առեւտրի համաձայնագրի թեման: Հիշեցնենք, այդ հարցն ակտիվ շրջանառության մեջ մտավ այս տարեսկզբին՝ ՌԴ եւ ՀՀ վարչապետների հանդիպման ժամանակ, որի ընթացքում նաեւ շեշտ դրվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու ծրագրի վրա: Ապա՝ Իրանի հետ արագորեն ժամանակավոր ազատ առեւտրային ռեժիմի սահմանման հարցով որոշում կայացվեց նաեւ ԵՏՄ վարչապետների վերջին հանդիպման ժամանակ, որի շրջանակներում ՌԴ եւ ՀՀ վարչապետները կրկին անդրադարձան Մեղրիի միջանցքին: Եվ հիմա էլ այս նախագծին հետագա ընթացք է տրվում  արդեն բարձր մակարդակով` ռուս-իրանական բանակցություններով: 
Հասկանալի է, խոսքը, այսպես ասած, Հյուսիս-Հարավ մեծ տնտեսական ծրագրի մասին է, որը, ըստ ամենայնի, ոչ հեռու ապագայում կզուգորդվի նաեւ «Մետաքսի ուղու» հետ: Առավել եւս, եթե Մերձավոր Արեւելքում պատերազմը մտել է մարման փուլ: Եվ եթե այս գլոբալ տնտեսական ծրագրերը մտնեն գործնական փուլ, ապա Ալիեւը հաստատ պետք է մոռանա Ղարաբաղի շուրջ նոր պատերազմական իրավիճակ ստեղծելու մասին: Կհամաձայնվի՞ օրակարգում գտնվող հակամարտության  կարգավորման  սխեմաների հետ, կլինի հաշտության պայմանագիր, չի՞ համաձայնվի՝ հակամարտությունը կմտնի երկարատեւ սառեցման փուլ: Համենայնդեպս, Մինսկի խմբի այս վերջին տարածաշրջանային այցը եւ հատկապես՝ ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, թե՝ Արցախի հարցի շուրջ բանակցային սեղանին երեք կետանոց համընդհանուր ծրագիր կա, հուշում է, որ հայաստանյան ընտրություններից հետո ուշագրավ զարգացումներ կարող են լինել:
Ընդ որում, Թուրքիան էլ իր հերթին է բավականին բարդ իրավիճակում, ինչն էապես կրճատում է փոքր եղբորը՝ Բաքվին օգնության  հասնելու Անկարայի հնարավորությունները: Այսինքն՝ նկարագրված հեռանկարներից խուսափելու Բաքվի վերջին փորձը կարող է դառնալ Ղարաբաղի նոր պատերազմը: Իսկ արտաքին օժանդակության սահմանափակումը լրացնելու համար Ալիեւին կարող է մնալ մեկ տարբերակ՝ ներգրավել ԻՊ-ի մնացորդներին: Չնայած, դա էլ է նրա համար խիստ վտանգավոր ելք: Իսկանդերային համազարկերի ակնարկը, թեեւ Հայաստանից հնչեց, սակայն դա այն լուրջ զինատեսակն է, որի ոչ միայն  կիրառումը, այլ նաեւ՝ դրանով սպառնալը պետք է, որ Մոսկվայի հետ էլ համաձայնեցված լիներ: Եվ այդ հանգամանքը Ալիեւը չի կարող հաշվի չառնել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ` ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՄԱՍԻՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА