ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՐԱՄՓԸ ԿԱՆԳՆԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ

23.03.2017 14:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹՐԱՄՓԸ ԿԱՆԳՆԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ

2001թ. սեպտեմբերի 11-ի ամերիկյան ահաբեկչական հարձակման զոհերի հարազատների մի խումբ վերջապես ի կատար ածեց սպառնալիքը, որը հնչեցնում էին դեռ Օբամայի ժամանակներից սկսած: Այն է, խումբը կոլեկտիվ դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սաուդյան Արաբիայի` մեղադրելով վերջինիս այդ ահաբեկչական հարձակման ընթացքում «Ալ-Քայիդային» ֆինանսավորելու եւ այլ միջոցներով աջակցելու մեջ: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՆՈՐ ՇՐՋԱԴԱՐՁԸ

Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում իր պարտվելու դեպքում ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամ է սպասվում

Պատահակա՞ն է, որ հենց այս ժամանակներում սպառնալիքն ի կատար ածեցին. թերեւս՝ ո՛չ: Նկատենք հետեւյալը: Եթե հայցը թեկուզեւ մասնակի բավարարում ստանա, ապա դատական նման վճիռը կդառնա ԱՄՆ-ում օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ: Այսինքն, արդեն ոչ թե զոհերի հարազատները, այլ՝ ամերիկյան դատարանը, հետեւաբար՝ ամերիկյան պետությունը պաշտոնապես Սաուդյան Արաբիային կհամարի ոչ թե միայն համաշխարհային ահաբեկչությանը, այլ նաեւ՝ ԱՄՆ-ի վրա մասշտաբային հարձակմանն աջակցություն ցուցաբերած երկիր: Հարձակում, որի պատճառով ԱՄՆ-ն արդեն երկու պետություն՝ Աֆղանստան եւ Իրաք է ներխուժել: Վաղեմության ժամկետ հասկացությունն էլ այս դեպքում չի կարող գործել, այսինքն՝ նման դատական որոշման դեպքում Վաշինգտոնը չցանկանալու դեպքում անգամ՝ ստիպված է լինելու հստակ քայլեր ձեռնարկել:

Հիմա հարց է ծագում. ինչքանո՞վ է ռեալ, որ դատարանը թեկուզ մասնակիորեն կբավարարի հայցը, որը, ի դեպ, իր տակ լուրջ հիմքեր ունի: Այնքան լուրջ, որ Օբամայի օրոք Սպիտակ տունը ներքին խողովակներով միջամտում էր` թույլ չտալով այդ գործն ընթացքի մեջ մտնի: Բայց չէ՞ որ հիմա Թրամփի վարչակազմը դատարանների հետ նման ստվերային հարաբերությունների հարցում ակնհայտորեն խնդիրներ ունի: Օրինակ, հենց դատական համակարգն էր, որ կասեցրեց ներգաղթյալների աղմկոտ թեմայով Թրամփի քաղաքականությունը, թեեւ նախագահն ամեն ինչ արեց իր համար ծանր պարտություն արձանագրող այդ գործընթացը պետք եղած հունով ուղղորդելու համար: Եվ հիմա էլ, հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիայի հետ կապված այս սկանդալային թեման է մտնում դատական փուլ, պետք է ենթադրել, որ Սպիտակ տունը այս հարցով առնվազն իրավիճակին չէր տիրապետում եւ առավելագույնը, որ չկարողացավ կասեցնել դրա ընթացքը: Ու եթե դատական փուլում եւս չկարողանան կանխել, դա արդեն առավել քան սուր տեղաշարժեր կարող է խոստանալ: 

Ի՞նչ պետք է անի Թրամփի վարչակազմը նման դատական վճռի պարագայում: Եթե անտեսի, ապա դա ծանրագույն հարված կդառնա նրա վարկանիշին: Էլ չասած, որ նման հիմքի վրա ի հայտ կգան նաեւ ահաբեկիչներին ֆինանսավորած-աջակցած պետության դեմ քայլեր անել չցանկանալու, հնարավոր է նաեւ՝ այդ պետության հանցակիցը լինելու մեղադրանքները, որի վրա դժվար չի լինի իմպիչմենթի գործընթաց կառուցել: Եթե առաջնորդվի այդ որոշմամբ, ապա մյուս հարցն է՝ ինչպե՞ս է պատժելու Սաուդյան Արաբիային: Այնպես, ինչպես Աֆղանստանի եւ Իրաքի հետ Բո՞ւշը վարվեց, թե՞ Թրամփը կբավարարվի այլ, ասենք՝ տնտեսական պատժամիջոցներով: Ինչ էլ անի, դա լուրջ հակազդեցություն է առաջ բերելու այն առումով, որ Սաուդյան Արաբիան ներկայումս ընկալվում է սունի-իսլամական աշխարհի առաջնորդ, այսինքն՝ Սպիտակ տունը գործ է ունենալու առանց այն էլ Թրամփից դժգոհ սունիների հետ: Եթե դրան ավելացնենք, որ վատ են հարաբերությունները նաեւ շիա-իսլամի եւ վերջինիս առաջնորդ Իրանի հետ, ապա նման դատական վճռի պարագայում Թրամփը հայտնվելու է ողջ իսլամական աշխարհի հետ խորը թշնամանքի վիճակում:

Միայն այս հեռանկարը արդեն իսկ հուշում է, որ այս պահին նման հայցը դատարան մտցնելու թիկունքում հակաթրամփյան հայտնի ուժերն են, նրանք մինչեւ վերջ կռիվ կտան դրան վճռի տեսք տալու համար, եւ Թրամփը դա կանխելու հարցում սահմանափակ հնարավորություններ ունի: ԹՐԱՄՓԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է 

ՕԲԱՄԱՅԻ ՊԱՐՏԱՐՇԱՎԸ

Այսպիսով, նկատելի է, որ Սպիտակ տուն մտնելուց հետո Թրամփին այդպես էլ չի հաջողվում երկիրը կայուն վերահսկողության տակ առնել, ինչն առաջ է բերում լուրջ բարդություններ նաեւ արտաքին հարթակներում: Այդպես էլ չկան քիչ թե շատ կայուն հարաբերություններ Եվրոպայի հետ: Այնուհետեւ, Թրամփը փորձեց ռազմավարական նախաձեռնությունն իր ձեռքն առնել խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Չինաստանին նահանջ պարտադրելու համար: Բայց փոխարենը բախվող Հս.Կորեայի խնդրի սրացմանը՝ Ճապոնիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելու տեսքով: Վաշինգտոնն արձագանքեց Հվ.Կորեայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելով, որը դարձավ ոչ միայն Չինաստանի, այլ նաեւ՝ Ռուսաստանի դեմ ուղղված քայլ: Եվ Մոսկվան էլ պատասխանեց Չինաստանին C-400 համակարգեր մատակարարելու տեսքով, որոնք, որոշ մասնագիտական աղբյուրների համաձայն, կտեղավորվեն Հարավչինական ծովի վիճելի կղզիներում, եւ դա գործնականում կչեզոքացնի այդ գոտում ԱՄՆ-ի ավիահրթիռային բոլոր առավելությունները:

Եվ եթե դրան էլ գումարվի Մերձավոր Արեւելքում սունի-իսլամի հետ ակնկալվող հիշատակված խնդիրը, ապա արդեն նախագահական պաշտոնը ստանձնելու առաջին իսկ ամիսներից Թրամփը կհայտնվի աշխարհաքաղաքական բոլոր ճակատներում` տանուլ տվողի վիճակում: Իհարկե, այդ բոլոր պարտվողական նախադրյալները նա ժառանգել է Օբամայից: Բայց Օբաման հիմա չկա, եւ ով էլ լինի նման իրավիճակի ստեղծման մեղավորը, մեղադրանքները գործող նախագահին՝ Թրամփին են ուղղվելու:

Վրաստանում առայժմ չի հաջողվում կանգնեցնել կարմրուկի համաճարակը

Ահա այս իրավիճակում էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ապրիլին, Իտալիայում G-7 գագաթաժողովին մասնակցելուց հետո, իր առաջին պաշտոնական այցը կկատարի Մոսկվա: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան «Facebook»-ի իր էջում այս կերպ է արձագանքել փաստին, որ այդ տեղեկատվությունը շրջանառության մեջ է հայտնվել. «Մենք զարմացած ենք Վաշինգտոնում զգայուն տեղեկատվության մշտական արտահոսքից: Ժամանակն է, որ ԱՄՆ քաղաքական էլիտան կողմնորոշվի` նորից «ռուս հակերնե՞րն» են կոտրել պետքարտուղարության կայքը, թե ԱՄՆ-ի տեղեկատվական անվտանգության սպառնալիքն ունի ամերիկյան ծագում»: Բայց նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունն այն արագությամբ հաստատեց ավելի վաղ շրջանառության մեջ հայտնված այդ տեղեկատվությունը, որ տպավորություն է առաջանում, որ նախնական արտահոսքը գիտակցված կերպով հենց պետքարտուղարությունն է իրականացրել: Իմաստն էլ կարելի է կռահել. ներկայիս թվարկված բոլոր բարդությունների լուծումը Թրամփը կարող է գտնել Մոսկվայում: Եվ հակառակը. Մոսկվան էլ իր հերթին շատ կնճռոտ թեմաներ կարող է փակել Վաշինգտոնի հետ ռեալ համագործակցությամբ: Վերջապես, կա նաեւ այս մեդալի երրորդ երեսը. այդ համագործակցությունը աշխարհաքաղաքականության մեջ միանգամից լիդերային դիրքերի է մղում ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին` մյուս բոլորին թողնելով երկրորդական դիրքերում: Այդ թվում, Եվրոպային, որը Թրամփի դեմ կդառնա միանգամայն անզոր, եթե կորցնի պետք եղած պահին դեպի եվրասիական վեկտոր շուռ գալու հնարավորությունը: Ու միայն այս թաքնված սպառնալիքը, թե՝ պետքարտուղարը կգնա Մոսկվա, այսինքն, կարող է եւ պայմանավորվածություններ լինեն, իտալական G-7-ում Վաշինգտոնի համար լավ հաղթաթուղթ կդառնա: Եթե դա էլ արդյունք չտա, ապա, թերեւս, Թիլերսոնը Մոսկվա կմեկնի լուրջ առաջարկներով:

Իսկ եթե արդյունքները Թրամփի սրտովը լինեն... Բայց Մոսկվան երեւի կաշխատի այդ ուղղությամբ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА