ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

17.03.2017 19:35 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հարգելի հանդիսատես, խնդրում ենք անցնել դահլիճ, զբաղեցրեք ձեր տեղերը, ներկայացումը սկսվում է:ԱՐԱՐ 2-ՐԴ` ՈՐՏԵՂ Է ԵԼՔԸ, 

«Շատերի մոտեցումը հետեւյալն է լինելու` քծնանք` առ Նիկոլ Փաշինյան կամ ահավոր վախ նրանից»

ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԾԼԿԵԼ ԲԱՆԱԿԻՑ

Վարագույրը բացվում է. բեմում ՆԻԿՈԼՓԱՇԻՆՅԱՆՆ է` մեգաֆոնով, կողքին` իր անձնական լուսանկարիչը, փաստաբանը եւ մի ոհմակ տուզիկներ: Նիկոլը մոտենում է մի փակ դռան, որի վրա գրված է «ՕՕ-Կ», սկսում է այն քաշքշել` բղավելով` «Ելք կա, ես հաստատ գիտեմ` ելք կա: Հենց սա է ելքը, բացե՛ք դուռը եւ ես ձեզ ցույց կտամ ելքը»: Տուզիկները սկսում են վնգստալ: Այդ աղմուկի վրա դուրս է գալիս հավաքարարի խալաթով մի կին. «Դու հո մանյակ չե՞ս, սա կանանց զուգարան ա»: Նիկոլը հանում է վկայականը ու գոռում. «Ես ԱԺ պատգամավոր եմ, իմ առջեւ պետք է բացվեն բոլոր դռները, այդ թվում` կանանց զուգարանի: Համ էլ` ես գիտեմ, որ ելք կա, եւ սա հենց այն ելքն է, որ մենք փնտրում ենք»: Նիկոլի փաստաբանը հարձակվում է կնոջ վրա. «Նա Ազգային ժողովի պատգամավոր է, դու գիտե՞ս: Ես քեզ դատի կտամ: Դու էլ ես նստելու, քո երեխեքն էլ են նստելու, քո թոռեներն էլ են նստելու, քո հարեւանի թոռներն էլ են նստելու»: Տուզիկները սկսում են ավելի բարձր վնգստալ: Այդ պահին զուգարանի դուռը բացվում է, ու Նիկոլը, լուսանկարիչը, փաստաբանը ու տուզիկները կանանց ապշած հայացքների տակ ներխուժում են կանանց զուգարան:

«Ոստիկանություն,- կոկորդը պատռելով գոռում էր Նիկոլը կանանց զուգարանից,- Ոստիկանություն կանչեք, տեսեք` ինչ եմ հայտնաբերել»: Նիկոլը ցույց էր տալիս զուգարանի պատից կախված ԲՀԿ-ական թեկնածուի գովազդային պաստառը: «Զուգարանում ագիտացիան արգելված է»: «Ելք կա»,- միաբերան հայտարարեցին լուսանկարիչն ու փաստաբանը` ուշադիր նայելով զուգարանի ծակի ուղղությամբ:

«Սա այն ելքը չէ, ապուշներ: Դուրս ենք գալիս այստեղից»,- ջղագրգիռ անդրադարձ կատարեց Նիկոլը: Այս պահին վրա հասավ զուգարանի հավաքարարը եւ պոլի թաց շորով սկսվում է դուրս վռնդել Նիկոլին ու տուզիկներին կանանց զուգարանից: Այդ թաց շորի մի շրխկան հարված հասցնում է Նիկոլի վզակոթին: «Դատվելու եք»,- լեղապատառ գոռում էր փաստաբանը: «Ես ոչնչից չեմ վախենում,- բղավում էր Նիկոլը: - Դուք էլ մի վախեցեք, տեսեք` ես ինչ քաջ եմ»: Այնուամենայնիվ, հավաքարարը դուրս վռնդեց այդ ամբոխին կանանց զուգարանից, սակայն Նիկոլի անձնական լուսանկարիչը հասցրեց մի քանի հետաքրքիր կադր չխկացնել: 

Այդ պահին բեմ է մտնում ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Այս անգամ նա նստած է ջայլամի վրա: Ջայլամի հետեւին խփած է կարմիր դիվանագիտական պետհամարանիշ:

«Բա սիրամարգդ ո՞ւր է»,- հարցնում է Նիկոլը: «Չդիմացավ,- պատասխանում է Արթուրը,- ով ասես բարձրացավ վրեն, սկսեց քշել: Առաջ մենակ ես էի, հետո Զուրաբյան Լյովիկը նստեց, հետո` Ծառուկյան Գագիկը, հետո Վարդանյան Աղվանը: Բայց էդքանին դեռ դիմացավ: Բայց երբ Սեյրան Օհանյանը նստեց` խեղճը չդիմացավ, սատկեց»:

Իմ քայլը դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

– Ափսոս, ինձ էլ էր պետք, բայց ոչինչ, ելք կա,- հոգոց քաշեց Նիկոլը:

«Ելքը գենդերն ա,- ասաց Արթուրը:- Դու գիտես ի՞նչ է գենդերը: Գենդեր եւ հավասարություն: Եթե մենք բոլորս դառնանք գենդեր ու թուրքերն էլ բոլորը դառնան գենդեր, մեզ այլեւս բանակ պետք չի լինի: 18 տարեկաններին առաջին գիծ չենք ուղարկի: Բոլոր երիտասարդները պետք է սովորեն` իմ որդու նման: Իսկ բանակ գնան միայն նրանք, ովքեր ուզում են պայմանագիր կնքել»:

Դահլիճից ձայն հնչեց. «Իսկ եթե ոչ ոք չուզի պայմանագիր կնքել, ո՞վ է մեզ պաշտպանելու»: Այդ պահին  բեմում հայտնվեց զինվորական շորերով ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ: «Աչքերդ կհանեմ»,- հարձակվեց նա սարսափած հանդիսատեսի վրա, ցույց տալով բազմաթիվ աչքեր հանելուց արդեն ծռված իր բարակ ցուցամատը` կեռ եղունգով, վրան արյան հետքեր: «Ես Արթուր Բաղդասարյանի զինվորն եմ, քանի որ նա գիտի շատ լեզուներ: Եվ ինչքան շատ լեզու նա գիտի, այնքան շատ եմ ես նրա զինվորը»:

«Լեզու իմանալը ոչ մի կապ չունի: Օրինակ` ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ Հարվարդ չի ավարտել, լեզու էլ չգիտի, բայց մենք բոլորս նրան թագավոր ենք ասում,- խոսակցությանը խառնվեց ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ,- իսկ ելքը` (Նաիրա Զոհրաբյանը շրջվեց ու արհամարհական նայեց Նիկոլ Փաշինյանին) Գագիկ Ծառուկյանին ընտրելն է»: Դահլիճը սկսեց բուռն ծափահարել: Բեմ դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը: Դահլիճը ոտքի կանգնեց:

«Ես ժողովրդի կողմից սիրված մարդ եմ: Օրինակ` ձեզ, ժողովուրդ ջան, ի՞նչ է պետք, ձեր ցավը տանեմ, յոլա գնալու համար: Ասեք` բոլորիդ կտրամադրեմ, ձեր ցավը տանեմ»: Ամբողջ դահլիճը սկսեց գոռալ` շոր, կոշիկ, տուն, ավտո… Յուրաքանչյուրը ասում էր` իրեն ինչ է պետք` յոլա գնալու համար: Մեկը երեխա ունենալ էր ուզում: Այդ պահին դահլիճում, չգիտես որտեղից, որոտաց Մուկուչյանի ձայնը. «Օրենք ես խախտում, Ծառուկյան»: Ծառուկյանը կուչ եկավ եւ մատը ցույց տալով դեպի վերեւ` ասաց. «Տեսնո՞ւմ եք, ես ամբողջ սրտով, ամենայն անկեղծությամբ, ոչ թե ձեր ձայնը ստանալու, այլ` զուտ անսահման բարի մարդ լինելով, ուզում էի ձեզ օգնել, բայց այդ Մուկուչյանը ինձ չի թողնում»: Սակայն արդեն Ծառուկյանի մոտ հսկայական անկանոն հերթ էր կուտակվել: Բոլորը ուզում էին ինչ-որ ծրար տալ Ծառուկյանին, լուսանկարվել նրա հետ, հետո` մեկ ուրիշ ծրար վերցնել ու հեռանալ:

Այդ պահին դահլիճում տարօրինակ մի երեւույթ նկատվեց: ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ մի քանի վայրկյան հերթով կանգնում էր մի հանդիսատեսի կողքին, հետո անցնում էր մյուսի մոտ եւ այդպես շարունակ: Տեսնելով մարդկանց զարմացած հայացքները` Սեյրանը բացականչեց. «Ես կանգնած եմ լինելու յուրաքանչյուր քաղաքացու կողքին»:

Եթե նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, «դուխով» կեպկեն, հազը՝ 80 տոկոս ձայն եք հավաքելու. Աշոտյան

Բեմում դեկորացիաները փոխվում են: Բեմականացման մասնակիցները խաղում են ,ձչՈՊՈռ ՎպսՏՊՌþե հեռուստախաղը: Հաղորդավարի դերում է ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ: 

– Քանի՞ օրից դուք կլավացնեք Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը,- հարցնում է հաղորդավարը:

– Ես կլավացնեմ մեկ տարուց,- պատասխանում է Սեյրան Օհանյանը:

– Ես` տասը ամսից,- գոռում է Նիկոլը: 

– Ես` ինը ամսից,- ձայն է բարձրացնում ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ:

– Շիշը կտամ գլխիդ,- բորբոքվեց Հեղինե Բիշարյանը,- մենք վեց ամսից Հայաստանի բոլոր հարցերը կլուծենք:

– Իսկ մենք` հենց հաջորդ օրը,- ակնոցների հետեւից աչքերը ֆռռացնելով` վստահ հայտարարեց ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: 

Հաղորդավար Հրանտ Բագրատյանը թեեւ Լյովիկի հետ չէր խոսում, բայց չդիմացավ. «Տո այ անգրագետ, դու տնտեսությունից ի՞նչ ես հասկանում: Էդ ո՞նց ես անելու, է»:

Խոսակցության մեջ խառնվեց ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` ձեռքին մի մեծ ծաղկաման. «Խաղաղություն հաստատելով: Մենք անմիջապես կհանձնվենք Ադրբեջանին եւ Թուրքիային միաժամանակ: Այդ դեպքում պետք չի լինի բանակ, եւ բանակի վրա բոլոր ծախսերը կբաժանենք մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին: Մենք նույնպես կանգնած կլինենք մեր յուրաքանչյուր քաղաքացու կողքին»:

Խաղի մասնակիցները սկսեցին գոռալ` «Մենք էլ, մենք էլ ենք կանգնած լինելու մեր յուրաքանչյուր քաղաքացու կողքին», եւ թողնելով իրենց տեղերը բեմում` վազեցին դահլիճ` յուրաքանչյուր քաղաքացու կողքին կանգնելու համար: Հանդիսատեսները հրմշտում էին բեմից իրենց կողքը կանգնել ցանկացող դերասաններին, թե` «էսքան որ շունչներիս վրա կանգնեն` շունչներս կկտրվի»:

Առաջինը սթափվեց Բագրատյանը. «Վերադարձե՛ք բեմ` ձեր տեղերը, տալիս եմ հաջորդ հարցը: Ինչքա՞ն պետք է նվազի վարկերի դիմաց բանկերին տրվող տոկոսը»:

– Ես առաջարկում եմ տասը տոկոս,- ասաց Լյովիկ Զուրաբյանը:

– Ես առաջարկում եմ բանկին 5 տոկոս, ինձ էլ` 3 տոկոս,- ձեռք բարձրացնելով առաջարկեց Սեյրան Օհանյանը: Բոլորը թարս-թարս նայեցին նրան.- Դե, գիտեք պիտի այդպես լինի, եթե այդպես չլինի, ոչ մեկի համար լավ չի լինի: Համ էլ` էդ ո՞վ էր ասում, որ բանակ չլինի: Եթե բանակ չլինի, բա բանակից ազատելու գործը ոնց ենք անելու: Բա բանակի մատակարարումները, բա գոմեշի միսը, բա բենզինը: Մտածո՞ւմ եք` ինչ եք ասում: 

Բոլորը էլ ավելի թարս-թարս նայեցին Սեյրան Օհանյանին: Օսկանյանը արագ մոտեցավ Սեյրանին, թե` «Պարոն գեներալ, մյուս անգամ այսպիսի բաներ այդքան անկեղծությամբ չասես»:

Սեֆիլյանը կգլխավորի «Սասնա ծռերի» նախընտրական շտաբը

– Ես առաջին անգամ եմ այս վիճակի մեջ: Ի՞նչ իմանամ ինչ ասենք, ինչ չասենք:

– Ես առաջարկում եմ բանկային տոկոսը սարքել 3,- լսվեց մի նոր ձայն: Բոլորը սկսեցին փնտրել, թե ով էր այդ առաջարկ անողը: Ի վերջո, գտան` ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ էր:

– Դուք բոլորդ իշխանությունների դրածոներ եք եւ բանկերի օգտին եք խոսում: Պետք է վարկերը լինեն առանց տոկոսի,- ջայլամի վրայից գոռաց Արթուր Բաղդասարյանը: Ջայլամը ամոթից գլուխը կոխեց բեմի մեջ:  

Բագրատյանը չդիմացավ. «Դե, էնա ասեք` բանկերը վարկերը նվեր տան», բայց արագ լեզուն կծեց` տեսնելով Հեղինե Բիշարյանի սեւեռուն հայացքը եւ առաջ մղվող ցուցամատը` կեռ եղունգով: Սակայն նրանց միջեւ արագ կանգնեց Արամ Մանուկյանը` բղավելով. «Հանդարտվե՛ք, մի՛ վիճեք, խաղաղություն»:

«Մեռավ»,- հայտարարեց բեմի մյուս անկյունից ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, որը բեմադրության սկզբից դոշերից թափ էր տալիս դեռ առաջին ներկայացումից բեմում մնացած կոմունիստին:

«Ո՞վ մեռավ»,- հարցրին բեմում եղածները: 

– Արդարությունը մեռավ, սոցիալիզմն էլ հետը:

– Բա ելքը ո՞րն է,- հարցրին բեմից:

– Ելք կա,- մեգաֆոնով բղավեց Նիկոլը, որի ոտքերի տակ գցած էր կանանց զուգարանի հավաքարարից առգրավված պոլի շորը,- սակայն ո՞րն է այդ ելքը, ես դեռեւս չգիտեմ:

Վարագույրը փակվում է, հանդիսատեսը շարժվում է դեպի դահլիճի ելքը:

«Չգիտես, այ Նիկոլ, ասա ցույց կտանք, էս ա ելքը, որտեղից մտնում ես, այդտեղից էլ դուրս ես գալիս»,- քթի տակ փնթփնթում էր մի հանդիսատես:

«Այ մարդ, ի՞նչ ես փնթփնթում, սրտիդ մոտ ընդունում, չես հասկանո՞ւմ` սա բեմադրություն է, բեմադրություն»,- ասում էր մյուսը: 

Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА