ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զգուշացում. Սկանդինավիայից Հայաստան է ներխուժում հզոր ցիկլոն. Կլինի առատ ձյուն, բուք, մերկասառույց

17.03.2017 11:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Զգուշացում. Սկանդինավիայից Հայաստան է ներխուժում հզոր ցիկլոն. Կլինի առատ ձյուն, բուք, մերկասառույց

Մարտի 18-ին կեսօրից հետո և մարտի 19-ին մինչև առավոտ հանրապետության տարածքը կրկին գտնվելու է Սկանդինավիայից ներխուժող հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Հայաստանի Առաջին հանրապետության բացառիկ նմուշներ ու կարեւոր փաստաթղթեր են ցուցադրվել

Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրևի տեսքով:

Մարտի 19-ի ցերեկը տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, վաղը ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, մարտի 19-ի ցերեկը և 20-ին` եղանակը կրկին կտաքանա 8-10 աստիճանով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА