o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԵՎՄՈՒՏՔ-ՀԱՆՑԱԽՄԲԵՐ-ՕՐՕ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՇՂԹԱՆ ՓԱԿՎԵՑ

15.03.2017 19:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԵՎՄՈՒՏՔ-ՀԱՆՑԱԽՄԲԵՐ-ՕՐՕ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՇՂԹԱՆ ՓԱԿՎԵՑ

Ջրառատ գյուղում մարտի 12-ին եւ 14-ին տեղի ունեցած միջադեպերի գործով որպես ՕՐՕ դաշինքի կողմնակիցների շահերի ներկայացուցիչ հանդես են գալիս փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը: Կարծես թե, այստեղ որեւէ արտառոց բան չկա, սակայն մի փոքր ավելի խորանալով եւ համադրելով որոշ փաստեր` կարելի է գալ շատ հեռուն գնացող եզրակացության: Սակայն  ամեն ինչ հերթականությամբ…2017 թականի մարտի 12-ին Ջրառատում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը եւ Միքայել Բաբոյանը, որի ժամանակ Երանոսյանն իր անձնական «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել օդ` կրքերը հանդարտեցնելու համար, սակայն ինքն է դարձել հարձակման թիրախ: Ընթանում է քննություն, եւ  այն ի հայտ կբերի, թե ով եւ ինչքանով է իրականում մեղավոր:
Մարտի 12-ի դեպքերով բերման էին ենթարկվել 5 անձ, եւս մեկը ներկայացել էր կամավոր: Վերջիններս համարվում են ՕՐՕ դաշինքի համակիրներ: Բերման ենթարկվածների թվում էր նաեւ Հակոբ Մելքոնյանը, ով նախկինում հավակնել է ընտրվել Ջրառատի գյուղապետ եւ առաջադրել էր իր թեկնածությունը: Նշված անձանց շահերը ներկայացնելու համար վարույթն իրականացնող մարմնին են ներկայացել փաստաբաններ` ամուսիններ Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը, որոնց ներկայությամբ բերման ենթարկվածները հրաժարվել են բացատրություններ տալուց:
Մարտի 14-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նույն Հակոբ Մելքոնյանը, ով նախօրեին բերման էր ենթարկվել, տուժել են նաեւ նրա հորեղբայրը եւ հորեղբորորդին: Այս գործի շրջանակներում եւս նրանց շահերի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Ի դեպ, վերջինս իրականացնում է նաեւ 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի, ինչպես նաեւ ավելի վաղ անկարգություններ հրահրելու համար կալանավորված Շանթ Հարությունյանի շահերի պաշտպանությունը:
Հետաքրքրական է, որ նաեւ ՊՊԾ գնդի գրոհայիններից Պավլիկ Մանուկյանի փաստաբանն է նույն Ինեսսա Պետրոսյանը, ով, ի դեպ, հուլիսյան օրերին բավական ակտիվ էր Խորենացի փողոցում: Նույն Ինեսսա Պետրոսյանը այսօր Էրեբունի հիվանդանոց է գնացել ու պատրաստակամություն հայտնել աջակցել Ջրառատի դեպքերից տուժած ՕՐՕ-ականներին:
Այսպիսով ստացվում է, որ նույն անձինք են ներգրաված թե՛ ՊՊԾ գունդը գրավող խմբի ու նրանց աջակիցների, թե՛ այսօր ՕՐՕ-ականների պաշտպանության գործով: Իհարկե, կարելի էր այդ ամենը պատահականություն համարել, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք: Դեռեւս մինչ ընտրությունները, մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Ս. Օհանյանը դեռեւս պաշտպանության նախարար եղած ժամանակ կապ ուներ Նորք-Մարաշի հանցավոր խմբի հետ եւ նրանց միջոցով փորձում էր իրականացնել hեղաշրջում: Այնուհետ պարզ դարձավ, որ Նորք-Մարաշի խմբի տապալումից հետո նրանց գործը շարունակեցին ՊՊԾ գունդը գրավողները: Իսկ այսօր, երբ ակնհայտ է, որ թե՛ ՕՐՕ-ականների, թե՛ ՊՊԾ գնդի գրոհայինների շահերը պաշտպանում են նույն անձինք, հավանաբար կարելի է ենթադրել Սեյրան Օհանյանի եւ ՊՊԾ գնդի գրոհայինների միջեւ հավանական կապի մասին: Ավելին` փաստ է, որ ՊՊԾ գնդի գրոհայինների, ինչպես նաեւ Նորք-Մարաշի հանցախմբին աջակցում, վերահսկում էին, ինչպես նաեւ ֆինանսավորում տարբեր արտասահմանյան, մասնավորպես` արեւմտյան կառույցներ: 

Ըստ հայտարարագրի Ծառուկյանը ոսկե շղթաների, ժամացույցի և ‹‹ճոխ›› կահույքի սիրահար է

Այդ ամենի նպատակն էր Հայաստանում իրականացնել «մայդան», կամ ինչպես ասում են` նարնջագույն հեղաշրջում եւ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը: Հենց նույն քաղաքական ուղղվածությունն է վերցրել ՕՐՕ դաշինքը, որում ներգրավված են ամենաանթաքույց արեւմտամետներ` Վարդան Օսկանյանը ու Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք չեն էլ թաքցնում իրենց անմիջական կապը ԱՄՆ-ի եւ եվրոպական որոշ կառույցների հետ: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա մամուլում բազմիցս է նշվել Արեւմուտքից իր կախվածության մասին, մասնավորապես բազմիցս գրվել է, որ Սեյրան Օհանյանը եւ իր կինը` Ռուզան Խաչատրյանը, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում ունեն անշարժ գույք եւ բիզնես: Փաստ է նաեւ, որ Արեւմուտքից ՕՐՕ-ի առաջին դեմքերին հսկայական ֆինանսական աջակցություն է բաժին հասել:  Բացի ֆինանսական աջակցությունից, նրանք ստանում են քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանից: Եվ ահա այստեղ կա եւս մեկ զուգադիպություն` թե՛ Նորք-Մարաշի, թե՛ ՊՊԾ գունդը գրավող հանցախմբի նկատմամբ նույն ԱՄՆ-ի եւ մի շարք արեւմտյան երկրների դեսպանատները տածում էին հոգածություն եւ անթաքույց հովանավորչություն: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ շղթան փակվել է. Նորք-Մարաշի հանցախմբի, այնուհետեւ ՊՊԾ գնդի գրավյալների ու ՕՐՕ-ի միջեւ գոյություն ունի գաղտնի կապ:
Եթե դա այդպես է, ապա պետք է ենթադրել, որ ՕՐՕ-ի խնդիրը այս ընտրություններում ոչ թե քաղաքակիրթ պայքարն է, որի համար ՕՐՕ-ի ռեսուրսները առավել քան նվազ են, այլ խժդժություն սարքելն է եւ ստանալով ԱՄՆ-ի եւ արեւմուտքի ֆինանսական, քաղաքական եւ դիվանագիտական աջակցությունը` իրականացնել նարնջագույն հեղաշրջում: Անգամ եթե դա նրանց չհաջողվի, ապա նրանց մինիմում ծրագիրն է մարտի 1-ի նմանությամբ բախումներ սադրելը, որի ընթացքում մարդկային զոհեր ունենալը: Դա Արեւմուտքի ձեռքին կդառնա մի նոր լծակ` Հայաստանի դեմ ճնշումներ գործադրելու նպատակով եւ արդյունքում Ղարաբաղի հարցում Արեւմուտքին անհրաժեշտ զիջումները ստանալու համար: Սակայն, չէ որ արեւմուտքին այդքան հլու-հնազանդ ծառայելով` Սեյրան Օհանյանը ըստ էության դավաճանում է հայոց պետականությանը, քանի որ նպաստում է Ադրբեջանի ու Թուրքիայի երազանքների իրականացմանը: Այսպիսով` Սեյրան Օհանյանը հավասարվում է իր դաշինքի երկրորդ համար Վարդան Օսկանյանին, որը 1999-ին փորձում էր Ադրբեջանին ծախել Մեղրին` իհարկե, իր ամերիկյան տերերի թելադրանքով: Ահա թե ինչեր բացահայտվեցին Ջրառատի, կարծես թե, պրիմիտիվ քրեական մի պատմությունից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА