o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԾԱԽՍԸ»

22.04.2016 21:58
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԾԱԽՍԸ»


Զինծառայողների բուժումը 
կկազմակերպվի արտերկրում

Կառավարության երեկվա նիստի այս որոշումից օգտվում են բոլոր այն զինծառայողները, ովքեր վնասվածք են ստացել առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ մարտական հերթապահություն իրականացնելիս:
2015թ. հունիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» որոշման մեջ կատարել է լրացում, որով նախատեսվել է ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումը ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում իրականացնելու հնարավորություն: Եվ քանի որ նշված օրենքով օրակարգն ու պայմանները սահմանելու իրավասությունը վերապահված է ՀՀ կառավարությանը, գործադիրն իր ս.թ. ապրիլի 21-ի նիստում սահմանել է դրանք: Որոշմամբ կանոնակարգել են զինծառայողին օտարերկրյա պետություն բուժման ուղարկելու գործընթացը, բուժման, ճանապարհածախսի եւ կեցության գումարի ձեւավորման, հատկացման եւ դրա հետ վերադարձելիության հետ կապված հարաբերությունները: Որոշման հավելվածում սահմանված է, թե ինչ վնասվածքի, խեղման կամ հիվանդության դեպքում է զինծառայողը բուժվում արտերկրում, ինչպես են գոյանում բուժման եւ կեցության գումարները, զինծառայողի եւ ուղեկցող անձի ճանապարհածախսը: Օտարերկրյա պետությունում զինծառայողի բուժման (հետազոտության) ուղարկելու գործընթացն իրականացվում է համապատասխան պետական մարմնի նախաձեռնությամբ կամ զինծառայողի կամ նրա ծնողի կամ ամուսնու կամ զավակի կամ ՀՀ օրենքով սահմանված կարգով լիազորված անձի` համապատասխան պետական մարմնի ղեկավարինների կայացրած դիմումի հիման վրա: Որոշման մեջ թվարկված են դիմումին առընթեր փաստաթղթերը, դիմումի մերժման հիմքերը եւ այլն:
Բուժման (հետազոտության) գումարը զինծառայողի համար ներառում է` օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման (հետազոտության), ներառյալ` հետվերականգնողական բուժման, ինչպես նաեւ դեղերի հետ կապված ծախսերը` տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա: Որոշումը ներառում է նաեւ զինծառայողի եւ ուղեկցող անձի` օտարերկրյա պետություն մեկնելու եւ վերադառնալու տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը: ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումների ներկայացուցիչներից ստեղծել ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության եւ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողով եւ հաստատել դրա կազմն ու աշխատակարգը:

«Օրինագիծ, որը սպառնալիք է ժողովրդավարական ազատություններին»

Կառավարության նիստի օրակարգի հարցերից երեքը նվիրված էր Սեւանա լճի խնդիրների լուծմանը: Դրանցից առաջինով սահմանվեց, որ լճում տնտեսական գործունեություն կարող է իրականացվել համալիր ծրագրի շրջանակներում` գիտահետազոտական աշխատանք կատարելու եւ ցանցավանդակային տնտեսություն հիմնելու միջոցով: Հաջորդ որոշմամբ` «Սեւան-Ակվա» ՓԲԸ-ին, որը նախաձեռնում է հիմնել եւ շահագործել լճում տեղակայվող առաջին մոդելային տնտեսությունը, Կարճաղբյուր գյուղի վարչական սահմանում կառուցապատման իրավունքով տրամադրվեց 0,6445 հա հողամաս, որտեղից կիրականացվեն տնտեսության հիմնումը, սպասարկումն ու գրասենյակային աշխատանքները: Եվ վերջապես, գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարեց փոփոխություններ, որոնց համաձայն` լճում տեղակայվող տնտեսությունները մասնավոր ներդրողների փոխարեն կհիմնեն «Սեւան-Ակվա» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերն է Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը:
Շարունակելով ստեղծված ավանդույթը` կառավարությունը որոշեց գարնան վարարումների ջրերը աղակալած հողերը լվանալու եւ խոնավալիցք հաղորդելու նպատակով մատակարարել անվճար, քանի որ գետերի ջրահավաք ավազաններում կա ձնաշերտի բավարար հաստություն, ինչպես նաեւ` գարնանային առատ տեղումների հավանականություն: Այսպիսով, ջրօգտագործողների 80 հազար հա հողատարածքը, որից 45 հազարը` Արարատի եւ Արմավիրի մարզերում, ոռոգման ջուր կստանան անհատույց:


Եվրոպական ներդրումային եւ Ասիական զարգացման բանկերից ներգրավելիք միջոցներով այս տարի նախատեսվում է սկսել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնումն ու արդիականացումը: Ծրագրով նախատեսվում է լայնացնել Լոռու եւ Տավուշի մարզերով անցնող ճանապարհը, ինչպես նաեւ որոշ հատվածներում փոփոխել դրա ծրագիծը: Կառավարության ս.թ. ապրիլի 21-ի նիստում ընդունված որոշման նպատակն է կասեցնել ավտոճանապարհին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը եւ հողահատկացման գործընթացը: Լոռու եւ Տավուշի մարզպետները եւ համապատասխան համայնքների ղեկավարները պարտավորվելու են ձեռնպահ մնալ ավտոճանապարհի պաշտպանական գոտիներում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման,վարձակալության, անհատույց օգտագործման կամ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրումից: Նման գոտիների ինքնակամ կառուցված շինությունների օրինականացումը պետք է համաձայնեցնել ՀՀ տրանսպորտի եւ կապի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների հետ: Տրանսպորտի եւ կապի նախարարին հանձնարարվել է շինարարության նախագծային աշխատանքի ավարտից հետո ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող հողատարածքների եւ դրանց օտարում չնախատեսող բնակավայրերում սույն որոշման մեջ նշված սահմանափակումները հանելու վերաբերյալ:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА