o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ  ՄԵԿ ՕՊԵՐԱՏՈՐ ԵՎ ՄԵԿ ՍԱԿԱԳԻՆ

22.04.2016 21:55 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ  ՄԵԿ ՕՊԵՐԱՏՈՐ ԵՎ ՄԵԿ ՍԱԿԱԳԻՆ

Ըստ ամենայնի՝ հաջորդ տարվա սկզբից Հայաստանը կունենա խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ մատուցող մեկ միասնական օպերատոր՝ մեկ ընդհանուր սակագնով հանդերձ: Այս տեղեկությունը մեզ հետ ունեցած զրույցում հաստատեց «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերության գլխավոր տնօրեն ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Դեռ անցած տարեվերջին ՀՀ գյուղնախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կայքից տեղեկացել էինք, որ անցած տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանում խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառավարման օպերատորի ընտրության համար: Այս տարի ավարտվում են գործող օպերատորների կառավարման ժամկետները, եւ Կառավարությունը նպատակահարմար է համարել՝ երկրի ողջ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերը հանձնել վարձակալության:-Մրցույթին մասնակցում է նաեւ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ»-ը՝ գերմանական «Ռեմոնդիս Ակվա» խմբի անդամ «Եվրովասեր», «Համբուրգ վասեր» ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող «Կոնսուլակվա» եւ «Թիլիա» ընկերության դուստր ընկերության՝ «Դեկոն Ինթերնեյշնլ» հեղինակավոր ընկերությունների հետ կոնսորցիումով: Ինչպես հայտնի է՝ «Դեկոն Ինթերնեյշնլի» հետ արդեն յոթ տարի իրականացնում ենք «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ընկերությունների կառավարումը, եւ այդ հաջողված փորձը մեզ հնարավորություն է տալիս նաեւ հայաստանյան միասնական ջրամատակարարման համակարգը կառավարելու հայտ ներկայացնել:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԱՐԴՅՈՔ ՍԵՎԵՐԻ ՈՒ ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ԲԱԺԱՆՎԱԾ  ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՏ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ»

- Ե՞րբ հայտնի կդառնա, թե ով է հայաստանյան այդ միակ օպերատորը, մրցույթը ե՞րբ կավարտվի:

- Նախաորակավորման փուլն արդեն տեղի է ունեցել, եւ այդ փուլին մասնակցության հայտ ներկայացրած չորս ընկերությունները, այդ թվում՝ մեր կոնսորցիումը, «Երեւան Ջուր» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունների կառավարումն իրականացնող «Վիոլա» եւ «Սաուր» ընկերությունները, ինչպես նաեւ՝ «Ակեա Սպա» ընկերությունն անցել են հաջորդ փուլ:

- Այսինքն՝ հիմնական պայքարը Հայաստանում խմելու ջրամատակարարման աշխատանքների կառավարման հարուստ փորձ ունեցող ընկերությունների միջեւ է լինելու: Այդ դեպքում՝ նման հարց. ո՞րը կհամարեք այդ պայքարում ձեր կոնսորցիումի առավելությունը:

- Մեր կարեւոր առավելություններից մեկը կհամարեմ այն, որ Հայաստանը հնարավորություն է ստանում ունենալ տեղական ընկերության մասնակցությամբ կառավարիչ: Այսինքն՝ մեր մասնակցությունը հնարավորություն է, որպեսզի Հայաստանն ունենա իր տեղական օպերատորը… Ի դեպ, ասեմ, որ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ»-ը հայաստանյան միակ ընկերությունն է, որը ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառավարման ոլորտում, ինչպես նշեցի, շուրջ 7 տարվա փորձ ունի:

- Բայց դուք էլ «մաքուր» տեղական չեք, կոնսորցիումը դրսի ընկերությունների հետ է:

- Ճիշտ եք: Բայց սա հենց այն դեպքն է, երբ դրսի ընկերությունների միջազգային փորձը՝ կառավարման նոր գործիքների եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ առավել արդյունավետ միջոցների արդեն իսկ կիրառման մեծ պատմությունը գալիս է գումարվելու մեր՝ տեղական ընկերության հնարավորություններին: Մասնավորապես այն ամենին, ինչը «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը ստեղծել է: Նախ՝ մոտ 7 տարվա կառավարման փորձ ջրամատակարարման ոլորտում՝ իր արդեն իսկ հմուտ եւ փորձառու անձնակազմի միջոցով, ինչպես նաեւ 9 տարի հայաստանյան գազամատակարարման համակարգի ներտնային ցանցի սպասարկման գործունեությամբ: Իսկ դա նշանակում է Լոռու, Շիրակի եւ Արմավիր մարզերի ջրամատակարարման ընկերությունների ղեկավար անձնակազմ, ինչպես նաեւ ներտնային սպասարկման մասով՝ հանրապետության ողջ տարածքով մեկ սփռված ցանց՝ 15 մասնաճյուղերով եւ 38 տեղամասերով: Այսինքն՝ աշխատանքային շփում ողջ ազգաբնակչության, գործնականում՝ ամեն մի բնակարանի հետ, ինչը նման ծառայության մատուցման գործում անչափ կարեւոր է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА