ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

05.03.2017 10:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր` մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է  1959թ. Արարատ գյուղում, ծառայողի ընտանիքում: 1979թ. ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի պատական ինստիտուտը` գերազանցության դիպլոմով, աշխատել է որպես ուսուցիչ:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

1985թ. դարձել է  Հայաստանի Գրողների  միության անդամ:
1987-90 թթ.ղեկավարել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: «Հացի  փորձություն» գրքի համար արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակի:
1990 – 91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ  կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ  Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1991թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
1992թ. նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական և նախագահի լիազոր ներկայացուցիչ սահմանամերձ գոտում:
1993թ. հիմնադրվել է Երկրապահ կամավորականների միությունը` ընտրվելով ԵԿՄ նախագահ:
1993 – 95թթ. զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով  ՀՀ պետնախարարի պաշտոնը:
1995 – 99թթ. վերանշանակվել է  ՀՀ  պաշտպանության նախարար:
1998թ. արժանացել է Արցախի Հերոսի կոչման և «Ոսկե արծիվ»  շքանշանի:
1999թ. մտել է քաղաքական  դաշտ` դառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի  համանախագահ:

1999թ. հունիսին դարձել է ՀՀ վարչապետ:
1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվել է Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչական գործողության ժամանակ:
1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է ՀՀ Ազգային Հերոսի կոչման և Հայրենիքի շքանշանի:

Հայրենիքի պաշտպանությանը մատուցած անգնահատելի ծառայությունների համար ժողովուրդը նրան կնքել էր «Սպարապետ» անունով:

Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թ․-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով։

Նա 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս» կոչմանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА