o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԻ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ

01.03.2017 20:15 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԻ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց ՖԻԴԵ Գրան պրի առաջին մրցաշարը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը գրանցեց իր առաջին անհաջողությունը չորս փուլից բաղկացած այս խոշոր մրցաշարում:Արոնյանը տարին սկսել էր Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացված Tata Steel Chess մրցաշարով, որտեղ ունենալով ավելի ուժեղ մրցակիցներ, հայ գրոսմայստերը վաստակել էր 7.5 միավոր եւ հնդիկ Բասկարան Ադհիբանի եւ չինացի Յի Վեյի հետ բաժանել 3-5-րդ տեղերը, զիջելով միայն ամերիկացի Ուեսլի Սոյին եւ նորվեգացի Մագնուս Կարլսենին: Իսկ ՖԻԴԵ Գրան պրի մրցաշարում, ունենալով կարգով իրեն անհամեմատ զիջող մրցակիցներ, Արոնյանը 8 տուր շարունակ ոչ-ոքի խաղաց, իսկ վերջին տուրն ուղղակի ձախողեց՝ սպիտակներով պարտություն կրելով չինացի Դին Լիժենիից: Դա նրան զրկեց անգամ մրցաշարային աղյուսակի միջնամասում տեղ զբաղեցնելու հնարավորությունից. Արոնյանը 4 միավորով գրավեց 13-րդ տեղը: 1-3-րդ տեղերը բաժանեցին 5.5-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Շաքրիյար Մամեդյարովն ու Ալեքսանդր Գրիշչուկը: 

Մխիթարյանն առաջին հայաստանցին է, որը...AS Roma

Այս տարին բավական հագեցած է գերխոշոր մրցաշարերով: Բայց եթե Արոնյանը ՖԻԴԵ-ի մյուս գերհզոր մրցաշարերը եւս այսպիսի արդյունքներով ավարտի, ապա դարձյալ կհայտնվի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակից դուրս մնալու վտանգի տակ:Գրան պրին կազմված է 4 մրցաշարից. մյուս երեքը կայանալու են Մոսկվայում, Ժնեւում եւ Պալմա դե Մալյորկայում: Ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանալու մասնակցել Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Իսկ Մոսկվայում շարունակվում է «Աէրոֆլոտ Օփեն»-ը: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ հայ ներկայացուցիչների պակաս մրցաշարում չկա: Արդեն կայացել են 7-րդ տուրի պարտիաները: «A» խմբի մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Վլադիմիր Ֆեդոսեեւը, ով իր ակտիվում ունի 5.5 միավոր: Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 4 միավոր, Մանուէլ Պետրոսյանը՝ 3, իսկ Տիգրան Հարությունյանը եւ Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 2.5-ական միավոր: «B» խմբում Արամ Հակոբյանը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր եւ կիսում է 3-րդ հորիզոնականը: Իսկ «C» խմբում Վահե Դանիելյանը 7 հնարավորից վաստակել է 4.5 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Գերման Բազեեւն ու Տիմոֆեյ Իլյինը՝ 6-ական միավորով: 

Իր ակտիվում հերթական հաջողությունն է գրանցել ամերիկաբնակ հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը, ով շարունակում է գերազանց խաղ ցուցադրել: ԱՄՆ-ի Ֆորտ-Ուեստ քաղաքում անցկացված «Southwest Class Championships 2017» մրցաշարի մասթերս խմբում 9 հնարավորից Սեւյանը վաստակելով 6,5 միավոր, զբաղեցրել է առաջին տեղը: Նույնքան միավոր վաստակել է եւս հինգ շախմատիստ, սակայն հաղթանակը հայ շախմատիստին շնորհվել է լրացուցիչ գործակիցներով:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА