o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՎԱՏԱ՞Լ, ԹԵ՞ ՉՀԱՎԱՏԱԼ  ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆԸ

28.02.2017 19:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՎԱՏԱ՞Լ, ԹԵ՞ ՉՀԱՎԱՏԱԼ  ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆԸ

Խոսակցությունները, թե Սեյրան Օհանյանը գնում-գալիս էր Գագիկ Ծառուկյանի մոտ, որպեսզի տեղավորվի վերջինիս ցուցակում, համառորեն տարածվում էին երկար ժամանակ: Սակայն օրերս Սամվել Բաբայանը հերքեց այն լուրը, թե Ս. Օհանյանը բանակցել է Գագիկ Ծառուկյանի հետ: «Ինձ հայտնի չի եղել նման բանակցություն, չի էլ հետաքրքրել»,- ասել է Ս. Բաբայանը:Սակայն Գագիկ Ծառուկյան դաշինքի մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանը հաստատել է, որ ինչ-ինչ հանդիպումներ եւ բանակցություններ տեղի են ունեցել. «Առ ժամանակ առաջ, այո, բազմաթիվ անգամներ, Սեյրան Օհանյանը եղել է Գագիկ Ծառուկյանի մոտ` հանդիպման»: Իվետա Տոնոյանը չի էլ հերքել, որ Օհանյանը առաջարկել է Ծառուկյանին միասին գնալ ընտրություններին, սակայն Ծառուկյանը մերժել է նրան եւ առաջարկել է խորհրդարանում հայտնվելուց հետո անդրադառնալ դրան:

Արցախի ԱԺ-ն ստացել է Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը․ «Ժողովուրդ»

Այստեղից կարելի է անել երկու հետեւություն` կամ Սամվել Բաբայանը ստում է, որ տեղյակ չի եղել բանակցություններից, կամ էլ` Սեյրան Օհանյանը Սամվել Բաբայանից գաղտնի, կրկնակի խաղ է խաղացել` բանակցելով Ծառուկյանի հետ: Հաշվի առնելով, որ Սամվել Բաբայանը, ինչպես ինքն է ասում. «Սկզբից էլ այդ խաղի մեջ է եղել», այսինքն սկզբից էլ ղեկավարել է Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի գործողությունները, ապա քիչ հավանական է, որ Բաբայանը տեղյակ չի եղել Ծառուկյան-Օհանյան հանդիպումներից: Հետեւաբար, հարց է ծագում` ինչու է Բաբայանը փորձում սուտ ասել: Եվ ինչքանով դրանից հետո կարելի է հավատալ Բաբայանի այլ հայտարարություններին, որ, ասենք, «պարոն Քոչարյանը որեւէ առնչություն չունի դաշինքի հետ... Անկեղծ ասում եմ, որ նա որեւէ կապ չունի դաշինքի հետ»: Հիմա հավատա՞լ, թե՞ չհավատալ Սամվել Բաբայանի անկեղծությանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА