o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ՈՐՊԵՍ ՓՐԿՉԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԵՐՄԱ

22.02.2017 19:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ՈՐՊԵՍ ՓՐԿՉԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԵՐՄԱ

Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարին իր ողջույնի խոսքում հատուկ շեշտեց, որ ՀՀԿ-ն ո՛չ ոսկե սարեր, ո՛չ տնտեսական հրաշքներ, ո՛չ էլ բանակ չտանել չի խոստանում` դրանով ակնարկելով քաղաքական դաշտում մոլեգնող պոպուլիզմը: Եվ իրոք, երբ լսում ես ընդդիմադիրների, կամ ինչպես ասում է քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը` «իշխանություն չունեցողների» խոստումները, հիշում ես այն ասացվածքը, որ ամենից շատ ստում են որսից հետո, պատերազմի ժամանակ եւ ընտրությունների ընթացքում: ՊԱՐԱԴՈՔՍ-1. 
ԱՄԵՆԱՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ 
ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ 
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ Է
«Իշխանություն չունեցողների» խոստումներն էլ փրկչական ծրագրերի շքահանդես է: Որ մեկին լսես` ե՛ւ ինքն է փրկիչ, ե՛ւ իր թիմակիցները: Եվ քանի որ թեկնածուները հազարավոր են, հետեւաբար մեր երկրում ավելի շատ փրկիչ կա, քան` թռչնաբուծական ֆերմայում հավ: Բայց մեր փրկիչները շատ հետաքրքիր փրկիչ են` չունեն ո՛չ գաղափարախոսություն, ո՛չ սկզբունքներ, միակ սկզբունքն է` տվեք ինձ մանդատ, եւ ես կփրկեմ ձեզ: ԲՀԿ-ն 15 հրաշք կետ է առաջարկում, ՕՕ (Օհանյան-Օսկանյան) դաշինքում եղած իսաններն այնքան լավն են, որ խորհրդարանում տեղում լույս են ճառագելու, եւ ԱԺ-ից այդ լույսը կտարածվի երկրով մեկ, «Ելք» դաշինքը խոստանում է երկիրը «եվրառեմոնտ» անել, ՀԱԿ-ը առաջարկում է այնպիսի հրաշագործ «խաղաղասիրական» ծրագիր, որ թուրքերը կենսաբանական թշնամուց միանգամից ամենապուպուշ հարեւանը կդառնան, ՀՎԿ-ն խոստանում է այնքան նավթ ու գազ արդյունահանել, որ արաբական նավթային երկրների շեյխերը նախանձից կկախվեն, դե կումունիստներն էլ փրկիչներից ամենահամեստն են` ընդամենը խոստանում են հետ բերել Սովետական Հայաստանի տարիները... 
Այս ամենի մեջ իրեն բավականին հետաքրքիր դրսեւորեց այն ընդդիմադիրը, ով մշտապես աչքի է ընկել անընդունելի վարքագծով, լաչառությամբ ու ծայրահեղականությամբ` Զարուհի Փոստանջյանը: Գլխանց ասաց, որ դեմ է դաշինքներ մտնելուն եւ եղավ իր խոսքի տերը: Ո՛չ «Ելք» դաշինքի քաղցր գովասանքներով գայթակղվեց, ո՛չ հրապուրվեց «Ազատ դեմոկրատների» հմայքով, հիմա էլ Արմեն Մարտիրոսյանը խոստովանեց, որ ՕՕ դաշինքում Զարուհու համար առաջին տեղն էր նախատեսված, այսինքն` Սեյրան Օհանյանը պատրաստ էր համեստով բավարարվել 2-րդ տեղով:Բայց այդ ամենը զուր անցավ, տիկինն էլ թողեց հեռացավ «Ժառանգությունից», հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս իր ընկերը չէ, ՕՕ դաշինքին էլ նավսեց, թե. միեւնույնն է, խորհրդարան չի անցնի: 

Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան

ՊԱՐԱԴՈՔՍ-2. 
ԿԱՄ ՈՉ ՈՔ, ԿԱՄ ՀՀԿ
Սակայն սկզբունքային եւ ոչ սկզբունքային լինում են ոչ միայն ընտրվել ցանկացող թեկնածուները, այլեւ` ընտրողները, տվյալ դեպքում խոսքը բողոքավոր ընտրազանգվածի մասին է: Կան այնպիսինները, որ սեփական ձայնի իրավունքը համարում են անարժեք մի բան, ու այդ պատճառով պատրաստ են քվեն վաճառել ում պատահի: Բայց կան նաեւ այնպիսիք, ովքեր փնտրում են արժանավոր ընդդիմադիր ուժ, որին ձայն տան: 
Փնտրում են ու չեն գտնում: Քանզի սկզբունք չունեցող, մանդատի մեռած ընդդիմադիրները ընդամենն ուզում են տիրանալ աթոռների, որպեսզի լավագույն դեպքում անեն ոչ ավելին, քան այսօրվա իշխանավորները, իսկ ավելի հավանական է` անկուշտի պես հարձակվեն վայելքների եւ արտոնությունների վրա: 
Թարսի պես էլ, ընդդիմադիրները մեծամասամբ նախկին իշխանավոր են: Ե՛վ ԲՀԿ-ն, ե՛ւ ՕԵԿ-ը երկար տարիներ իշխանության մաս են եղել: ՀԱԿ-ի մասին չենք խոսում` նրանց իշխանության օրոք երկիրն իսկական խավարի թագավորություն էր, Վարդան Օսկանյանն էլ օլիգարխիայի կնքահայր Ռոբերտ Քոչարյանի աջ ձեռքն էր: Այդ պատճառով հիմա Վարդան Սիվիլիթասիչը պարբերաբար անհարմար իրավիճակներում է հայտնվում: Մեկ դաշինքի հետ են իրար հետ կռվում, իսկ հետո` ներսում կատարվածը հերքում, մեկ լրագրողները հիշեցնում են, թե ժամանակին հիմիկվա դաշնակիցները ինչպես էին անպատվում զմիմյանս: Դե, իսկ մարտիմեկյան ողբերգությանը մեղսակից լինելու եւ Մեղրին տարածքային փոխանակման տակ դնելու ծրագրի մասին չի հիշեցնում միայն ամենածույլը: «Շուստրիությունն» էլ չի անցնում` երբ Վարդան Սիվիլիթասիչը փորձեց հայտարարել, թե չի հիշում` Ռոբերտ Քոչարյանի օրոք քաղբանտարկյալներ կային, թե չկային, միանգամից «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը նրա բերնին եկավ` մանրամասն ներկայացնելով քոչարյանական քաղաքական հալածանքների բազում օրինակներ: Հիմա էլ ավելացան կրտսեր Օսկանյանի այնպիսի քրեական արկածները, որ, եթե նման բան որեւէ իշխանավորի որդի աներ, հիմա անունը ծամոն էր դարձել: Համ էլ ինքը` Օսկանյանը, Հանթսմանի փողերն ուտելու պատմության տակից դուրս եկավ կարճված քրգործով, միմիայն իշխանության ոչ հետեւողական լինելու պատճառով: 
Դե, այնպիսի «ընդդիմադիրի» մասին, ինչպիսին Սեյրան Օհանյանն է, խոսելն իսկ ամոթ է` ձախողելու համար պաշտոնանկ արված նախարար է, ով ահավոր սրտնեղում է պաշտոնանկ լինելու պատճառով: Ու, բնականաբար, նույն տեսակի ավելի մանր կալիբրի նախկին չինովնիկներ պարզապես վխտում են ընդդիմադիր ճամբարում: 
Այս պարագայում սկզբունքներ եւ արժանապատվություն ունեցող բողոքավոր ընտրողը ընտրելու բան չի ունենում, ու հավանաբար, նրանցից շատերը ընտրության պարզապես չեն գա: Ի դեպ, այդպիսի քաղաքացիները ընդդիմադիր դաշտում «իսան չլինելու» հանգամանքը բավականին ակտիվ քննարկում են Ֆեյսբուքում: Ու բավականին հաճախ նաեւ հանդես են գալիս պարադոքսալ հայտարարությամբ` եթե, այնուամենայնիվ, հանկարծ որոշեն գնալ ընտրատեղամաս, ապա կքվեարկեն ՀՀԿ-ի օգտին: 
Խոշոր հաշվով, քաղաքացիների այդպիսի շերտի ընդարձակումն ու ակտիվացումը հանրության առողջացման վկայությունն է: Հասարակությունն աստիճանաբար թոթափում է այնպիսի հիվանդությունը, ինչպիսին է հրաշագործ փրկիչներ որոնելը: Փրկիչներ չկան եւ չեն կարող լինել, ընդ որում` ցանկացած ոլորտում, եւ փրկիչների գաղափարի աբսուրդը շատ ցցուն երեւում է հիմա, երբ ամբողջ ընդդիմադիր դաշտը վերածվել է փրկչաբուծական ֆերմայի: 
Հա, ի դեպ, ընդդիմադիրները շատ են սիրում սրտաճմլիկ ձեւով ծավալվել արտագաղթի թեմայի շուրջ: Թե` մարդիկ, փրկչական ծրագրի իրագործում չգտնելով, հիասթափվում են եւ հեռանում երկրից: Բայց այդտեղ էլ արժե մի քանի քաղցր խոսք ասել պետական վիճակագրական ծառայության հասցեին: Օրինակ, ինչո՞ւ չեն բարեհաճում հանրությանը հայտնել, որ երկրի բնակչության նվազման հաշվիչը կանգ է առել 2011-ին, եւ այժմ թեեւ շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, աճ կա: Ինչո՞ւ դրա վկայությունը պետք է գտնենք արտերկրյա կայքերում, բայց ոչ մեր համապատասխան չինովնիկների հաշվետվություններում: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА