ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այլևս ընկերներ չենք». Զարուհի Փոստանջյան

21.02.2017 17:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այլևս ընկերներ չենք». Զարուհի Փոստանջյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր՝ փետրվարի 21-ին,Ազատություն  ռադիոկայանի ուղիղ եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, նշեց, որ կուսակցությունից հեռանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպում չի ունեցել: «Կարծում եմ՝ մենք այլևս ընկերներ չենք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ ոչինչ չունի Հովհաննիսյանին փոխանցելու:

Ժողովուրդը գործիք դարձնել պետք չէ, պետք է կառավարությունը դարձնել աշխատունակ. Զարուհի Հովհաննիսյան

Փոստանջյանն ասաց, իր որոշման համար չի ափսոսում՝ հավելելով, որ «Ժառանգության» հետ կարևոր և դժվարին ճանապարհ է անցել:

Անդրադառնալով այլ քաղաքական ուժերի միանալու հնարավորությանը՝ Փոստանջյանը նշեց. «Հիմքեր չկան միանալու որևէ քաղաքական ուժի»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА