ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԸ ԲԱՑԱՌԻԿ Է,  ԲԱՅՑ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ՈՒ ՊՈԳԲԱՆ ԵՆ ԱՊԱԳԱՆ»

21.02.2017 20:05 ՍՊՈՐՏ
«ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԸ ԲԱՑԱՌԻԿ Է,  ԲԱՅՑ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ՈՒ ՊՈԳԲԱՆ ԵՆ ԱՊԱԳԱՆ»

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էթյենիի» դեմ առաջին հանդիպումը վատառողջ լինելու պատճառով բաց թողնելուց հետո, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ վերադարձավ Անգլիայի գավաթի խաղարկության «Բելքբերնի» դեմ խաղում եւ օգնեց մանչեսթերցիներին՝ դուրս գալ քառորդ եզրափակիչ: Հայ ֆուտբոլիստն արդյունավետ էր վերջին մի քանի խաղերում եւ կատարեց անչափ գեղեցիկ փոխանցում, որը Մարկուս Ռեշֆորդը վերածեց գոլի: Մանչեսթերյան ակումբի երկրպագուները խաղից հետո քվերակությամբ՝ Մխիթարյան-Իբրահիմովիչ-Էշլի Յանգ եռյակից հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչեցին Հենրիխին: Հայ ֆուտբոլիստի հասցեին գովեստի խոսքերն այս անգամ էլ քիչ չեղան: «Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնն իր հիացմունքը չի թաքցրել Մխիթարյանի խաղի եւ, մասնավորապես` գրոսմայստերական գոլային փոխանցման վերաբերյալ. «Գրոհը սկսեց դարպասապահը` փոխանցելով գնդակը Մխիթարյանին, ու ես ձեզ կասեմ, որ այս շաբաթվա ընթացքում դրանից լավ փոխանցում չեք տեսնի: Համաշխարհային մակարդակի փոխանցում: Ես շատ հանդիպումներ եմ տեսել ու կարող եմ ասել, որ նման փոխանցման դեմ պաշտպանություն չկա»: 

Մխիթարյանն այն ֆուտբոլիստների թվում է, որի ապագան «Արսենալում» վտանգի տակ է.Football London

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզի կարծիքով էլ մանչեսթերյան ակումբի լավագույն ֆուտբոլիստը հենց Մխիթարյանն է. «Կարծում եմ` Մխիթարյանը «Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն է: Իբրահիմովիչը բացառիկ ֆուտբոլիստ է, բայց ես կարծում եմ, որ հենց Մխիթարյանն ու Պոգբան են ապագան: Նրան պարզապես ազատ տարածություն է պետք ստեղծագործելու համար»: 

Իսկ «Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը զարմացած չէ օրեցօր ավելի ու ավելի մեծ վստահություն ձեռք բերող ու խաղն իր վրա տանող Մխիթարյանի գործողություններից. «Մենք գիտենք` նա կարող է այսպիսի բաներ անել, մենք դա տեսել ենք վերջին տարիներին «Բորուսիայում»: Հիմա տեսնում ենք նաեւ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ինչ վերաբերում է փոխանցմանը, այն հիանալի էր»: 

Քառորդ եզրափակչի խաղերը տեղի կունենան մարտի 10-13-ն ընկած ժամանակահատվածում: Այդ փուլում մանչեսթերյան ակումբին եւ Մխիթարյանին բարդ փորձություն է սպասվում՝ Լոնդոնի «Չելսին», որն այս պահի դրությամբ ամենաուժեղ մրցակիցն է անգլիական ֆուտբոլում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА