ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ  ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻՆ

21.02.2017 19:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ  ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻՆ

 

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին հանձնեց ՀՀ վարչապետի շնորհակալագիրը:
Կայուն զբաղվածություն ապահովելու, արժանապատիվ աշխատանքի եւ կորպորատիվ բարձր պատասխանատվության համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Beeline-ի գլխավոր տնօրեն պարոն ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ խրախուսվեց  շնորհակալագրով:
ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, հանձնելով շնորհակալագիրը, նշեց,- «Թույլ տվեք շնորհավորել եւ ՀՀ վարչապետի կողմից փոխանցել Ձեզ շնորհակալագիրը: Ես վստահ եմ, որ Հայաստանում Beeline-ի գործունեության` ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի նվիրված աշխատանքի գնահատումն էլ ավելի կնպաստի կազմակերպության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության հետագա զարգացմանն ի նպաստ Հայաստանի սոցիալ-տնտեսական բարելավման եւ կայունացման»:
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար եւ ցանկանում եմ ընդգծել, որ այս մրցանակը Beeline-ի անձնակազմի ընդհանուր հաղթանակն է: Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը, անկախ աշխատանքից կամ պաշտոնից, գիտակցում է իր պատասխանատվությունը հաճախորդների առջեւ, եւ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլորը զգան մեր սերն ու հոգատարությունը»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ընտրությունն իրականացվել է կայուն աշխատատեղեր եւ արժանապատիվ աշխատանք ապահովելու կորպորատիվ սոցիալ պատասխանատվության ոլորտում ակտիվ գործունեության եւ երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած ներդրման համար: Մասնավորապես, նշվել է Beeline-ի «Make your mark» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում հաջողությամբ իրականացվել են երկու տասնյակից ավելի ծրագրեր` ուղղված աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության խթանմանը, նրանց մրցունակության բարձրացմանը, ինչպես նաեւ դպրոցականների շրջանում ձեռնարկատիրական մտածելակերպի խթանմանը:
 

Ոստիկանությունն իր գործառույթն իրականացնում է ընտրովի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА