ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի սեւ ցուցակում հայտնվելը ինձ ետ չի պահի Արցախ այցելելուց

21.02.2017 17:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանի սեւ ցուցակում հայտնվելը ինձ ետ չի պահի Արցախ այցելելուց

Այսօր, ամփոփելով քվեարկության ընթացքում դիտորդական առաքելության նախնական արդյունքները, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը ասել է, որ Արցախի հանրաքվեն համապատասխանում էր Եվրոպայի չափանիշներին:Լրագրողներից մեկի հարցին, թե Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Արցախ այցելած միջազգային դիտորդները կհայտնվեն Ադրբեջանի սև ցուցակում, դա չի՞ մտահոգում իրեն, միջազգային դիտորդը ասաց. «Վերջերս եմ ստուգել դեռ ներառված չեմ դրանում։ Եթե ներառվեմ էլ՝ չեմ զարմանա: Եթե հայտնվեմ, այնպես չէ, որ կզարմանամ և դա ինձ հետ չի պահի Արցախ այցելելուց»։

ԲՈԼԹՈՆՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Էնգելը նաեւ նշեց, ու արցախցիները բավական լուրջ են մոտենում հանրաքվեին. «Դա չի խանգարում նրանց ակտիվ մասնակցել ընտրություններին և ողջ աշխարհին դեմ դուրս գալ: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ այս երկրում մարդիկ ազատ են իրենց ընտրությունը կատարելու հարցում»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА