ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վազաշենի գյուղապետ.«Արցախյան պատերազմի ժամանակ բոլորս զինվոր դարձանք»

20.02.2017 17:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
Վազաշենի գյուղապետ.«Արցախյան պատերազմի ժամանակ բոլորս զինվոր դարձանք»

Տավուշի մարզի սահմանապահ Վազաշեն գյուղն այսօր  ունի 870 բնակիչ: Մինչեւ արցախյան պատերազմը, գյուղն ապրել է իր բնականոն կյանքով, մարդիկ զբաղվել են գյուղատնտեսությամբ, աշխատել եւ շենացրել հայրենի Վազաշենը: Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի խուժանին հաջողվել էր մի քանի ժամով մտնել գյուղ եւ սպանել ծերերի, երեխաների: Թշնամու հեռանալուց հետո գյուղի  սահմռկեցուցիչ տեսարանն ազդել էր վազաշենցիների վրա եւ ըստ գյուղապետի, այդ օրը շատերը լքել են Վազաշենն ու հաստատվել կա՛մ հարակից գյուղերում, կա՛մ Բերդ քաղաքում. «Այսօր գյուղից արտագաղթողներ չկան, գնացողները գնացին 90-93 թվականներին, գյուղում ադրբեջանցիների վայրագությունները շատերի վրա էին ազդել: Այժմ շատ բան է փոխվել, չնայած թշնամին ամեն օր կրակում է, բայց վազաշենցուն արդեն ոչինչ չի վախեցնում: Արցախյան պատերազմի ժամանակ բոլորս զինվոր դարձանք, հիմա արդեն ամբողջ գյուղն է իրեն պաշտպանում»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Վազաշենի գյուղապետ ԼՈՐԻԿ ԲԱԴԻՐՅԱՆԸ: Նրա խոսքով` ամեն անգամ, երբ սահմանում տեղի են ունենում կրակոցներ, խախտվում է հրադադարը, վազաշենցին չի ընկճվում եւ գյուղից չի հեռանում.«Մեր հույսը հայոց բանակն է, հայ զինվորը: Այսօր բանակն ավելի հզոր է, քան նախկինում էր: Տա Աստված, որ հայ զինվորի ծառայությունը անցնի խաղաղ պայմաններում, նրանից է կախված մեր անվտանգությունն ու խաղաղությունը»,-շեշտեց Վազաշենի գյուղապետը:

Այսօր Ապրիլյան Պատերազմի Հերոս Դավիթ Հայրապետյանի Ծննդյան Օրն Է

Լորիկ Բադիրյանը փաստեց, որ, անվտանգության խնդիրներից զատ, վազաշենցին կանգնած է բազմաթիվ սոցիալական խնդիրների առաջ, առաջին հերթին գյուղը չունի հող ու ոռոգվող տարածք. «80 հեկատար վարելահող ունենք, սակայն ոռոգվող մեկ հեկտար չունենք: Մեր հողերի մեծ մասը հենց թշնամու դիրքերի մոտ է, անվտանգության նկատառումներով դրանք չենք մշակում: Վարելահողերի մեծ մասն էլ ադրբեջանցի գյուղացիներն են օգտագործում: Եթե հող ունենանք, կկարողանանք գոնե գյուղատնտեսությունը զարգացնել»,-ընդգծեց Լ. Բադիրյանը եւ հավելեց, որ շատերն են հետաքրքրվել գյուղով, եկել, փորձել են ներդրումներ անել, սակայն տեսնելով գյուղի հնարավորությունները` թողել հեռացել են:

Այս պահին գյուղում չկա մանկապարտեզ, փոքրիկները հաճախում են նախակրթարան, որը գործում է դպրոցի շենքում: Լորիկ Բադիրյանը տեղեկացրեց, որ ծրագրեր կան, որպեսզի Վազաշենում վերակառուցեն մանկապարտեզի հին շենքը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА