o C     05. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթուր Բաղդասարյանը հավակնում է Օստապ Բենդերի դափնիներին

18.02.2017 15:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Արթուր Բաղդասարյանը հավակնում է Օստապ Բենդերի դափնիներին

Երեւի թե բոլորը հիշում են այն տեսարանը, երբ 12 աթոռ հայտնի ֆիլմում Օստապ Բենդերը գավառական Վասյուկի գյուղում ներկայանալով շախմատի համաշխարային գրոսմայստեր դասախոսություն է կարդում այն մասին, որ Վասյուկին շուտով դառնալու է Նյու-վասյուկի եւ այնտեղ կառուցվելու են երկնաքերեր, արԴյունահանվելու է նավթ եւ այլ հրաշքներ են տեղի ունենալու` Օստապ Իբրահիմովիչի` Վասյուկի այցելելուց հետո: Վասյուկիի ապշած բնակիչները բերանները բաց լսում էին Օստապի հեքիաթները եւ բուռն ծափահարում իրենց պայծառ ապագայի տեսլականին:

«Կյանքի խոսքը» միացավ Փաշինյանին

Ճիշտ եւ ճիշտ նման դերում իրեն փորձեց ՀՎԿ նախագահ, բլեֆի գրոսմայստեր Արթուր Բաղդասարյանը, երբ հայտարարեց, որ. «Ուզում եմ պատասխանատու ամբիոնից, որպես 10 տարի բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդ ասել, որ Հայաստանում եւ նավթի պաշարներ կան, եւ գազի պաշարներ կան... բայց այդ նավթի եւ գազի պաշարները, որոնք բավականին խորը հեռավորության վրա են գտնվում, այդ նավթի եւ գազի պաշարները լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն»

Մի կողմ թողնենք, որ բոլոր երկրաբանները միաբերան պնդում են, որ այդպիսի լուրջ պաշարներ չկան: Մի կողմ թողնենք նաեւ, որ ԽՍՀՄ-ի եւ Հայաստանի անկախության ժամանակ բազմաթիվ փորձեր են եղել Հայաստանում հայտնաբերել էներգակիրներ, որոնք, սակայն, ցավոք սրտի, անարդյունք մնացին: Այստեղ հարցն այլ է, ինչու հանկարծ «10 տարի բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդը»` Ա. Բաղդասարյանը, որոշեց հենց նախընտրական փուլում հնչեցնել նավթի եւ գազի մասին հեքիաթը: Իսկ գուցե դա իսկապես հեքիա՞թ չէ եւ Ա. Բաղդասարյանին հայտնի են գաղտնի տվյալնե՞ր: Սակայն այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու է Ա. Բաղդասարյանը հրապարակում այդ գաղտնիքները, որոնք նրան հասու էին որպես բարձր պետական պաշտոն զբաղեցնողի: Այստեղ կարելի է իհարկե հիշել Ռոբերտ Քոչարյանի ասածը, երբ վերջինս մեղադրեց Բաղդասրյանին անգլիացիներին պետական գաղտնիք փոխանցելու մեջ, սակայն սա նոււյնպես այլ խոսակցության թեմա է: Ա. Բաղդասարյանը նավթի հեքիաթը նախընտրական փուլում նշեց նրա համար, որ իբր, եթե նա ստանա համապատասխան քվեներ եւ գա իշխանության, ապա այդ առասպելական նավթի հաշվին կլցնի Հայաստանի բյուջեն եւ հայ ժողովուրդը կապրի անհոգ եւ հարուստ: Սակայն, եթե անգամ հավատանք Արթուր Բաղդասարյանին, ապա ինչպես ինքն է ասում, այդ նավթի ու գազի պաշարները դեռ «լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն»: Հետեւաբար, հենց  ինքն է խոստովանում, որ դրանք լրջորեն ուսումնասիրված չեն, իսկ եթե այդպես է, ապա պարզ չէ` արդյո՞ք, եթե անգամ դրանք կան եւ, ինչպես Բաղդասարյանն է նշում, գտնվում են «խորը հեռավորության վրա», արդյո՞ք ունեն դրանք արդյունաբերական նշանակություն: Լրջորեն ուսումնասիրելու համար պահանջվում են տարիներ: Եթե անգամ այդ ուսումնասիրություններից հետո պարզվի, որ այդ մեծ խորության տակ գտնվող պաշարները ունեն արդյունաբերական նշանակություն, ապա մեծ ներդրումներ եւ եւս տարիներ են պետք դրանք այդ խորը հեռավորությունից հանելու եւ նավթ արտադրելու համար: Ավելին, պետք են էլ ավելի մեծ գումարներ եւ տարիներ, որպեսզի կառուցվեն նավթամուղներ` արդյունահանված նավթը տեղափոխելու համար: 

Մի խոսքով, եթե ամեն ինչ ընթանա ամենաբարեհաջող ընթացքով այս ամենի համար պետք է մոտ 15 տարի: Հասկանալի է, որ ոչ ոք չի էլ դիմանա 15 տարի Ա. Բաղդասարյանի իշխանությանը, եթե անգամ հրաշքով նա հասնի իր այդ մուրազին: Շատ շուտով նա կբացահայտվի ճիշտ այնպես, ինչպես Բենդերը Վասյուկինում: Թե ինչ եղավ Բենդերի հետ` բոլորը տեսել են «12 աթոռը» ֆիլմում: 

Այնուամենայնիվ նշենք, որ Արթուր Բաղդասարյանը միակը չէ, որ ընտրողներին փորձում է «կերակրել» սին խոստումներով: ժամանակին ՀՀՇ-ականները խոստանում էին հայ ժողովրդին պայծառ ապագա ջերմուկ ծախելով: Թե ինչ դրանից դուրս եկավ հայտնի է բոլորին: Սակայն Ա. Բաղդասարյանը գնաց ավելի խորքը, եթե ջերմուկը գոնե իսկապես գոյություն ուներ, ապա նավթն ու գազը...

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА