o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օսկանյանն ու Օհանյանն Արթուր Բաղդասարյան չեն, որ խաբեն ժողովրդին». «Հայկանդուխտ»-ի ղեկավար

18.02.2017 15:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Օսկանյանն ու Օհանյանն Արթուր Բաղդասարյան չեն, որ խաբեն ժողովրդին». «Հայկանդուխտ»-ի ղեկավար

«Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանը, որն ամիսներ առաջ դադարեցրեց իր համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի հետ, առաջադրելու է իր թեկնածությունը ռեյտինգային ընտրակարգով 4-րդ` Էրեբունի, Նուբարաշեն, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընտրատարածքում Սեյրան Օհանյան- Վարդան Օսկանյան- Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքով: Այս մասին «Իրավունք»-ը տեղեկացավ Արմենուհի Ղազարյանից:

Մերժում էիք չէ՞: Եվ ի՞նչ ստացաք. Տիգրան Վարդանյան

Ինչո՞ւ հենց այդ դաշինքով, չէ՞ որ  Սեյրան Օհանյանի եւ  արդան Օսկանյանի անցյալի, նրանց քայլերի մասին կան բազմաթիվ քննադատություններ: «Նայելով քաղաքական դերակատարներին, վերլուծելով նրանց ծրագրերը, նպատակները հարմար գտա պրն Օհանյանի հետ համագործակցությունը: Ինչ վերաբերում է նրանց հասցեին հնչող քննադատություններին, ասեմ, որ չեմ կարող ընդունել կամ մերժել դրանք, քանի որ համոզված չեմ դրանց ճշմարտիացիությանը: Բացի այդ` փորձում եմ գտնել ավելի հարմար, քիչ բարոյազրկված... հետո գիտեք, ինչ պրն Օհանյանը ռազմական ուղի է անցել, պայքարել հայրենիքի փրկության համար ու ես խոնարհվում եմ նրա առաջ:  Թացն ու չորը խառնվել են իրար, պետք է տարբերել: Քննադատում են ե՛ւ դրական, ե՛ւ բացասաական մարդկանց»,- ասաց «Հայկանդուխտ»-ի ղեկավարը: 

Արդյոք ճիշտ չէր լինի, որ Օհանյանի եւ Օսկանյանի հասցեին հնչող մեղադրանքների իսկությունը «Հայկանդուխտ»-ի ղեկավարը ստուգեր, որից հետո առաջադրվեր այդ դաշինքով: «Ես ճշտել եմ եւ մեծ հարգանք տածելով Օհանյանի նկատմամբ, որպես անձ` ինչու նաեւ Օսկանյանի հանդեպ: Բոլորն էլ թերություններ ունենալով` Արթուր Բաղդասարյան չեն, որ խաբեն ժողովրդին»,- պատասխանեց մեր զրուցակիցը:  Մյուս հարցերին Արմենուհի Ղազարյանը խոստացավ պատասխանել առաջիկա մամլո ասուլիսում:

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА