o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ԵՄ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

15.02.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ԵՄ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Երեկ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ: Դեսպանի խոսքով՝ Հայաստանի եւ ԵՄ-ի բանակցությունները եզրագիծ են դուրս եկել: Ավելին, սպասվում է, որ մոտ օրերս բանակցությունները կավարտվեն, եւ կգա այն չարաբաստիկ ասոցացման պայմանագրին փոխարինող համաձայնագրի ստորագրման հերթը: ՆՈՒՅՆԻՍԿ ԿՈՆՉԻՏԱՆ Է 
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՍՊԱՆԵԼ
Թե ինչ է այս պատրաստվող պայմանագիրը ենթադրում, այն ինչ կտա Հայաստանին, դա դեռ հարցի մի կողմն է: Չնայած, այն ոչ մի կերպ չի կարող հակասել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, այսինքն, եվրաասոցացման պայմանագրի օրինակով այն պարզապես հնարավորություն չունի դառնալ Հայաստանը տնտեսաքաղաքական անեքսիայի ենթարկելու ունակ փաստաթուղթ: Ինչո՞ւ անեքսիա, քանի որ հենց դա է պնդում եվրաասոցացված Մոլդովայի նախագահը: Եվ դրանից հետո, եթե այս նոր պայմանագիրը իրականում ենթադրում է գործընկերություն, Հայաստանին ցուցաբերվող եվրոպական ռեալ օժանդակություն, ինչու ոչ, կարելի է եւ ողջունել. ի վերջո, որքան շատ իրական գործընկեր ունենաս, այնքան լավ: Մի խոսքով, եթե խնդիրը միայն պայմանագրի որակյալ կամ պակաս որակյալ լինելու մեջ է, դա արդեն մասնագիտական դաշտ է, պետք է մտածել եւ պակաս որակյալը դարձնել որակյալ:
Սակայն հարցին պետք է մեկ այլ կողմից մոտենալ: Կրկնենք, Հայաստան-ԵՄ պայմանագրի եզրագծին մոտենալու մասին հայտարարությունը, այն էլ՝ բավականին ոգեւորված, հնչեցրեց մեր երկրում Ֆրանսիայի դեսպանը: Եվ հիշեցնենք, նույն Ֆրանսիայում արդեն այս ապրիլ-մայիսին նախագահական ընտրություններ են, որում տեւական ժամանակահատված անվիճելի առաջատարի դիրքերում է ազգայնական ուղղվածության «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարի Լե Պենը: Ճիշտ է, ներկայացվում են նաեւ սոցհարցումների տվյալներ, որ նա կհաղթի առաջին փուլում, սակայն երկրորդում կպարտվի, քանի որ մյուս բոլոր ուժերը կհամախմբվեն ընդդեմ Լե Պենի, բայց դե Թրամփի հաղթանակն էլ գալիս է հուշելու, որ սոցհարցումային տվյալներն ինչքան կարող են իրականությունից կտրված լինել: Իսկ Լե Պենը, ինչպես հայտնի է, ԵՄ-ի փլուզման, ավելի կոնկրետ՝ Ֆրանսիան ԵՄ-ի կազմից դուրս բերելու կողմնակիցներից է: Ու այստեղ հարց է առաջ գալիս. ինչո՞ւ է մեր երկրում Ֆրանսիայի դեսպանն այսքան ոգեւորված Հայաստան-ԵՄ լավ կամ վատ պայմանագրից, երբ իր իսկ երկրում, ինչպես վկայում է Լե Պենի առաջատար լինելու փաստը, բնակչության մի պատկառելի մասը, եթե ոչ՝ մեծամասնությունը ¥դա ցույց կտա ընտրությունների արդյուքները¤ դեմ են նույն ԵՄ-ի գոյատեւմանը: Ընդ որում, օրինակ բերեցինք Ֆրանսիան, սակայն այն, որ ԵՄ-ի լինել-չլինելու հարցը մազից է կախված, հայտնի փաստ է: Չնայած խնդիրը բուն ԵՄ-ն էլ չէ: Հայտնի միգրացիոն ճգնաժամը ցույց տվեց, թե, այսպես ասած, ժամանակակից եվրաարժեքներն ինչ պատուհաս են դարձել եվրոպական ազգությունների գլխին: Եվ հիմա էլ, այսինքն՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Եվրոպայով մեկ ծավալվող պահպանողական շարժումը հենց այդ «արժեքների» դեմ է ուղղված՝ առաջ քաշելով ազգային ավանդականին վերադառնալու գերխնդիրը: Բանը հասել է մինչեւ իսկ նրան, որ արդեն իրեն երգչուհի Կոնչիտա անվանող Թոմ Նոյվիրտն է սկսել իր իսկ բեմական այդ մորուքով կնոջ կերպարին սպառնալ՝ «Ես պետք է նրան սպանեմ»: Եվ նույնիսկ երազում է նորից տղամարդ դառնալու մասին՝ «Թոմը վերածնվում է»: Ինչքանո՞վ կստացվի նրա մոտ, դա չէ հետաքրքիրը: Պարզապես, երբ սուպերլիբերալիզմի ամենաակնառու դեմքերից մեկը՝ Կոնչիտան է սկսել հրապարակավ խոսել իր այդ խորհրդանշային կերպարին «սպանելու» պատրաստակամության մասին, ապա դա էլ է վկայում, թե ազգային պահպանողականությունն ինչ ծավալների է հասել ողջ Եվրոպայով մեկ: Իսկ ԵՄ-ն ընկալվում է, որպես սուպերլիբերալիզմն առաջ մղող առանցքային օղակ, եւ բնական է, որ այդ կառույցից հրաժարվելու գաղափարը գնալով միայն ընդլայնվում է իր իսկ ներսում: Եվ դա է, որ բրիտանական հանրաքվեից կամ՝ ԵՄ-ի փլուզման ցանկալիության մասին Թրամփի հայտնի հայտարարություններից էլ վաղ առաջ է բերել կա՛մ այդ կառույցի լինել-չլինելու, կա՛մ էլ՝ գաղափարական՝ հանրային պահանջարկ ունեցող արժեքների հիման վրա վերակառուցման հրամայականը:

ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրական բանակցությունները կվերսկսվեն հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում. CNBC

ԻՍԿ ԵԹԵ ԵՄ-Ն ՓԼՈՒԶՎԻ՞
Բայց կա մեկ այլ հարցադրում եւս. սուպերլիբերալ համակարգն արդյոք պարտվա՞ծ է: Իրադարձությունները, որ ծավալվում են ԱՄՆ-ում, հուշում են, որ գոնե այս պահին՝ ո՛չ: Եվ խնդիրը միայն այն չէ, որ հակաթրամփյան շարժումը գործում է այնպես, ինչպես նախընտրական օրերին: Շատ ավելի էական հանգամանք է, որ այդ շարժման գործունեությունը  էֆեկտիվ է այն աստիճան, որ կարողանում է տորպեդահարել մինչեւ իսկ ԱՄՆ գործող նախագահի քաղաքականությունը: Օրինակ բերենք միգրանտների մուտքն ԱՄՆ արգելող Թրամփի հայտնի հրամանագրի կասեցումը դատարանի կողմից: Այն, որ մի սովորական դատավոր չէր կարող առանց պատշաճ թիկունքի կասեցնել ԱՄՆ նախագահի հրամանագիրը, դժվար չէ կռահել: Առավել եւս, որ դրան հաջորդած նույն ԱՄՆ նախագահի ակտիվ քայլերը եւ անգամ տեսակետը, թե դատավորի այդ քայլը վտանգում է ԱՄՆ անվտանգությանը, բավականին ժամանակ մնում են ոչ էֆեկտիվ: Մեկ այլ օրինակ է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ծրագրերի տորպեդահարումը, որի շուրջ  ձեւավորված խաղը հասավ մի այնպիսի սրության, որ Թրամփը ստիպված էր անձամբ հարվածի տակ չմնալու համար զոհաբերել իր առանցքային թիմակիցներից մեկին՝ Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ֆլինին, թե նա մինչ Թրամփի ինագուրացիան այդ թեմայով քննարկումներ է ունեցել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ: Թե նման սրություն ունեցող ներամերիկյան պայքարը ինչի՞ կհասցնի, Թրամփը, ի վերջո, իրեն  պարտվա՞ծ կճանաչի, թե՞ հաղթող դուրս կգա. իհարկե, սրանց պատասխանը միայն ժամանակը կտա: Իսկ այս պահին փաստը հետեւյալն է. պայքարի մեջ ներգրավված ուժերի հնարավորությունները համարժեք են, եւ դա էլ պայքարի ելքին տալիս է անորոշության պատրանք:
Բայց մյուս կողմից էլ կարելի է նկատել նաեւ, որ ներամերիկյան այդ «կիսամայդանային» գործընթացներում կիրառվում են հիմնականում նույն տեխնոլոգիաները, որոնք տեսել ենք բազում երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: Այն է՝ նույնիսկ կեղծ տեղեկատվությունների վրա լայն քարոզչական արշավներ, դրա միջոցով ներկառավարական համակարգում տեղակայված տարաբնույթ «շարասյուների» միջոցով պետական քաղաքականության տորպեդահարում, ամեն քայլափոխի վարկաբեկիչ հարվածների միջոցով հակառակորդ թիմի անդամներին վախի մթնոլորտի մեջ պահելու փորձեր եւ այդպես շարունակ: Այլ բան, որ դրանք, ինչպես նշեցինք, հայտնի մեխանիզմներ են, վաղուց կան հակաքայլեր եւ բավարար չեն իշխանափոխության համար: Իշխանափոխությունները հաջողված «մայդանների» միջոցով են արվում, ընդ որում, դրանց ժամանակները նույնպես անցել են: Այսինքն, եթե ինչ-որ նոր «հեղափոխական» տեխնոլոգիաներ չներդրվեն կամ՝ նախագահին ոչնչացնելու տարբերակը չկիրառվի, Թրամփն, ի վերջո, կկարողանա կայունացնել դիրքերը:
Առավել եւս, որ սուպերլիբերալիզմը, իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով ԱՄՆ-ի վրա, ավելի ճիշտ, առանց ամերիկյան պետական մեքենայի օգտագործման հազիվ թե կարողանա եվրոպական սուպելիբերալներին անհրաժեշտ օժանդակությունը տրամադրել: Իսկ դա խնդիր է այն առումով, որ այս տարի են եվրոպական առանցքային երկրների ընտրությունները, եւ մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ի օրինակով նույն պահպանողական իշխանափոխությունները Հին աշխարհամասում եւս հաջողությամբ կավարտվեն:
Այսպիսով, թեեւ շարունակվող թեժ պայքարին, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ սուպերլիբերալիզմը կձախողի վերակենդանացման այս բոլոր փորձերը: Թե դա ինչ կերպ կանդրադառնա ԵՄ-ի վրա, այն կտրոհվի՞, թե կկարողանա գաղափարական փոփոխությունների միջոցով գոյատեւել, դժվար է ենթադրել: Բայց վերադառնալով Հայաստան-ԵՄ պայմանագրին` նկատենք, որ այն, ենթադրաբար, կառուցված է ԵՄ-ի ներկայիս արժեհամակարգից ելնելով. համենայնդեպս, Ֆրանսիայի դեսպանը խոսում է նաեւ ժողովրդավարության զարգացման մասին, իսկ Եվրոպայում ժողովրդավարություն ասվածը դեռ հասկացվում է ներկայիս չափորոշիչների համաձայն: Լավ, իսկ եթե ԵՄ-ն դադարեցնի իր գոյությունը կամ անցնի այլ սկզբունքների, Հայաստանը պետք է շարունակի հենց ներկայիս «ժողովրդավարական սկզբունքներո՞վ» առաջ գնալ: Չնայած, այդ պայմանագրին երեւի դրա հեղինակներն էլ լուրջ չեն վերաբերում: Թերեւս ցույց են տալիս, որ ինչ-որ ուղղությամբ առաջ են գնում, մինչեւ պարզ կդառնա, թե ով ում բարեկամն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА