o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արամ Աթեշյանը Մաշալյանի ոտքի տակ օճառ դրեց և նրան դրդեց հրաժարականի. Հացպանյան

15.02.2017 15:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Արամ Աթեշյանը Մաշալյանի ոտքի տակ օճառ դրեց և նրան դրդեց հրաժարականի. Հացպանյան

Պոլսո հայոց պատրիարքարանում սկանդալ է հասունանում:  Պոլսո եպիսկոպոս Սահակ Մաշալյանն իր հայտարարության մեջ մեղադրել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ ժամանակին պատրիարքի տեղապահի ընտրությունը արգելելու, ինչպես նաեւ այս տարվա Սուրբ Ծնունդին հավատացյալներին տված խոստումը դրժելու մեջ։

Արամ Աթեշյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն

<<Պահանջում ենք պատժել սրբապիղծ Արամ Աթեշյանին>> նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանը նշում է, թե Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պատռեց Արամ Աթեշյանի դեմքը:Սահակ Մաշալյանի արածը նա  աննախադեպ է որակում:

<<Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պատռեց Արամ Աթեշյանի դեմքը: Սահակ Մաշալյանի արածն աննախադեպ էր: Նա իր քայլով փակեց Պոլսո պատրիարքարանի դռները:Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնում է, պատրիարքական ընտրությունները չեն կարող կայանալ: Իր լիազորություններն օգտագործելով 8 տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, և համաձայն եկեղեցական օրենքների՝ նա արժանի է պատժի:Պատրիարքի աթոռը 8 տարի երբե        ք թափուր չի մնացել>>:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել և հրաժարական է տվել ոչ միայն Կրոնական ժողովի ատենապետի, այլև՝ պատրիարքարանին կից գործող <<Հովակիմ 1461>> հիմնարկի փոխատենապետի պաշտոնից, ինչպես նաև իր թեկնածությունն է հանել Պոլսո պատրիարքական hնարավոր ընտրությունից:

Սարգիս Հացպանյանը նաև նկատեց, իրենց կանխատեսումներն Արամ Աթեշյանի վերաբերյալ այսօր իրականություն են դառնում և Սահակ Մաշալյանի համբերության բաժակը լցվել է, և նա դիմել է ծայրահեղ քայլի՝ հրաժարական տալով:

Ըստ Սարգիս Հացպանյանի՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, գիտակցելով, որ Սահակ Մաշալյանը, ով պատրիարքի ընտրություններում իր հիմնական թեկնածուն էր, հունից դուրս կգա, նրան արհամարհել է, այնպես է արել, որ նա հրաժարվի Պոլսո պատրիարքի ընտրություններին մասնակցելու ցանկությունից: Իսկ ամբողջ Թուրքիայում միայն ինքն ու Սահակ Մաշալյանն են եպիսկոպոս։

<<Արամ Աթեշյանը միտումնավոր է ընտրությունները հետաձգում՝ ընտրություններ անցկացնելու համար Պոլսի նահանգապետարան չի դիմում, որպեսզի երկարաձգի իր պաշտոնավարումը: Իրականում պատրիարքարանը չպետք է դիմի Թուրքիայի իշխանություններին ընտրություն անցկացնելու համար>>: 

Ս.Ա.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА