o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ՉՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՐԱՄՓԸ ՊԵՏՔ Է ՇՏԱՊԻ

14.02.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ՉՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՐԱՄՓԸ ՊԵՏՔ Է ՇՏԱՊԻ

Դեռ անցած տարվա դեկտեմբերին ¥«Իրավունք», թիվ 132¤, երբ նոր էր ազատագրվել Հալեպը, առիթ էինք ունեցել ենթադրություն հայտնել, թե դրանից հետո որ ուղղությամբ կկենտրոնանա սիրիական պատերազմը: Ըստ այդմ՝ «Հալեպի օպերացիան ավարտելով, այստեղ կենտրոնացած սիրիական ուժերը նախ արագ եւ հաջող օպերացիա կձեռնարկեն` քաղաքից դեպի արեւելք եւ հյուսիս-արեւելք ուղղություններով: Նպատակը նախ՝ Էլ-Բաբ ռազմավարական նշանակության քաղաքի ազատագրումն է՝ այդ կերպ տվյալ ուղղությամբ կենտրոնացած թուրքական եւ քրդական ուժերը ինչ-որ կերպ վերահսկելի դարձնելու համար: Ու այդ հարձակումը մինչեւ Եփրատի արեւմտյան ափերը շարունակելով...»: ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ 
ԸՆԹԱՑՔԸ
Եվ ահա, այս հունվարի կեսերից սկսած, պարզ դարձավ, որ իրականում էլ Սիրիայում ռազմական հիմնական զարգացումներն ընթանում են հենց նշված՝ Էլ-Բաբի ուղղությամբ: Եվ մինչ դրանից սպասվող հետեւանքներին հասնելը, նախ ներկայացնենք այս պահի իրավիճակը: Հալեպի ազատագրումից հետո պարզ դարձավ նաեւ, որ Թուրքիան պարտադրված էր, մասնավորապես` սիրիական պատերազմում գնալ ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցության: Դա հիմնավորվեց ինչպես ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ հայտնի գործունեությամբ, այնպես էլ այն փաստով, որ Հալեպի մարզի հյուսիսում` «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակներում գործող թուրքական բանակը եւ նրան ենթակա խմբավորումները բացահայտ կերպով սկսեցին կոորդինացված գործողություններ ծավալել մի կողմից սիրիական ուժերի, մյուս կողմից էլ՝ չեզոք հարաբերություններ ձեւավորվեցին նույն հատվածում գործող քրդերի հետ: Նկատվեց նաեւ, որ առկա են հստակ պայմանավորվածություններ, թե կողմերից որ մեկը ԻՊ-ից  որ հատվածները կարող է ազատագրել, եւ մինչ պատերազմի վերջնական ավարտը միմյանց միջեւ ինչ շփման գծեր կպահպանվեն: 
Այսպիսով, այս վերջին շաբաթներին, ինչպես եւ ենթադրել էինք, սիրիական բանակը ակտիվորեն շարժվում էր Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի հիմնական կետերից մեկը դարձած Էլ-Բաբի ուղղությամբ ¥տե՛ս քարտեզը¤, որին հյուսիսից մոտեցել էին թուրքական ուժերը, սակայն որոշակի կորուստներից հետո չկարողացան մտնել քաղաք: Եվահա, սիրիական ուժերի հարձակումը թուլացրեց Էլ-Բաբի պաշտպանությունը, ու երեկ էլ Էրդողանը հայտարարեց, թե իրենց ուժերը հասել են այդ բնակավայրի կենտրոնական հատվածները: Եվ, զուգահեռաբար էլ սիրիական բանակը մի փոքր փոխեց ուղղությունը, հիմնական հարվածը կենտրոնացնելով դեպի Եփրատ գետ տանող լայն ճակատի վրա: Դրանից էլ զատ` քրդերը, որ Էլ-Բաբի հատվածում մնացին պասիվ վիճակում, իրենց հերթին հնարավորություն ունեցան այդ հատվածի հիմնական ուժերը վերախմբավորել Եփրատից արեւմուտք իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում, եւ ակտիվ հարձակումների արդյունքում ներկայումս հայտնվել են ԻՊ-ի մայրաքաղաքը համարվող Ռաքքայից հաշված կիլոմետրերի վրա:
Փորձենք ամփոփել պատկերը: Ամենակարեւորը՝ ՌԴ-ին հաջողվել է ¥համենայնդեպս, այս պահի դրությամբ¤ սիրիական պատերազմի` իրար նկատմամբ մինչ անցած տարվա վերջերը ծայրահեղ թշնամաբար տրամադրված երեք առանցքային ուժերի՝ սիրիական բանակի, թուրքերի ու նրանց ենթակա ուժերի եւ քրդերի գործունեությունը դարձնել եթե ոչ դաշնակցային, ապա գոնե համախմբված, պայմանավորված, վերահսկողության գոտիները իրար միջեւ համաձայնեցված: Ընդ որում, սահմանադրության նախագիծը, որը ՌԴ-ն ¥այստեղ, թերեւս Իրանի անունը եւս պետք է ավելացնել¤ առաջարկել է, եւ նույն կողմերը կարծես թե ընդունել են, նաեւ հետպատերազմյան Սիրիայի համար է ֆիքսում նման համաձայնեցված վիճակ: Եվ երկրորդը. այդ կոորդինացիայի արդյունքում երեք ուժերի հիմնական թիրախը դարձել է ԻՊ-ն, եւ նրանց այդ համատեղ գործունեության էֆեկտն առավել քան տեսանելի է: Հաշվի առնելով նաեւ, որ ԻՊ-ն կորցրել է իր արտաքին օժանդակության զգալի մասը ու հիմա ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ մարդկային ռեսուրսների առումով  բավականին բարդ վիճակում է:

Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՆԿԱՐԱՅԻՑ
Կարճ ասած, սիրիական պատերազմի վերջը սկսում է ավելի ու ավելի պարզ երեւալ, եթե միայն պահպանվի պայմանավորվածությունների հիշատակված համակարգը: Եվ այստեղ էլ հարցականներ կան, քանի որ դեռ անորոշ է մնում ԱՄՆ-ի դերը: ԻՊ-ի դեմ նաեւ ՌԴ-ին ուղղված համատեղ պայքարի մասին ակնարկներ, իհարկե, Թրամփը քանիցս հնչեցրել է: Այլ հարց, որ եթե պատերազմը շարունակվի, եւ խաղաղությունը վերահաստատվի այս պահին գործող հիշատակված սխեմաներով, դա ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական պարտություն է: Իսկ Թրամփի որոշակի քայլեր էլ պարզ ցույց են տվել, որ նա նման իրավիճակի հետ պատրաստ չէ հաշտվել: Նկատի ունենք, որ մի կողմից Վաշինգտոնը նկատելիորեն սրեց Իրանի հետ հարաբերությունները, մյուս կողմից էլ՝ ակտիվ երկխոսություն կա Թուրքիայի հետ, եւ այդ ամենը, բնական է, չեն կարող ուղղված չլինել նաեւ ՌԴ-Իրան-Թուրքիա համատեղ գործունեությանը: Բայց. ՌԴ-ն անմիջապես էլ ցույց տվեց, որ մտքով անգամ էլ չի անցկացնում Իրանին թողնել «խաղից դուրս» վիճակում, անգամ՝ Թեհրանի փոխարեն Վաշինգտոնին դաշնակից ստանալու միջոցով: 
Մյուս կողմից, կարո՞ղ է Վաշինգտոնը Թուրքիային պոկել այդ եռակողմ դաշինքից: Անկարան այս հարցում ունի մի քանի հստակ պայման: Առաջինը, ԱՄՆ-ը պետք է հրաժարվի քրդերից, ընդ որում, խոսքը ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Սիրիայի քրդերի մասին է: Երկրորդը. Թուրքիան ոչ մի պարագայում չի ցանկանում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցել նախկինում եղած վասալային կարգավիճակով: Այսինքն, այն դրվագով, երբ Անկարայի շահն է պահանջում, կհամագործակցի Վաշինգտոնի հետ: Մյուս դրվագով, եթե շահավետ է Մոսկվայի կամ՝ Պեկինի հետ համագործակցել, այդպես էլ կանի, եւ Վաշինգտոնը պետք է պարտավորվի՝ այդ պատճառով նախկինի պես չճնշել թուրքերին:
Բայց համաձայնվելով այդ պայմանների հետ, ԱՄՆ-ը հազիվ թե բան շահի: Նախ՝ դա միանգամից խզում է քրդերի հետ հարաբերությունները, մինչդեռ սիրիական խաղատախտակին հենց քրդերն են ԱՄՆ-ի թեեւ ոչ շատ կայուն, բայց միակ հենարանը: Ընդ որում, քրդերն ակտիվ կապեր ունեն նաեւ ռուսների հետ եւ լիովին կանցնեն ռուսական ուղղվածության՝ Վաշինգտոնի նման քայլից հետո: Եվ այս դեպքում Անկարան նորից Մոսկվայի հետ է բանակցելու՝ քրդերին իր հանդեպ գոնե չեզոք վիճակում պահելու համար: Բայց չէ՞ որ ներկայումս էլ այդ չեզոքությունը ապահովել է, նաեւ ունի երաշխիքներ, որ սիրիական նոր սահմանադրությունը եւս նման չեզոքություն կապահովի: Դրանից զատ, Թուրքիան մեծ սպասելիքներ ունի ինչպես ռուսական «Թուրքական հոսք» գազատարի, այնպես էլ՝ «Մետաքսի ուղու» ծրագրերից:

ԹՐԱՄՓԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՕԲԱՄԱՅԻ ՓՈՐԱԾ ՓՈՍԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ
Այսպիսով, Թուրքիայի համար մնում է շահավետ առանց ավելորդ ցնցումների սիրիական այս խաղի ավարտին հասնելն ու դրանից ակնկալվող տնտեսական օգուտները ստանալը: Վաշինգտոնը կարո՞ղ է առաջարկել շատ ավելի մեծ տնտեսական հեռանկարներ, այդ դեպքում արդեն Անկարան ներկայիս ընթացքը փոխելու մասին մտածելու հիմքեր կունենա: Չնայած, դա էլ բան չի փոխի. լուրջ կասկածի տակ է, որ Վաշինգտոնը կհամաձայնվի տարածաշրջանում մեծ ուժեր կենտրոնացնել՝ ռազմական իրավիճակում բեկման հասնելու համար: Դրա հեռանկարը ծանր կորուստներն են, իսկ ներամերիկյան` գնալով միայն խառնվող իրավիճակը Թրամփին հաստատ նման ռիսկի գնալու հնարավորություն չի տալիս: Այսինքն, Վաշինգտոնի հետ այս պահին գլոբալ համաձայնության դեպքում անգամ Անկարան մեծ հավանականությամբ կստանա այն նույն իրավիճակը, երբ չնայած բոլոր ջանքերին, այդպես էլ չկարողացավ նույնիսկ Հալեպը պահպանել եւ ստիպված էր ռուսների հետ հաշտության գնալ:
Մի խոսքով, այն տպավորությունն է, որ Թրամփը չասենք փորձեց, այլ մի փոքր տնտղեց Սիրիայի շուրջ ձեւավորված ներկայիս կոնցենսուսային իրավիճակը փոխելու հարցը, սակայն հեռանկարները տեսանելի չեղան: Ու թերեւս ամենահարմար տարբերակն է դառնում ռուսների հետ պայմանավորվածությունների գնալը: Այլ բան, որ այս դեպքում էլ ժամանակն է Թրամփի դեմ: Սիրիական բանակը շատ հնարավոր է, որ արդեն հաշված շաբաթներ անց դուրս գա Եփրատի հովիտ եւ ԻՊ-ի թիկունքային գրեթե չպաշտպանված այդ հատվածով արագորեն շարժվի Ռաքքայի ուղղությամբ: Իսկ դա կնշանակի պատերազմի ավարտը, եւ այդ պարագայում արդեն պարզապես Թրամփի հետ ինչ-որ բան պայմանավորվել-չպայմանավորվելու խնդիրը գործնական օրակարգից դուրս կգա: Ավելի ճիշտ, այդ իրավիճակում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, որոնք, ինչ խոսք, լինելու են, պարզապես այս գոտում կֆիքսեն ստատուս-քվոն: Այսինքն, վերջնականապես Սիրիայում խաղից դուրս չմնալու համար Թրամփը պետք է շտապի: Բայց թե որ ուղղությամբ, դա է ամենամեծ հարցը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА