o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վկաներին չեն հարցաքննել». Շվեդիայում մահացած հայ երիտասարդի գործի հետքերով

14.02.2017 16:42 ԻՐԱՎՈՒՆՔ
«Վկաներին չեն հարցաքննել». Շվեդիայում  մահացած հայ երիտասարդի գործի հետքերով

«Իրավունք»-ը օրեր առաջ անդրադարձել է Շվեդիայում ոստիկանների անգործության պատճառով մահացած 32 տարեկան Դավթի Բարսեղյանի դեպքին: «Իրավունք»-ն այսօր ուղիղ կապ հաստատեց Շվեդիայում գտնվող Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների փաստաբան Մարկ Սաֆարյանի հետ եւ տեղեկացավ, որ Դ. Բարսեղյանի մահվանից անցել է մեկ շաբաթ, սակայն իրավապահները չեն հարցաքննել երկու վկաներին: «Պահանջել եմ, որ ոստիկանները հարցաքննեն վկաներին»,- ասաց փաստաբանը: 

Հայտարարվել է գործի ավարտ․ Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

Մարկ Սաֆարյանի տեղեկացմամբ Դավիթ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները պարզ կլինեն 2-3 շաբաթվա ընթացքում:Դատախազությունը հարուցել է քրեական գործ, իսկ ոստիկանության համապատասխան բաժինն անկախ քննություն է սկսել:  

Ի դեպ, Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների փաստաբանից տեղեկացանք նաեւ, որ ըստ շվեդական պարբերականներից մեկի հրապարակման կալանավորների մահվան համար   99%-ով ոչ ոք չի դատապարտվում:

Շվեդիայում ՀՀ-ի դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարԱրշակ Մանուկյանն էլ ասաց, որ որեւէ տեղեկություն այս պահին դեսպանատունը չգիտի, քանի որ նախաքննություն է ընթանում, որից հետո պարզ կլինի` ինչ է եղել իրականում: Արշակ Մանուկյանից տեղեկացանք, որ ըստ Շվեդիայի ոստիկանության հաղորդագրության, որը հրապարակվել է նաեւ շվեդական թերթերում, եղել է գողության ահազանգ: Դրանից 45 րոպե հետո ձերբակալվել են երեք հոգի, որոնցից մեկը բաժանմունքում վատ է զգացել: Կանչել են շտապօգնություն, սակայն մինչ շտապօգնության գալը ձերբակալվածը մահացել է: Ավելին` շվեդական թերթերում անգամ գրված չի եղել մահացածի անուն-ազգանունը: 

 

Սոնա Դավթյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА