o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԼՈԳԵՐ ԼԱՊՇԻՆԸ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՕԲՅԵԿՏ

10.02.2017 19:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲԼՈԳԵՐ ԼԱՊՇԻՆԸ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՕԲՅԵԿՏ

Թե ինչ վտանգավոր նախադեպ է ստեղծվում Բելառուսի բռնապետ Լուկաշենկոյի որոշմամբ ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվի հոշոտմանը հանձնելու հետեւանքով, գիտակցում են բոլորը` ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս: Փաստորեն, դաշնակիցների նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամական այդ քայլին կարող է հետեւել այն, որ ցանկացած երկրի քաղաքացի կարող է արտահանձնվել Ադրբեջանին` Արցախ այցելելու համար, Ուկրաինային` Ղրիմ այցելելու համար, Վրաստանին` Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելելու համար... Բացվել է աբսուրդային եւ ապակայունացնող որոշումների Պանդորայի արկղը: Սակայն, քանի որ մենք նախընտրական շրջանում ենք, ուստի Լապշինի հարցն այս կամ այն չափով առկա է նախընտրական քարոզչությունում: ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ 
ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ
Երբ նոր-նոր էր Մինսկում տեղի ունեցել բլոգերի պատանդառությունը, այն ժամանակ Հայաստանում պատշաճ արձագանքել էին միայն ՀՅԴ երիտասարդական կառույցը` Բելառուսի դեսպանատան մոտ ցույց անելով, եւ ՍԻՄ-ը` տարածելով հայտարարություն, ինչպես նաեւ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի ծավալուն հարցազրույցով խնդրի շուրջ: Իսկ, օրինակ, ընդդիմադիրները գործնականում քնած մնացին, մինչեւ փետրվարի 7-ի ԱԺ նիստը: Միայն այդ ժամանակ բլբուլ կտրեցին, հավաքվեցին, գնացին Բելառուսի դեսպանատան մոտ, իսկ կոլխոզային ֆյուրեր Լուկաշենկոյի արարքի վերաբերյալ բոլ-բոլ շատախոսեցին` ե՛ւ ԱԺ ամբիոնից, ե՛ւ տարբեր լրատվական հարթակներով: Ընդ որում, այդ ընթացքում քիչ չէին նաեւ անպատասխանատու հայտարարությունները` ՀԱՊԿ-ից եւ ԵՏՄ-ից դուրս գալու եւ այլն: 
Ուշագրավ է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կեցվածքը: Փոխանակ հետեւելու ՀՀԿ խմբակցության ղեկավար եւ իշխող կուսակցության այլ ներկայացուցիչների տրամաբանական մոտեցմանը, որ ոչ բարեկամական տեւական դրսեւորումների համար պետք է բարձրացնել Բելառուսին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը, տիկինը որոշեց պահանջել, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից: Բայց, ախր, այնքան թափանցիկ է` Գագիկ Ծառուկյանը Բելառուսի ֆյուրերի մոտիկ ընկերն է, բիզնես շահեր ու նման բաներ էլ կան, եւ այդ դեպքում ինչպե՞ս ԲՀԿ այդ կարկառուն գործիչը կոնկրետ Բելառուսի դեմ ուղղված քայլեր առաջարկի եւ պահանջներ առաջադրի: Բա առաջնորդը չի՞ ասի` այդ ինչեր ես խոսում: Ուստի, քանզի միեւնույնն է, Ծառուկյան դաշինքում գաղափարախոսությունն իսպառ բացակայում է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտներում, ավելի հեշտ է հնչեցնել Հայաստանի` ՀԱՊԿ-ից հեռանալու պահանջը: Եվ գլուխը քարը, թե այդպիսի քայլ իրականացնելու դեպքում նույն Բելառուսի բռնապետին, անհարմարություն չպատճառելով հանդերձ, ինչպիսի գլխացավանքի տակ պետք է մտնի մեր երկիրը: Էլ ավելի գլուխը քարը, որ մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարի կողմից ԱԺ ամբիոնից այդպիսի անպատասխանատու բան հնչեցնելը ինչպիսի ոչ այնքան հաճելի արձագանք կունենա դրսում: Եվ դա այն պարագայում, որ այժմ առաջնագծից ամեն օր բավականին տագնապալի լուրեր ենք ստանում: Ճիշտ է, դա դեռ պատերազմ չէ, բայց ապրիլին էլ բավականին կտրուկ ու անսպասելի էր սկսվել: 
Դե, իսկ ավելի փոքր ընդդիմադիր միավորումների ներկայացուցիչները` լինի դա «Ելքը», թե այլք, արդեն ինչ ասես կարելի է լսել: Հանգիստ կարող են լեզուներին զոռ տալ, միայն թե գեղեցիկ, ժողովրդին դուր եկող ճառեր ստացվեն: 

«Ժողովուրդ». Ամեն վայրկյան կարող էին վզից բռնել ու դուրս շպրտել, եթե վարչապետի կոչը չլիներ. Հրաչյա Հարությունյանը՝ ադրբեջանցի բլոգերի մասին

ԱՆԳԱՂԱՓԱՐ Ո՞ՒՐ ԵՍ ԳՆՈՒՄ, ՓԱՆՈՍ ՋԱՆ
Սակայն գաղափարախոսությունից զուրկ վիճակը ուղղակիորեն ազդում է եւ նախընտրական դաշինքների ներքին կայունության եւ արդյունավետության վրա: Այսպես, Օհանյան-Օսկանյան դաշինքի կապակցությամբ Պարույր Հայրիկյանը  հայտարարում է, որ ով էլ դիմի, պետք է ընդունել: Դե, առաջիկայում այդտեղ սպասվում է «Ժառանգության» բեկորներից մեկի հայտնությունը: Մեկ ուրիշ բեկոր գնացել է Խաչատուր Քոքոբելյան-Հրանտ Բագրատյան դաշինք, ուր այդ երկու լիդերները դեռ չեն էլ կարողանում կողմնորոշվել, թե ով պետք է լինի առաջինը: Իսկ ճղճղան Զարուհի Փոստանջյանին, կարծես թե, կարող է ապաստան տալ «Ելքը», ինչի առնչությամբ «Ելքի» ջահելությունը զօրուգիշեր Ֆեյսբուքում վիճում է` Զառայի շնորհիվ լրացուցիչ ձայնե՞ր կգան, թե` ընդհակառակը, ընտրողների ձայներ կկորցնեն: Շատ բնորոշ է` հարցնող չկա, թե գաղափարական տեսակետից ինչքանով է ճիշտ կամ սխալ, այլ հետաքրքրողը միայն ձայների քանակն է: 
Օհանյան-Օսկանյան դաշինքում էլ ձայների քանակի հարցի առաջնահերթությունը եւ գաղափարախոսության բացակայությունը տնաքանդ դեր է կատարում: Օրինակ, Հայրիկյանն ասում է, որ, եթե «հաղթական դաշինք» չլինի, ինքն այդտեղ անելիք չունի: Դե պարզ է, հասկանում են, որ մի կերպ հինգ տոկոսի կձգեն, կամ չեն ձգի, այդ դեպքում, ասենք, 10-րդ հորիզոնականին Պարույր Հայրիկյանը կամ Արամ Գասպարիչը մնան որ ի՞նչ անեն: Ընդ որում, օսկանյանական թիմում էլ տարաձայնություն կա, թե ինչքանով է ընդունելի առաջնորդ Սեյրան Օհանյանն իր կոմպրոմատի բեռով, եւ արդյո՞ք այդպիսի զռռացող ապագաղափարական աջաբսանդալով որեւէ նորմալ հանգրվանի կգան: Դա պարզորոշ երեւում է նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի խոսքից, զգացվում է նաեւ օսկանյանականներին հարող քաղաքագետ Դերենիկ Մալխասյանի տրամադրությունից: 
Այնպես որ, նման է` ահագին մարդ մինչեւ ընտրությունների օրը Օհանյան-Օսկանյան դաշինքից կհեռանա: Դե, եթե մանդատ ստանալու շանս չկա, էլ հանուն ինչի՞ չարչարվել, քարոզել, կռիվ տալ այն ընտրությունների համար, որոնք Վարդան Սիվիլիթասիչն անվանում է «ճակատագրական»: 
Իսկ թե ուր է գնում Ծառուկյան դաշինքը` կտեսնենք այսօր կայանալիք ԲՀԿ համագումարի ընթացքից: Եթե իրոք գերիշխի այն միտումը, որ Ծառուկյանը պետք է ստանձնի ԲՀԿ նախագահի պաշտոնը (իսկ նման է, որ հենց դրան էլ գնում է), ապա «լայն դաշինքի» փոխարեն կստացվի ընդամենը ԲՀԿ-ով գնալ, ցուցակում ընդգրկելով մի քանի մարդ այլ կուսակցություններից: 
ՀՎԿ դարձած ՕԵԿ-ն էլ, որ ավելի վաղ գնացել էր այլ կուսակցություններն իր հետ միավորելու ճանապարհով, հիմա նույնպես այդ ճգնաժամը զգում է: Նախկին կուսակցությունների նախկին առաջնորդները զգալով, որ ցուցակում անցողիկ տեղ չեն ստանում, թողնում գնում են, անգամ նորից վերականգնում նախկինում լուծարված կուսակցությունները: 
Կարճ ասած, զուտ մանդատասիրության հիմքով ձեւավորված դաշինքներից պողոս-պետրոս դուրս չի գալիս: Համ էլ, ընտրողը առաջվա միամիտը չէ, որ գեղեցիկ խոսքի հետեւից գնա, ընտրողը լավ էլ հասկանում է, որ գործ ունի ընչաքաղց մանդատասերների հետ: Եվ բնական է, որ շատերը որեւէ ցանկություն չեն ունենալու անվճար քվե տալ այդպիսի ընդդիմությանը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА