КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 14. 12. 2019 : :
Անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տարածված լուրերն այն մասին, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման ՀՅԴ-ական նախարար Դավիթ Լոքյանը Ախուրյան գետի վրա ՀԷԿ-եր ունի, նախարարը մեզ հետ զրույցում մեկնաբանեց.
- Ախուրյան գետի վրա ՀԷԿ-եր ունենալու մասին տեղեկությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն: Ես ՀԷԿ-եր կառուցել եմ, ունեմ, բայց ոչ նշված վայրում: Ես իմ արդար աշխատանքով ՀԷԿ-եր եմ կառուցել Ղարաբաղում, որից վատ չեմ զգում առհասարակ: Ավելին, չեմ էլ թաքցնում: Իսկ, թե ինչու են հիմա սկսել դա, այն էլ` թյուր ինֆորմացիայի տեսքով շրջանառել, չեմ կարող ասել:
ՀԳ. Տեսնես մեր երկրում, քանի հոգի կարող է արդար քրտինքով ՀԷԿ-եր կառուցել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ