ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիմա ես մեծացա արդեն... բայց վախենում եմ...». անկեղծանում է երգիչ Razboy-ը

09.02.2017 23:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
«Հիմա ես մեծացա արդեն... բայց վախենում եմ...». անկեղծանում է երգիչ Razboy-ը

«Իրավունքը» տեղեկացրել էր, որ Գերմանիայում մահացել է  ֆոտոմոդել եւ երգիչ ՎԱՐԴԱՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ՝ Razboy-ի մայրը, որը բուժման նպատակով Фото Sarafyan Hrant.մեկնել էր այնտեղ, սակայն բժիշկներն այս դեպքում անզոր գտնվեցին… Ծնողի բուժման համար գումարային բոլոր միջոցները սպառած երգիչը մոր մահվանից օրեր առաջ դիմել էր հանրությանը՝ աջակցություն խնդրելով, որպեսզի կարողանա մեկնել Գերմանիա եւ նրա կողքին լինի կյանքի վերջին օրերին, բայց այդպես էլ անհրաժեշտ գումարը չհավաքվեց: Իսկ մայրը մահացավ որդուց հեռու ու հուղարկավորվեց Գերմանիայի հայկական գերեզմանոցում: Ողբերգարական դեպքից միայն մեկ շաբաթ անց երգիչը խոսեց իր ապրումների մասին. «Չգիտեմ էլ որտեղից սկսեմ... դժվար է շատ… մեծացա... հասկանում եմ դա օր-օրի, ժամ-ժամի վրա... Ինձ համար մշտապես աշխարհը մի փոքր այլ էր, ես տեսնում էի աշխարհն այնպես ինչպես ինքս էի ներքուստ այն կառուցում: Դժվար է, այո, շատ դժվար... մարդկային լեզուն անկարող է բացատրել այն ցավը, որը ներսումս տակնուվրա է արել հոգիս... դա անկարելի է բացատրել, չի գտնվի երկրի վրա մեկը կամ մյուսը` ով կկարողանա բացատրել կամ նկարագրել այդ ցավը: Մեծանում եմ անգամ մտքերս կառուցելիս... Ես հասկանում եմ, գիտեմ, որ բոլորի համար իրենց ծնողներն էլ նույն կերպ են ընդունվում, բայց այ ես… Ես ինչու եմ մտածում, որ իմ դեպքում մայրս ավելին էր, քան ուղղակի մայր, մի գուցե դա աննկարագրելի որդիական կապն էր, որ սրբացված էր իմ մեջ այն պահից, երբ սկսել եմ գիտակցել նրա կարեւորությունն իմ կյանքում... Սկսել եմ կապվել նրան իմ մտքով, հոգով ու սրտով... Ես ընտելացել էի նրան, անգամ երբ դեռ ծնված չէի... Էլի եմ մեծանում, զգում եմ, ես մինչեւ նրան կորցնելն էի փոքր, այո, ես երեխա էի եւ դա չեմ էլ փորձում թաքցնել... հիմա ես մեծացա արդեն... բայց վախենում եմ... Չէ որ մեծերը չեն վախենում ինչ-որ բաներից... բայց ես միայն մի վախ ունեմ… վախենում Фото Sarafyan Hrant.եմ վերադառնալ տուն, տուն, որտեղ չկա այն կարեւոր ներկայությունը, որին ընտելացել էի իմ կյանքի հինավուրց օրերից` իմ մանկության օրերից… Դժվար է շատ կորցնել մի ՄԱՐԴՈՒ` ով քեզ համար արեւի շողերից էլ ջերմ էր տաքացնում «ձմեռվա սառնամանիքին», արեւ, որ գիշերներն էլ էր ծագում եւ այդ ծագելուց գիշերվա մեջ «արևածագեր» էր լինում... Հոգուս ամենալայն տարածքը մնաց չլրացած... բայց այդտեղ մշտապես կլինի նույն ձմեռվա տաք արեւը եւ գիշերային արեւածագը, իսկ սիրտս կշարունակի զարկել եւ զարկեցնել այն կանգնած սիրտը, որը իմ սրտի միջոցով պիտի շարունակի ապրել... Ինձ կօգնի եւ կյանք կպարգեւի`պատրաստելով ինձ կյանքի նոր գարունների համար: Իսկ ես կսպասեմ այն ծնվող նոր ԳԱՐՈՒՆԻՆ, որին Գայանե կկոչեմ, եւ նա իմ աղջիկը պիտի լինի՝ կրելով իմ Սրբության անունը… Ես նաեւ նրան կվերադարձնեմ այն սիրտը, որն իմ սրտի մեջ է լինելու մինչեւ նրա աշխարհ գալը...»: Եզրափակելով խոսքը՝ Վ. Նահապետյանը շնորհակալություն է հայտնում ընկերներին՝ իր հետ լաց լինելու համար. «Ինձ համար մեծ ցավ էր, երբ մեկնաբանությունները կարդում էի եւ նկաատում, թե ինչքան ծնողներ են հեռացել կյանքից վաղաժամ, ինչքան ցավ կար, որ աննկատելի էր... Անգամ դա կարդալիս էի մեծանում... Այո, մեծացա ես... Սա վերջին գրառումն էր...»:

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին՝ Արթուր Վարդանյանի կողմնակիցներից

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА