o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ԷՐ ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԴՌՆԵՐԸ ՀԱՍԵԼ

09.02.2017 14:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ ԷՐ ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԴՌՆԵՐԸ ՀԱՍԵԼ

Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նման հայտարարությամբ հանդես եկավ. «Մենք քննարկել ենք Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքին  համապատասխան»: Կարելի է ասել՝ ստանդարտ հայտարարություն է: Բայց թե ինչո՞ւ Տուսկը որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ, թերեւս բավականին հետաքրքիր պատճառ կարող է ունենալ:ՄԵԿ Է, ԲԱՔՈՒՆ ԵՄ-Ի 
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐ ՉԻ ԴԱՌՆԱ
Սկսենք նրանից, որ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում, ուր Ալիեւն այցելել է ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսաքաղաքական համագործակցության նախապատրաստվող պայմանագրի շուրջ բանակցությունների նպատակով եւ հանդիպել է ԵՄ մի շարք ղեկավարների հետ: Նման պայմանագրի շուրջ աշխատանքները սկսվել էին դեռ անցած տարի, այն բանից հետո, երբ 2015թ.-ին Ադրբեջանը հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրից: Ընդ որում, ասոցացման պայմանագրից հրաժարվելն այն ժամանակ Ադրբեջանը բացատրեց նրանով, որ այդ փաստաթղթում, ինչպես ժամանակին Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովն էր հայտարարել՝ «Արեւմուտքը ցանկանում է, որ մենք ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրին գնանք, սակայն այնտեղից հեռացրել են մեր տարածքային ամբողջականության հարցը»:
Եվ ահա հիմա էլ նույն ակտիվ փուլում է ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր պայմանագրի նախապատրաստումը: Ուրեմն` ինչո՞ւ է հիմա Ալիեւն այդքան հետաքրքրված, որ անձամբ է հասնում Բրյուսել: Բացատրություններից մեկն էլ կարող է այն լինել, որ այս անգամ ԵՄ-ն փաստաթղթում ներառել է «տարածքային ամբողջականության հարցը», ինչի պատճառով ասոցացման փաստաթուղթը ձախողվեց: Սակայն Տուսկի հիշատակած հայտարարությունից նման տպավորություն չի առաջանում: Ընդհակառակը, բոլորի կողմից լսվող եւ Բաքվի համար ակնհայտորեն անընդունելի այս ստանդարտ դարձած հայտարարությունից հետո Տուսկը նաեւ հավելել է, որ՝ «ԵՄ-ն շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել միջնորդ ջանքերին եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին»: Իսկ դա այն իմաստն ունի, որ ԵՄ-ը չի պատրաստվում որեւէ այլ ձեւաչափով կամ տարբերակով խառնվել ղարաբաղյան թեմային:Չնայած, Տուսկը կարող է մի բան ասել, սակայն վերջում ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում տրամաբանորեն այլ անդրադարձ լինի Ղարաբաղին: Բայց այս դեպքում պետք է նաեւ դրա լուրջ շարժառիթը լինի, այսինքն, այդ ի՞նչ է փոխվել, որ ասոցացիայի դեպքում ԵՄ-ն Բաքվի ուզած տարբերակը մերժեց մինչեւ իսկ այդ փաստաթղթի տապալման գնով, սակայն հիմա չի մերժում: Բայց նման բեկումնային փոփոխության մասին որեւէ փաստ կամ գոնե՝ ակնարկ դժվար է տեսնել: Ընդհակառակը, կարելի է այլ հանգամանքներ տեսնել, որոնք ասոցացիայի ձախողումից հետո էլ ավելի են թուլացրել Ադրբեջանի դիրքերը: Նախ, այն ժամանակ դեռ օրակարգում էր ԵՄ ադրբեջանական գազ հասցնելու թեման, որը Բաքուն համարում էր իր հիմնական հաղթաթուղթը: Բայց ներկայիս իրողությունների պարագայում այդ մասին խոսելն անլուրջ է: Ավելին. անգամ Ադրբեջանի «մեծ եղբայրն» է բոլոր խաղադրույքները կատարում ռուսական «Թուրքական հոսք» գազատարի ծրագրի վրա եւ դրան այլընտրանք համարվող ադրբեջանական նոր գազամուղի կառուցման համար հազիվ թե համաձայնվի Մոսկվայի հետ նոր բախման գնալ: Հաջորդը. ԵՄ-ն, որ նույնիսկ չգիտի, թե մինչեւ այս տարեվերջ գոյություն կունենա, թե՝ ոչ, հազիվ թե նույնիսկ մտքի ծայրով անցկացնի Ադրբեջանից մի քանի հազար կիլոմետրանոց գազատարի կառուցման եւ այդ նպատակով տասնյակ միլիարդներ ծախսելու մասին:
Այսպիսով, Բաքվի հիմնական հաղթաթուղթը, համենայնդեպս՝ այս պահին, չկա: Դրան ավելացրած, տեւական ժամանակ է, որ եվրոպական տարբեր հարթակներում Բաքուն մարդու իրավունքների եւ եվրոպական տարբեր գործիչներին կաշառելու թեմաներով քննադատության հիմնական թիրախներից մեկի դերում է: Վերջապես, երբ ԵՄ-ն նույնիսկ արդեն իսկ ասոցացված երկրների ձեռքն է կրակն ընկել՝ անընդհատ մտածելով, թե ինչպես հերթական անգամ հետաձգի նրանց Եվրոպա առանց վիզա մուտքի որոշումը, էլ ինչո՞ւ պետք է մտածի Ադրբեջանին եւս ասոցացնելու մասին: Կարճ ասած, ԵՄ-ն ի՞նչ օգուտ ունի այդ պայմանագրից, որ մի բան էլ Ղարաբաղի հետ կապված ինչ-որ խառը պատմությունների մեջ մտնի. նման օգուտ դժվար է տեսնել:

Աթամբաևի նստավայրի գրոհի ժամանակ տուժածների թիվը հասել է 52-ի

ՀԱՎԱՆԱԿԱՆ 
ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ
Չնայած՝ հարցին նաեւ այլ կողմից մոտենանք: Այն, որ վերջին օրերին ԱՄՆ-ը կոշտ քաղաքականություն է սկսել Իրանի ուղղությամբ, հայտնի փաստ է: Թերեւս նաեւ այն պատճառով, որ Թրամփը դեռ մինչ նախագահ դառնալն էր ընդգծված խոսում Իսրայելի շահերը ամեն կերպ պաշտպանելուց, իսկ Իսրայելն իրեն ներկայումս համարում է վտանգված: Երկու փաստ հիշեցնենք: Նախ, վերջերս Իրանը ցուցադրաբար արձակեց նոր բալիստիկ հրթիռ, որը նախնական տվյալներով, ունի մոտ 2-3 հազար կմ հեռահարություն: Եվ բնական է, որ այդ փաստը պետք է նոր սրացում հաղորդեր Իսրայել-Իրան, ապա՝ ԱՄՆ-Իրան հարաբերություններին: Երկրորդ փաստը. օրերս իրանական կողմնորոշում ունեցող եմենյան հուսիթները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադին: Ճիշտ է, սաուդները հերքում են, բայց միայն այն փաստարկը, որ բերում են նրանք, թե դա երկնաքարի հարված էր, արդեն իսկ հաստատում է, որ իրականում էլ այդ հարվածը եղել է: Եվ սա նշանակում է, որ Իսրայելը իրեն կարող է նաեւ իրանական կողմնորոշմամբ հուսիթների բալիստիկ հրթիռների թիրախի դերում տեսնել:
Իհարկե, այս սրացումների ֆոնին՝ Իսրայելի համար նորից կարող է հետաքրքիր դառնալ Ադրբեջանում հակաիրանյան բազա ունենալու հարցը, առավել եւս, որ այդ թեման վարչապետ Նեթանյահուն քննարկել էր Բաքու կատարած վերջին այցի ժամանակ: Նման իրավիճակում էլ իր գոյատեւելու իրավունքը Թրամփին ամեն կերպ ապացուցել փորձող ԵՄ-ն կարող է Ադրբեջանին իրեն ասոցացնելու թեման ցանկանա ներկայացնել, որպես այդ երկրում Արեւմուտքի ռազմական ներկայության ապահովման նախնական քայլ:
Եվ, վերջապես, նկատենք, որ Հարավային Կովկասում Իսրայելի հնարավոր ակտիվացումը նաեւ Թեհրանին էր բավականին մտահոգել: Որոշ աղբյուրներ պնդում են, որ այդ հանգամանքը լրջորեն քննարկվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի վերջերս Իրան կատարած այցի ընթացքում, մասնավորապես՝ Վիգեն Սարգսյանի եւ Իրանի հոգեւոր առաջնորդի, այսինքն՝ փաստացի ղեկավարի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Ակբար Վելայաթիի հետ հանդիպման ժամանակ:
Իհարկե, Իրան-Հայաստան եւ Իսրայել-Ադրբեջան բարիկադ ավորման նշաններ միշտ էլ եղել եւ վերջին ամիսներին դրանք էլ ավելի ցայտուն են դարձել: Սակայն այստեղ իր որոշիչ դերակատարությունն ունի նաեւ ռուսական գործոնը: Եվ նկատենք, որ այս փուլում, երբ Իրանի ուղղությամբ զգացվում է ամերիկյան հռետորաբանական կոշտության նկատելի աճ, պատահական չէր Թեհրանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւան Ջաղարյանի տեղեկատվությունը՝ գալիք ամիս Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկվա կատարելիք այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին: Ավելին, որ Մոսկվան եւ Թեհրանը պատրաստվում են մի շարք կարեւոր համաձայնագրեր ստորագրել, այդ թվում՝ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիր: Եվ, վերջապես, որ. «Անկասկած, ուշադրության կենտրոնում կլինի փոխգործակցությունը տարածաշրջանային օրակարգի առավել սուր հարցերի շուրջ՝ իրավիճակն Աֆղանստանում, կասպյան խնդիրը, Ղարաբաղյան հակամարտությունը»:
Այս իրավիճակը պետք է Իսրայելին եւս հուշի, որ հակաիրանական արշավը, առավել եւս՝ դրա մեջ հարավկովկասյան տարածաշրջանին ներքաշելը նաեւ լուրջ հարված է ռուսների տարածաշրջանային դիրքերին: Իսկ Իսրայելն անգամ հակառուսական պատժամիջոցների ամենաթեժ օրերին գերադասեց ՌԴ-ի նկատմամբ ընդգծված չեզոք դիրքորոշում պահել, եւ հազիվ թե այս միայն «լեզվակռվային» իրավիճակում ցանկանա այլ քաղաքականության անցնել: Վերջին հաշվով, նույնիսկ Իրանի հետ հակամարտելով, Իսրայելը տասնամյակներ շարունակ ոչ թե ծավալվելու, այլ ունեցած դիրքերն ու անվտանգությունը պահելու խնդիր է լուծում: Եվ այդ լուծումը ստանալու համար խորը հակամարտությունը Մոսկվայի հետ, որը, ի դեպ, Սիրիայում՝ Իսրայելի հարեւանությամբ նաեւ միջուկային լիցք կրելու ունակ «Իսկանդերներ» ունի, հաստատ սխալ ուղղություն կլիներ: Առավել եւս, որ ՌԴ-ն ներկայումս, թերեւս, միակ երկիրն է, որը պետք եղած պահին կարող է Թեհրանին ետ պահել իր 2-3 հազար կմ հեռահարությամբ հրթիռները Իսրայելի ուղղությամբ արձակելու գայթակղությունից:
Մի խոսքով՝ ՌԴ-Իրան, մյուս կողմից՝ Իսրայել-ԱՄՆ հարաբերությունները հաստատ բանակցային լուծման խնդիր են, եւ Թրամփի հետ էլ, թերեւս, լեզու գտնելը հնարավոր է:
Այլ բան, որ Ալիեւը երեւի հերթական անգամ ոգեւորվել է, բայց արդեն իսկ զգացվում է, որ նորից հիասթափվելու է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Սիբիրի հրդեհների ծուխը հասել Է ԱՄՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА