o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ՈՉ ԹԵ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ, 

07.02.2017 19:38 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ՈՉ ԹԵ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ, 

ԱՅԼ՝ ՄԵԾ ԳՈՐԾԱՐՔԻ ՔԱՄԻՆԵՐ ԵՆ ՊՏՏՎՈՒՄԵրեկ Աստանայում մեկնարկեց ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված գործընթացի հերթական բանակցային փուլը: Թե այս անգամ ինչ պայմանավորվածություններ կլինեն, այլ հարց է, եւ ժամանակի ընթացքում տեսանելի կդառնան:ԹՐԱՄՓԻ 

Մերձավոր Արևելքում չհարձակման մասին դաշնագիրը կնվազեցնի արտաքին խաղացողների ազդեցությունը. Իրանի ԱԳ նախարար

ՍԻՐԻԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ

Իսկ այս պահին ուշագրավը բուն Աստանայի հանդիպումն է, այսինքն` այն փաստը, որ դրանով երեք երկրները ցույց են տալիս, որ այդ գործընթացը, որի մեկնարկը տվել էին դեռ Օբամայի օրոք, Թրամփի նախագահ դառնալուց հետո եւս շարունակվում է նույն՝ եռակողմ ձեւաչափով: Ընդ որում, Թրամփին եւս դրան մասնակցելու հրավեր արվել է, եւ նախորդ փուլում նույնիսկ Ղազախստանում ամերիկյան դեսպանը բանակցային սեղանի շուրջ էր: Բայց դա չէր նշանակում, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ներգրավված էր գործընթացում: Այսինքն, այդ հարցի պատասխանը հենց այս փուլում պետք է տրվեր: Նախ, թե Թրամփը, որ քանիցս իր թիվ 1 նախապատվությունը համարել է «Իսլամական պետության» դեմ պատերազմը եւ ակնարկել այդ նպատակով ՌԴ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, ի՞նչ ձեւաչափի մեջ է տեսնում այդ համագործակցությունը, պատրա՞ստ է համագործակցել բուն սիրիական պատերազմում արդեն իսկ իր կենսունակությունը ցույց տված ՌԴ-Իրան-Թուրքիա այս ձեւաչափի հետ, չնայելով այն հանգամանքին, որ դա ՌԴ-ին Մերձավոր Արեւելքի մեծ խաղատախտակին նկատելի քաղաքական առավելություն է տալու: Թե՞ Վաշինգտոնը կենտրոնացած է ինչ-որ նոր մեխանիզմի ներդրման կամ դեռ Օբամայի ստեղծած կոալիցիային թարմացած տեսք տալով, իր ղեկավարությամբ գործընթացն առաջ տանելու վրա: Իսկ այդ դեպքում ՌԴ-ԱՄՆ համագործակցությունը կստացվի՞, ի՞նչ տեսքով, թե՞ նորից երկու երկրները կշարունակեն հակամարտել, որից հաստատ ԻՊ-ի դեմ պատերազմը չի շահելու:

Մի խոսքով, դեռ «օդից կախված» նման հազար ու մի հարց կա: Եվ ահա այս իրավիճակում Աստանայի հանդիպումը կարելի է նաեւ համարել Մոսկվայի կողմից հայտ, որ իր նախընտրելի տարբերակը հենց ՌԴ-Իրան-Թուրքիա ձեւաչափն է, այսինքն, որ Թրամփը պետք է վերջապես կողմնորոշվի, թե ինչ է առաջարկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА