o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԹՐԱՄՓԸ ԿՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ

04.02.2017 14:13 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԹՐԱՄՓԸ ԿՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ

 

Վերջին օրերին կտրուկ սրվեց Ուկրաինա-Դոնբաս հակամարտությունը, որտեղ զինադադարի ռեժիմը լավ թե վատ, արդեն բավական ժամանակ պահպանվում էր: Սկսած այն պահից, երբ Ուկրաինան մի շարք ծանր պարտություններից հետո ստիպված էր գնալ «Մինսկ-2» անվանումը ստացած զինադադարի պայմանագրի կնքմանը:ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Դրանից հետո էլ, իհարկե, պարբերաբար փոքր սրացումներ լինում էին: Սակայն անցած հանգստյան օրերին մեկնարկած Դոնեցկ քաղաքի ուղղությամբ ուկրաինական բանակի հարձակումը աննախադեպ էր այդ ողջ զինադադարային ժամանակաշրջանի համեմատ: Աննախադեպ՝ ինչպես հարձակման մասշտաբների, կիրառված զինտեխնիկայի քանակի եւ բազմազանության, այնպես էլ՝ կորուստների առումով, որը հատկապես նկատելի էր ուկրաինական բանակի շարքերում: Բերենք Դոնեցկի չճանաչված հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի ներկայացրած տեղեկատվությունը. «Հակառակորդը կրում է մեծ կորուստներ: Հստակ հայտնի է ավելի քան 200 սպանվածի եւ վիրավորի մասին. դա միայն վերջին երկու օրերին»: Ընդ որում, մի շարք միանգամայն արժանահավատ դոնեցկյան ու ուկրաինական աղբյուրներ նկատելով, որ Զախարչենկոն ներկայացրել է ուկրաինական բանակի ճշտված կորուստները, պնդում են, որ իրականում Կիեւի զորքերի կորուստը ներկայացվածից առնվազն երկու անգամ մեծ է: Ավելին, նույն աղբյուրները մեկ այլ ուշագրավ մանրամասն էլ են ներկայացնում: Ըստ այդմ, հարձակման առաջին երկու-երեք օրերից հետո ուկրաինական բանակի հարձակվող խմբավորումը, այդ թվում, երկրորդ էշելոնում տեղակայված հրետանահրթիռային ուժերը այնպիսի լուրջ կորուստներ են կրել, որ ճակատի տվյալ հատվածը լիովին բացվել է: Այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրանից շքանշան ստացած ԱՄՆ նոր պետքարտուղար  Ռեքս Թիլերսոնը հին մտերիմներ են, կարելի է տեսնել:Այդ պահին, ըստ նույն աղբյուրների, ուկրաինական հրամկազմում այն համոզմունքն է առաջ եկել, որ դոնբասյան ուժերը, օգտվելով այդ լայն ճեղքվածքից, կանցնեն հակահարձակման, որը կասեցնելու ռեզերվներ ուկրաինական զինուժը պարզապես չի ունեցել: Արդյունքում՝ Գերմանիայում գտնվող նախագահ Պորոշենկոն, կիսատ թողնելով այցը, ստիպված էր ետ վերադառնալ, թեեւ Դոնբասի բանակն այդպես էլ հակահարձակման չդիմեց:
Զուտ ռազմական տեսանկյունից իրավիճակը հասկանալի է: Զինադադարային ժամանակներում Կիեւը փորձեց որոշ չափով կարգի բերել իր բանակը: Բայց հասկանալի է, Դոնբասը, որը, բնականաբար, այսպես ասած՝ լայնորեն համագործակցում է ՌԴ-ի հետ, իր հերթին պարապ նստած չէր: Եվ այս բախումներն էլ ցույց տվեցին, որ ինչպես զինադ ադարից առաջ, առավել եւս՝ հիմա, ռազմական հաշվեկշիռը հենց Դոնբասի օգտին է, որի բանակը, ցանկության դեպքում, կարող է շարժվել Ուկրաինայի խորքերը: Բայց չշարժվեց, երբ նման լավ առիթ կար, ուրեմն հարցին պետք է մոտենալ նախ քաղաքական կողմից:
Քաղաքական հարթությունից այս վիճակն է: Դեռ մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները, պաշտոնական Կիեւը նույնիսկ բացահայտ լոբբիստական աշխատանք էր իրականացնում Հիլարի Քլինթոնի օգտին, փորձելով միաժամանակ առավելագույնս հայհոյել Թրամփին: Հասկանալի է, ուկրաինական նման լոբբինգը ոչ մեկին էլ հետաքրքիր չէր, բայց իր բացահայտ գործունեությամբ ի՜նչ քաղաքական դիվիդենտներ կշահեր Կիեւը, եթե ԱՄՆ-ում հաղթեր ՌԴ-ի հանդեպ Օբամայից էլ վատ տրամադրված Քլինթոնը: Բայց իրենց հաշվարկներում սխալվեցին. հաղթեց Թրամփը, ով նույնիսկ նախընտրական փուլում չէր բարեհաճել ընդունել Վաշինգտոն հասած Պորոշենկոյին: Դրանից զատ էլ, խոսում է Կիեւի թիվ 2 տիրոջ՝ Եվրամիության փլուզման հեռանկարներից: Էլ չասած, որ նախընտրական փուլում ակնարկել էր Ղրիմը ՌԴ-ի կազմ տեղափոխվելու փաստը ընդունելու հնարավորության մասին, ու հիմա էլ սկսում է ռուսների հետ բանակցել` նաեւ «տակից» առաջ տանելով նույն ուկրաինական իրավիճակի առիթով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հարցը: 
Բնական է, որ թվարկված բոլոր փաստերը ուկրաինական գործող ռեժիմին ոչ մի լավ բան չեն խոստանում: Առավել եւս, որ ԱՄՆ-Եվրոպա ներկայիս փոխհարաբերությունները երկու կողմին էլ մինչեւ իսկ պարտադրում են ստանալ Մոսկվայի աջակցությունը, եւ դժվար չէր նկատել, որ այն պահին, երբ Վաշինգտոնից հակառուսական պատժամիջոցները չեղարկելու ակնարկներ հնչեցին, Եվրոպայում եւս միանգամից սկսեցին խոսել այդ մասին՝ չնայելով անգամ, թե Կիեւում այդ մասին ինչ կմտածեն: 

Թրամփը բուժզննում է անցնում այժմ նախընտրական ժամանակահատվածում ժամանակ «չվատնելու» համար

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
Այսպիսով, ինչո՞ւ Պորոշենկոն գնաց այս նոր ռազմական ավանտյուրային: Նկատենք, հարձակումը սկսվեց Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հաշված ժամեր առաջ, եւ կարելի է ենթադրել, որ այդ կերպ Կիեւը փորձում էր իրավիճակը լարելով, ինչ-որ կերպ ազդել ուկրաինական հարցով Սպիտակ տան եւ Կրեմլի սպասվող թեկուզեւ նախնական պայմանավորվածությունների վրա: Ընդ որում, միաժամանակ մեկնելով Բեռլին, Պորոշենկոն նաեւ այդ նոր իրողություններից բխող Մերկելի ռեակցիան էր ստուգում: 
Բայց ի՞նչ տեղի ունեցավ: Նախ՝ չկա որեւէ տեղեկատվություն, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Թրամփը ուկրաինական հարցով հակասության են հասել: Ավելին, այդ առաջին պաշտոնական շփումը երկու կողմերն էլ միանգամայն դրական են ներկայացրել: Բեռլինից եւս այդ պահին ինչ-որ արտակարգ հայտարարություններ չլսվեցին, ինչը հուշում է, որ անգամ ուկրաինական այդ հարձակումը քաղաքական առումով Կիեւին առնվազն օգուտ չտվեց: 
Բայց կարծես թե լուրջ վնաս տվեց: Հերթական խայտառակ պարտությունը, որը կրեց ուկրաինական բանակը, հաստատ այն երաշխիքը չէ, որ ԱՄՆ նոր վարչակարգը համաձայնի որոշակի հույսեր կապել Կիեւի հետ: Եվ ավելին ասենք. ի պատասխան այդ վերջին ռազմական սրացումների հետ կապված ամերիկյան լրագրողներից մեկի բացահայտ պրովոկացիոն հարցին, թե՝ «Թրամփը զգո՞ւմ է, որ այդ կերպ Ռուսաստանն իրեն փորձում է», Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայերը տվեց նույնքան ցուցադրական խուսափողական պատասխան՝ «Անվտանգության խորհուրդը եւ նախագահի անվտանգության գծով թիմն ամբողջությամբ նրան տեղեկատվություն են տրամադրում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում...»: Ընդ որում, Սփայերն այդպես էլ չարձագանքեց հարցադրմանը, թե՝ «Ռուսաստանն ու նրա կողմից աջակցություն ստացող ապստամբներն առաջ են շարժվում»: 
Այսպիսով` արձանագրենք, որ եթե առաջներում շատ ավելի թույլ լարվածությունների պարագայում Վաշինգտոնի ռեակցիան լինում էր անմիջապես, ծայրահեղ բուռն եւ որոշ դեպքերում էլ՝ ՌԴ-ի նկատմամբ հերթական պատժամիջոցով համեմված, ապա վերջին օրերին Դոնբասի շուրջ ռազմական իրավիճակի ծայրահեղ լարման հետ կապված նոր վարչակազմի գոնե հրապարակային արձագանքն առավել քան զուսպ էր, առանց ՌԴ-ի հասցեին եւ ոչ մի մեղադրանքի: Սա նշանակում է, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշումը կտրուկ փոխվե՞լ է. դա դեռ ավելի պարզ տեսնել է պետք: Սակայն այս պահին էլ կարելի է ենթադրել, որ Կիեւի գործող վարչակազմը ամերիկյան հաշվարկներում հազիվ թե տեղ գտնի:
Առավել եւս այն բանից հետո, երբ երեկ ԱՄՆ Սենատը պետքարտուղարի պաշտոնում հաստատեց Ռեքս Թիլերսոնին, ով, ինչպես հայտնի է, նախկինում որպես «ExxonMobil» էներգետիկ ընկերության ղեկավար, հաճախակի է եղել Ռուսաստանում, այնտեղ ունի սերտ կապեր եւ, վերջապես, անձամբ ՌԴ նախագահից ստացել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանը, ինչը ՌԴ-ում օտարերկրացիներին տրվող բարձրագույն պարգեւներից մեկն է: Եվրոպան էլ իր հերթին եւս այս վերջին լարվածության հետ կապված ակնհայտորեն փորձում է զերծ մնալ հակառուսական հիստերիայից, ինչը եւս նոր բան է, թեեւ՝ սպասելի. Եվրոպային նոր չէ, որ ուկրաինական այդ գլխացավանքը հոգնեցրել էր: Դրանից զատ, երբ դրված է ԵՄ-ի լինել-չլինելու հարցը, իսկ եվրոպական լիդերներն էլ ողջ թափով պատրաստվում են ընտրություններին, հազիվ թե Կիեւի դարդով տապալվելու ժամանակ ու ցանկություն գտնեն: Առավել եւս, որ ուկրաինական ամեն մի սրացում Եվրոպային խոստանում է փախստականների նոր հոսք: Եվ դժվար չէ պատկերացնել, թե այս սուր պահին ինչ վիճակում կհայտնվի ԵՄ-ն, եթե իսլամական ներգաղթյալներից զատ, մեկ-երկու միլիոն բենդերական հայացքներով ուկրաինացի արշավի դեպի Եվրոպա: 
Այսպիսով, հասկանալի է նաեւ, թե ինչու դոնբասյան բանակը չօգտվեց առիթից եւ չանցավ հարձակման. ինչո՞ւ կռվել, զոհեր տալ, ավելորդ անգամ ռուս-ուկրաինական կրքեր շիկացնել, երբ քաղաքականությունը կարծես թե ամեն ինչ իր տեղն է դնելու: Ժամանակին ներկայացնելու առիթ ունեցել ենք, որ, ըստ ամենայնի, ամերիկյան աշխարհաքաղաքականության նահապետներից մեկի համարում ունեցող Հենրի Քիսինջերը Թրամփի հանձնարարությամբ կզբաղվի ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման գործով: Եվ ահա, «La Stampa»-ն գրում է. «ԱՄՆ նախկին պետքարտուղարն ու նոր նախագահը հին ընկերներ են: Քիսինջերը... երջանիկ կլիներ պատմության մեջ մտնել որպես մի մարդ, ով կանխել է նաեւ նոր սառը պատերազմը... Քիսինջերի ծրագիրը հետեւյալն է՝ Թրամփը ճանաչում է Ղրիմի հանդեպ ռուսական ինքնիշխանությունը՝ գլոբալ կայունությանը նպաստող համընդգրկուն համաձայնագրի դիմաց: Այդ դեպքում «կարմիր գիծը», որը չպետք է հատվի Մոսկվայի կողմից, ամրագրվում է Բալթյան երկրների ու Լեհաստանի սահմանների երկայնքով»: Իսկ Լեհաստանի «կարմիր գծին» հասնելու համար պետք է Ուկրաինան անցնել... 
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Թրամփը բուժզննում է անցնում այժմ նախընտրական ժամանակահատվածում ժամանակ «չվատնելու» համար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА