o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 4-ը նշվում է Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը

04.02.2017 10:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Փետրվարի 4-ը նշվում է Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը

Փետրվարի 4-ը նշվում է Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն սկսած 2005 թվականից ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից: Օրվա նպատակն այդ գլոբալ խնդրի վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է, հիշեցնելը, թե որքան վտանգավոր եւ տարածված են օնկոլոգիական հիվանդությունները: Գաղտնիք չէ, որ քաղցկեղը ամբողջ աշխարհում հանդիսանում է մահվան առաջատար պատճառներից մեկը, սակայն մասնագետները նշում են, որ քաղցկեղային թարախակույտի՝ վաղ փուլերում հայտնաբերման դեպքում հնարավոր է հաջող բուժում։ Օնկոլոգիական հիվանդություններից մահացության բարձր ցուցանիշը կապված է, որպես կանոն, 3-4-րդ փուլերում հիվանդության հայտնաբերման հետ։ Այպսիսով, ТАСС գործակալությունը՝ հղում անելով ԱՀԿ տվյալներին՝ հայտնում է, որ օնկոլոգիական հիվանդություններից աշխարհում տարեկան մահանում է մոտ 8.8 մլն մարդ։

Արդյո՞ք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայությամբ. Արփինե Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА